ԴԱՍ Ա. Գրաբարի գրությունը

  1. Համեմատիր և գտիր տարբերությունները,  սահմանիր կանոն գրաբարյան բառավերջում ա  և ո  տառերի գրության վերաբերյալ.

աշխարհաբար  

գրաբար    

 աշխարհաբար        

գրաբար    

արքա 

արքայ  

երեկո   

երեկոյ

ծառա  

  ծառայ                    

կոփածո    

կոփածոյ    

տղա

  տղայ                               

   սիրո

  սիրոյ

        Ծանոթություն:  Քո նկատած օրինաչափությունից բացառություն են կազմում հետևյալ դեպքերը.

ա/ բայի հրամայական եղանակի եզակի թվի ձևեր. գրեա՛ /գրի՛ր/, պատմեա՛ /պատմի՛ր/, մատո՛ /մոտեցրո՛ւ/, հասո՛ /հասցրո՛ւ/, կարդա՛, աղա՛

բ/  որոշ դերանուններ. սա, դա, նա, սորա, սոքա, սմա, դորա, դոքա, դոցա, նմա, նոցա, քո  ևլն

գ/ օտար հատուկ անունների ուղիղ ձևեր. Արաբիա, Ասիա, Կատինա, Շաղիտա   ևլն

դ/ այլ բառեր. ահա, ապա

Վարժություն 1.  Գրիր գրաբարյան ուղղագրությամբ.

երեխա, սոցա, դմա, շղթա, արտաքո, ասա՛, մեծարգո, փիլիսոփա, ապագա, նոքա, Երեմիա, վկա, քո, բրածո, անհաճո, զարմացո՛, Անանիա, պողոտա, անցո՛, դոցա,  Գեղամա,  գետո, ուսո՛, ծառա, ընծա, սգո, Կարնո, լումա, փեսա, պարագա, ապրեցո՛   

 

  1. Համեմատիր և գտիր տարբերությունները,  սահմանիր կանոններ գրաբարում է  և ե   տառերի գործածության վերաբերյալ.

    Ա. բառավերջ                              

աշխարհաբար  

գրաբար

ափսե

ափսէ  

բազե

բազէ

րոպե

րոպէ

Հեղինե

Հեղինէ

մարգարե

մարգարէ

                                 

  Բ. շեշտակիր վանկ    

աշխարհաբար  

գրաբար    

 աշխարհաբար        

գրաբար    

 սեր

սէր /սիրել/  

 բեր    

բեր /բերել/ 

 դեզ                           

դէզ /դիզի/             

արեգ  

արեգ /արեգակն/ 

    հանդես                      

հանդէս /հանդիսի/                                           

   բեմ  

 բեմ /բեմի/ 

      մեջ

մէջ /միջոց/                                   

վեհ  

վեհ /վեհափառ/    

     պարտեզ                     

պարտէզ  /պարտիզպան/          

գիշեր   

գիշեր /գիշերախառն/ 

                                                                                                                                  

    Գ. ոչ վերջին վանկում՝  բաղաձայնից առաջ

   աշխարհաբար           

                    գրաբար                                                                

  սեղան

 սեղան

տարեմուտ 

  տարեմուտ

  մատենագիր  

 մատենագիր

դեղձենի 

  դեղձենի

 հրեշտակ 

   հրեշտակ

 

    Դ. հաջորդ վանկի ձայնավորից առաջ                                                                                

աշխարհաբար     

գրաբար             

մարգարեանալ

մարգարէանալ

քրիստոնեաբար

քրիստոնէաբար

հրեական

հրէական

բազեակիր

բազէակիր

քրեական

քրէական

                                                                         

Վարժություն 2.  Գրիր գրաբարյան ուղղագրությամբ.

թիթեռն, բերք, միթե, սեգ, բարեպատեհ, Հռիփսիմե, բանակամեջ, բերդակալ, գես, գելարան, հրեաբար, գետնաբեկ, ի դեպ, դեմք, եղկելի, սերովբե, երբեմն, երես, երե, զգենուլ, զետեղել, ընդդեմ, եթե, հանդերձ, հանդեպ, հեղգ, մարգարեական, ձեռնածու, ձմերային, կարեվեր, կեղեքել, ճեմարան, մեծամեծ, շեն, գրեի

   

  1. Համեմատիր և գտիր տարբերությունները,  սահմանիր կանոններ, թե գրաբարում վ հնչյունը որ դեպքում է արտահայտվում վ,  որ դեպքում՝  ւ,   որ դեպքում՝ ու  տառով.       

  աշխարհաբար     

գրաբար

աշխարհաբար 

գրաբար

վճիռ

վճիռ

ծով

ծով

դատավճիռ

դատավճիռ

սովոր

սովոր

վախճան

վախճան

սիրով

սիրով

անվախճան

անվախճան

հրովարտակ

հրովարտակ              

                                                  

աշխարհաբար

գրաբար 

 աշխարհաբար

գրաբար 

ավագանի

աւագանի

Աղվանք

Աղուանք

կաքավ

կաքաւ

նվաճել

նուաճել

դիվական

դիւական

կատվի

կատուի

անիվ

անիւ

անվանի

անուանի

թև /թեւ/

թեւ

արվեստ

արուեստ

                                    

Վարժություն 3.  Գրիր գրաբարյան ուղղագրությամբ.

 բովանդակ, ահավասիկ, անձավ, գորով, անվանել, անվթար, ապավինել, լվանալ, առավել, արծվի, ավար, բարեվայելուչ, բավիղ, գահավեժ, վաստակ, գգվել, գլխավոր, գլխովին, գովումն, նվաճել, դավ, դժվար, դիվան, զվարակ, ընդվզել, հաշիվ, վտառ, թագավոր, թովիչ, թվել, կալված, կառավար, կորովի, կռվան, հանգրվան, հավ, մատռվակ, վաշտ, հավատալ, նվագ, չվել, վաղվաղակի,  հովիվ:

            Առաջադրանք. Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.

  1. Գրաբարյան բառավերջում ի՞նչ գործածականություն ունեն ա  և ո  տառերը:
  2. Գրաբարյան բառավերջում է   և  ե  տառերից ո՞րն է գրվում:
  3. Գրաբարյան շեշտակիր վանկում ե՞րբ է գրվում  է  տառը:
  4. Գրաբարյան բառամիջում ե՞րբ է գրվում  ե  տառը,  ե՞րբ՝  է  տառը:
  5. Գրաբարյան  վ  հնչյունը ե՞րբ է արտահայտվում  վ  տառով, ե՞րբ՝ ւ  տառով,  ե՞րբ՝ ու  տառով:

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.