ԴԱՍ Ե. Բայի ներկա ժամանակը գրաբարում. լծորդություններ

  1. Համեմատիր,  որոշիր ներկա ժամանակի ձևավորման ընդհանրությունները և տարբերությունները.

     

աշխարհաբար 

 գրաբար

 աշխարհաբար

 գրաբար  

 քայլում եմ

 քայլեմ   

 խաղում եմ  

խաղամ

 քայլում ես

  քայլես 

 խաղում ես  

խաղաս

 քայլում է 

  քայլէ  

խաղում է  

խաղայ 

  քայլում ենք  

քայլեմք 

խաղում ենք 

  խաղամք

քայլում եք

 քայլէք  

 խաղում եք   

  խաղայք

 քայլում են 

  քայլեն   

խաղում են 

 խաղան

 

2.Համեմատիր,  որոշիր, թե աշխարհաբարյան բայի Ա /աղալ, գոռալ, մնալ/ և Ե /վազել, հիշել, գերել/ լծորդությունների  դիմաց  ինչ լծորդություններ ունի բայը  գրաբարում:

աշխարհաբար 

  գրաբար   

 աշխարհաբար 

 գրաբար  

գրել  

 գրել 

 գնալ 

գնալ

գրում եմ 

  գրեմ  

  գնում եմ

գնամ

  գրում ես 

գրես 

գնում ես 

 գնաս

 գրում է 

 գրէ  

 գնում է 

 գնայ

 գրում ենք  

 գրեմք    

գնում ենք 

գնամք

 գրում եք  

  գրէք 

 գնում եք 

 գնայք

  գրում են    գրեն գնում են գնան

 

աշխարհաբար  

 գրաբար 

 աշխարհաբար 

  գրաբար 

ծիծաղել 

ծիծաղել /իլ/ 

 արգելել  

 արգելուլ

 ծիծաղում եմ  

 ծիծաղիմ  

արգելում եմ

 արգելում

ծիծաղում ես  

 ծիծաղիս 

 արգելում ես 

 արգելուս

ծիծաղում է 

 ծիծաղի

արգելում է 

արգելու

 ծիծաղում ենք

 ծիծաղիմք 

 արգելում ենք

արգելումք

 ծիծաղում եք

  ծիծաղիք 

արգելում եք

արգելուք

 ծիծաղում են 

 ծիծաղին 

 արգելում են

 արգելուն

 

Ծանոթություն:  Գրաբարում  Ի  լծորդության բայերը  իլ վերջավորության փոխարեն ունենում են  ել  վերջավորություն, ինչպես  Ե  լծորդության բայերը:

Վարժություն 6.  Գրաբարյան ներկա ժամանակով խոնարհիր հետևյալ բայերը.  ա/ Ե լծորդություն՝ բերել, գրաւել, զարդարել, կարծել, հերկել,  բ/ Ա լծորդություն՝ աղալ, գոռալ, խնդալ, մնալ, ցնծալ,  գ/ Ի լծորդություն՝  բազմել, խորհել, կամել /կամենալ/, նստել, հայել,  գ/ Ու լծորդություն՝  զենուլ /մորթել/, թողուլ, լնուլ /լցնել/, կիզուլ, յաւելուլ:

 

Վարժություն 7.  Կարդա և թարգմանիր.

 

Սուտ խօսիս դու: Ոչ դադարեն անձրևքն: Խօսք թռչին, գիր մնայ: Աշակերտքս ուսանին, լսեն, ընթեռնուն եւ գրեն: Եթէ կամիս, կարես ընթեռնուլ: Զբօսնու ժողովուրդն: Ուտեն հաց եւ ըմպեն ջուր: Կոյրք տեսանեն, կաղք գնան: Ես ննջեմ եւ սիրտ իմ արթուն կայ: Աշակերտքն ունկն դնեն վարդապետին: Անմիտք ծիծաղին ի ժամու եւ ի տարաժամու: Վիրաւորք անկանին /ընկնում են/: Շինէ եւ գիւղ մի: Փախստական լինի Կադմոս առ Հայկ: Պատուէր տայ զօրապետաց:  Պատահէ Կամսարականն Սպանդարատ խմբի մեծի: Կամին զքեզ տեսանել: Երթայ ի տուն: Երթամ ես առ առաքիչն իմ: Ոã áù Ç Ó¿Ýç ѳñó³Ý¿ óÇë /ինձ/: Ոչ երկնչի ի նմանէ: Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ:  Հասանէ  յԱյրարատ գաւառ և ի Դուին քաղաք: Մտանէ ի բանակն այլազգեացն: Յիսուս գայ ի Յորդանան: Յովհաննէս արգելու զնա: Դստերք ելանեն հանել ջուր: Աչք նորա հային ի տնանկս:  Կորիւնք առիւծուց մռնչեն եւ յափշտակեն: Դու տաս կերակուր նոցա ի ժամու:

            Վարժություն 8. Դուրս գրիր Վարժություն 7-ի դիմավոր բայերը և խմբավորիր ըստ լծորդությունների /Ե, Ի, Ա, Ու/:

  1. Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.  

 

  1. Բայի ներկա ժամանակաձևը կազմության ի՞նչ յուրահատկություններ ունի գրաբարում:
  2. Ի՞նչ լծորդություններ ունի բայը  գրաբարում:
  3. Ի լծորդության բայերի սկզբնաձևը գրաբարում ի՞նչ առանձնահատկություն ունի:
  4.   Ի՞նչ ընդհանրություն կա Ե լծորդության բայերի ներկա ժամանակաձևի վերջավորությունների և եմ   բայի ներկայի ձևերի միջև:

  Որո՞նք են Ա, Ու, Ի լծորդությունների բայերի ներկա ժամանակաձևի վերջավորությունները գրաբարում

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.