ԴԱՍ Բ. Գրաբարի արտասանությունը

  1. Համեմատիր,  սահմանիր կանոններ գրաբարյան բառասկզբի և բառավերջի   յ-ի   գրության և արտասանության վերաբերյալ.

գրվում է          

կարդացվում է         

գրվում է      

կարդացվում է        

գրվում է      

կարդացվում է                      

յաճախ

հաճախ

արքայ

արքա

հայ

հայ

յենուլ

հենուլ

երեխայ

երեխա

խոյ

խոյ

յիշել

հիշել

տղայ

տղա

ճայ

ճայ

յղի

հղի

արտաքոյ

արտաքո

վայ

վայ

յորդոր

հորդոր

հաճոյ

հաճո

Նոյ

Նոյ

յունիս

հունիս

սիրոյ

սիրո

նայ

նայ

 

Ծանոթություն:  ա/ բառամիջում գրվող յ-ն կարդացվում է հ, եթե դրանով արմատ է սկսվում. անյարմար – անհարմար, սալայատակ – սալահատակ, յեղյեղուկ – հեղհեղուկ.

բ/ միավանկ բառերի վերջի յ-ն չի կարդացվում բայաձևերում. տայ – տա, գայ – գա, կայ – կա

 

  1. Համեմատիր,  սահմանիր կանոն գրաբարյան եա կապակցության արտասանության վերաբերյալ.                             

գրվում է

կարդացվում է

 մատեան

մատյան

 սենեակ

սենյակ

 պատմեա

պատմյա

 գրեաց

գրյաց

 բարեաց

  բարյաց 

        

  1. Համեմատիր,  սահմանիր կանոններ գրաբարյան իւ կապակցության արտասանության վերաբերյալ.

           

 

գրվում է

կարդացվում է

գրվում է

կարդացվում է

գրվում է

կարդացվում է

թիւ

թիվ

հիւանդ

հիվանդ

իւր

յուր

   հացիւ             

հացիվ

դիւի

դիվի

ձիւն

ձյուն

հովիւ

հովիվ

ճիւաղ

ճիվաղ

նիւթ

նյութ

բանիւ

բանիվ

դիւան

դիվան

կորիւն

կորյուն

 

 

 

 

քաջութիւն

քաջություն

                                     Ծանոթություն:   Համանման  կանոններով է կարդացվում  եւ  կապակցությունը, կեղեւ – կեղև, տերեւաթափ – տերևաթափ, ինչպես նաև՝  ալեւր – ալյուր, հարեւր – հարյուր, եղջեւր – եղջյուր: Վերջին կարգի բառերում հաճախ եւ – ի փոխարեն գրվում է իւ. ալեւր//ալիւր, հարեւր//հարիւր, եղջեւր//եղջիւր, աղբեւր//աղբիւր:        

              

  1. Համեմատիր,  սահմանիր կանոն գրաբարյան  ոյ  կապակցության արտասանության վերաբերյալ.  

գրվում է          

կարդացվում է                    

գրվում  է

կարդացվում  է

արտաքոյ 

արտաքո 

բոյս 

բույս

ներքոյ 

 ներքո 

լոյս 

 լույս 

երեկոյ 

 երեկո

 պտոյտ

 պտույտ

հաճոյ

հաճո

 քոյր

քույր

սիրոյ  

սիրո  

հանգոյն

  հանգույն

                                 

  1. Համեմատիրսահմանիր կանոն գրաբարյան   եաւ /եօ/   կապակցության արտասանության վերաբերյալ.  

 գրվում է   

կարդացվում է 

  ընտանեաւք/եօք/ 

 ընտանյոք

արդեաւք/եօք/

 արդյոք

կարծեաւք/եօք/

 կարծյոք

        

  1. Համեմատիրսահմանիր կանոն գրաբարյան   ւոյ   կապակցության արտասանության վերաբերյալ.  

 

                                 

 գրվում  է 

կարդացվում  է

 այգւոյ 

 այգվո

  բարւոյ   

  բարվո

կենդանւոյ 

 կենդանվո

պատանւոյ 

  պատանվո

գերւոյ

 գերվո

 

  1. Համեմատիր,  սահմանիր կանոն գրաբարյան   զ  նախդրի արտասանության վերաբերյալ.  

                                          

գրվում  է

կարդացվում  է

գրվում  է

կարդացվում  է

  զայգի 

 զայգի 

 զբան  

ըզբան

 զորդի

 զորդի

  զհաց    

 ըզհաց  

 զընկեր

զընկեր  

զծով 

 ըզծով

 զերկիր

զերկիր 

 զմայր

ըզմայր

 զինչ 

զինչ 

զփայտ   

 ըզփայտ

    

Վարժություն 4.  Կարդա  ավանդական արտասանությամբ.

շառաւիղ, Դուին, հրոյ, հայ, լեառն, զգոյշ, զայրոյթ, միւս, հոգւոյ, զառաքեալ, հաճոյանալ, մեղուի, Արամայ, նուիրական, պահեա՛, կղզեօք, իւրաքանչիւր, եղջեւր, ցորեան, զմատեան, երանելւոյ, սիւն, յիսուն, անյուսալի, տիտանայ, կաքաւ, անդեայ,  բանիւ, յոյս, բայ, ոսկւով, մեծաւ, անյապաղ:

  1. Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.

 

  1. Ինպե՞ս է կարդացվում գրաբարյան բառասկզբում /արմատասկզբում/  գրվող  յ  տառը:
  2. Ինպե՞ս է կարդացվում գրաբարյան բառավերջում  գրվող  յ  տառը:
  3. Գրաբարյան բառավերջում գրվող  յ  տառը ե՞րբ է կարդացվում:
  4. Ինպե՞ս է կարդացվում գրաբարյան  եա  կապակցությունը:
  5. Տարբեր դիրքերում ինպե՞ս է կարդացվում գրաբարյան  իւ  կապակցությունը:
  6.  Տարբեր դիրքերում ինպե՞ս է կարդացվում գրաբարյան  եւ  կապակցությունը:
  7.  Տարբեր դիրքերում ինպե՞ս է կարդացվում գրաբարյան  ոյ  կապակցությունը:
  8. Ինպե՞ս է կարդացվում գրաբարյան  եաւ /եօ/  կապակցությունը բաղաձայնից առաջ:
  9. Ինպե՞ս է կարդացվում գրաբարյան  ւոյ  կապակցությունը բառավերջում:
  10.  Ինպե՞ս է կարդացվում գրաբարյան  զ  նախդիրը տարբեր դիրքերում:

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.