ԴԱՍ Ը. Անցյալ անկատար ժամանակաձև Ի և Առ նախդիրներ

  1. Համեմատիր, որոշիր ընդհանրություններն ու տարբերությունները.

աշխարհաբար     գրաբար                  աշխարհաբար      գրաբար

                 կարծել                                       տեսնել                 տեսանել 

         կարծում էի          կարծէի                      տեսնում էի         տեսանէի

         կարծում էիր        կարծէիր                   տեսնում էիր       տեսանէիր

         կարծում էր          կարծէր                      տեսնում էր         տեսանէր  

         կարծում էինք      կարծէաք                  տեսնում էինք     տեսանէաք

         կարծում էիք        կարծէիք                   տեսնում էիք       տեսանէիք

         կարծում էին        կարծէին                   տեսնում էին       տեսանէին

 

աշխարհաբար     գրաբար                  աշխարհաբար      գրաբար

                 որսալ                                                  իմանալ

         որսում էի          որսայի                      իմանում էի         իմանայի

         որսում էիր        որսայիր                   իմանում էիր       իմանայիր

         որսում էր          որսայր                      իմանում էր         իմանայր  

         որսում էինք      որսայաք                  իմանում էինք     իմանայաք

         որսում էիք        որսայիք                   իմանում էիք       իմանայիք

         որսում էին        որսային                   իմանում էին       իմանային 

 

 

աշխարհաբար     գրաբար                       աշխարհաբար      գրաբար

 ծիծաղել              ծիծաղել/իլ/                  մարտնչել             մարտնչել /իլ/                

         ծիծաղում էի          ծիծաղէի                  մարտնչում էի         մարտնչէի

         ծիծաղում էիր        ծիծաղէիր                մարտնչում էիր      մարտնչէիր

         ծիծաղում էր          ծիծաղէիր                մարտնչում էր         մարտնչէր  

         ծիծաղում էինք      ծիծաղէաք               մարտնչում էինք     մարտնչէաք

         ծիծաղում էիք        ծիծաղէիք                մարտնչում էիք       մարտնչէիք

         ծիծաղում էին        ծիծաղէին                մարտնչում էին       մարտնչէին     

աշխարհաբար     գրաբար                       աշխարհաբար      գրաբար

 արգելել                 արգելուլ                   զբոսնել                      զբօսնուլ                

         արգելում էի          արգելուի                 զբոսնում էի              զբօսնուի

         արգելում էիր        արգելուիր               զբոսնում էիր           զբօսնուիր

         արգելում էր          արգելոյր                  զբոսնում էր             զբօսնոյր  

         արգելում էինք      արգելուաք              զբոսնում էինք         զբօսնուաք

         արգելում էիք        արգելուիք               զբոսնում էիք           զբօսնուիք

         արգելում էին        արգելուին               զբոսնում էին           զբօսնուին

 

Ծանոթություն:     ա/  գրաբարյան անցյալ անկատար ժամանակաձևը չունի ներգործաձև և կրավորաձև առանձին վերջավորություններ. անհրաժեշտության դեպքում նույն ձևով  արտահայտվում է նաև գործողության չեզոքության կամ կրավորականության իմաստ. բ/ անցյալ անկատար ժամանակաձևում Ու խոնարհիչը ձայնավորից առաջ արտասանվում է ու  և ոչ թե վ,  ինչպես այլ դեպքերում:

 

Վարժություն  16.  Հետևյալ բայերը խոնարհիր գրաբարյան անցյալ անկատար ժամանակաձևով.

         Կեղեքել, ծիծաղել, տեսանել, անկանել, իմանալ, դառնալ, ճանաչել, ցասնուլ, լուանալ, խոցոտել, զարմացուցանել, մերձենալ, գործել, հատանել, մարտնչել, հեռանալ, ընկենուլ, զենուլ, կառչել, գնալ, առնել, առնուլ,  հանգչել, յաղթել, յագենալ, կորնչել, հասուցանել, մեղանչել, սպանանել, ցուցանել, բանալ, զբօսնուլ:

 

 

  1. Համեմատիր, որոշիր, թե շարժում ցույց տվող բայերի կողքին ի  նախդիրը ինչ իմաստ է արտահայտում  տեղանունների հայցական հոլովի հետ.

 

                 աշխարհաբար                                     գրաբար

 

                  գնում եմ քաղաք                                  երթամ ի քաղաք

                  հասնում է Հայք                                    հասանէ ի Հայս

                 գցում էին ծովը                                      արկանէին ի ծով

                 ընկնում է խորխորատը                      անկանի ի խորխորատ

                 մտնում էր տուն                                    մտանէր ի տուն

                 ելնում է հրապարակ                           ելանէ  ի հրապարակ

                 իջնում են գետը                                     իջանեն ի գետն 

 

  1. Համեմատիր, որոշիր, թե շարժում ցույց տվող բայերի կողքին առ   նախդիրը ինչ իմաստ է արտահայտում  անձերի կամ կենդանիների անունների հայցական հոլովի հետ.

 

                 աշխարհաբար                                     գրաբար               

 

                  գնում է հոր մոտ                                 երթայ առ հայր

                  բերում են Արտաշեսի մոտ                ածեն առ Արտաշէս

                  գալիս են մեզ մոտ                               գան առ մեզ

                  ուղարկում է գայլի մոտ                     առաքէ առ գայլ

 

  1. Համեմատիր, որոշիր, թե անորոշ դերբայի հետ ինչ իմաստներ է արտահայտում  ի  նախդիրը.

 

                 աշխարհաբար                                     գրաբար               

 

                  ծագելու ժամանակ                             ի ծագել

                  սերմանելու ժամանակ                       ի սերմանել

                  հասնելու ժամանակ                            ի հասանել

                  անցնելու ժամանակ                            յանցանել

                  զբոսնելու ժամանակ                           ի զբօսնուլ

 

                 աշխարհաբար                                     գրաբար

 

                 տեսնելու համար                                ի տեսանել

                 ցույց տալու համար                             ի ցուցանել

                 թափելու համար                                  ի թափել

                 ուտելու համար                                    յուտել

                 իջնելու համար                                     յիջանել          

                

 

Վարժություն  17.  Կարդա  և  թարգմանիր.

 

Գայր առ նոսա շտապաւ: Երկնէր երկին, երկնէր երկիր, երկնէր և ծովն ծիրանի: Բերէր ի տուն: Եւ թագաւորն Հայոց դառնայր ի մեծ կոտորածէն մեծաւ յաղթութեամբ ի Հայս, յԱյրարատ գաւառ, ի Վաղարշապատ քաղաք: Ի քէն ուսանէի: Աստուած, յօգնել ինձ փութա: Ելանէր ի բլուր մի: Ի ծագել արեգական կորնչէին աստեղք: Շատք յահէ մեռանէին: Յաւանդութենէ պատմի, թէ յանցանելն Շահաբասայ՝ Հայ ոմն ընթանայ եւ կալնու /բռնում է/  զսանձն երիվարի նորա: Շահաբաս հրամայէ տանել զնա ի տուն իւր եւ վաղիւն /հաջորդ օրը, վաղը/ դարձուցանել առ ինքն: Բազմէր յուտել և յըմպել: Տանին զնա ծառայքն առ արքայ: Եւ արքայից արքայ կոչէ առ ինքն զԲաբիկ: Պատգամ յղէ առ Սմբատ արքայ Քուշանաց: Մկունք հրեշտակս /պատգամավորներ/ առաքեն առ կատուն: Ճեպով յղէր զիշխանն առ Գդիհոն: Նախարարք ընթանային ի տեսանել: Դամոն եւ Փիւթիաս դարձ առնէին ի Սիրակուսա: Ի թագաւորելն ոսկի խնդրէր երկրպագութիւն յամենայն նիւթոց: Այր մի իջանէր յԵրուսաղեմէ յԵրիքով: Տայր բերել առ Պապ արքայն Հայոց: Քարինք և մեր շատ կան ի թափել զատամունս նորա: Բնակէաք առ ազգականս: Գնայր գայր եւ ուտէր: Իսկ նա բազում անգամ կշտամբէր և յանդիմանէր զթագաւորն Արշակ: Լնոյր զերկիրն Աղձնեաց վաներով: Փութայր հասանել ի սահմանս բնակութեանն Հայկայ: Եւ ի սաստկանալ պատերազմին՝ փախստական լինի Շամիրամ:   

 

  1. Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.

 

  1. Ինչպե՞ս  է ձևավորվում Ե  լծորդության բայերի անցյալ անկատարը գրաբարում:
  2. Ինչպե՞ս  է ձևավորվում Ի  լծորդության բայերի անցյալ անկատարը գրաբարում:
  3. Ինչպե՞ս  է ձևավորվում Ա  լծորդության բայերի անցյալ անկատարը գրաբարում:
  4.  Ինչպե՞ս  է ձևավորվում Ու լծորդության բայերի անցյալ անկատարը գրաբարում:
  5. Գրության և արտասանության ի՞նչ յուրահատկություն է դրսևորվում Ու լծորդության բայերի անցյալ անկատար ժամանակաձևում:
  6.  Ինչպե՞ս  է արտահայտվում ներգործականության կամ կրավորականության իմաստը անցյալ անկատար ժամանակաձևում:
  7. Տեղափոխություն ցույց տվող բայերի կողքին ինչպե՞ս  է արտահայտվում շարժման ուղղություն ցույց տվող տեղանունը:
  8.  Տեղափոխություն ցույց տվող բայերի կողքին ինչպե՞ս  է արտահայտվում շարժման ուղղություն ցույց տվող անձի կամ կենդանու անունը:
  9. Ի՞նչ  իմաստներ է արտահայտում  ի  նախդիրը անորոշ դերբայի հետ:                  

                             

                           

 

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.