Լեզվի ինստիտուտում ընթանում են գիտական քննարկումներ: Եկող շաբաթվա քննարկումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ կից ֆայլում:
Մամուլում հրապարակվող հոդվածներում, հեռուստատեսությամբ և ձայնասփյուռով հնչող հաղորդումներում հաճախ երևան է գալիս առաջին հայացքից աննշան թվացող, բայց իրականում կոպիտ լեզվական մի սխալ: Խոսքը վերաբերում է այլ անորոշ դերանվան հոգնակի ձևին:
Ինչպես հայտնի է, այլ դերանվան հոգնակին կազմվում է գրաբարի ք հոգնակերտով` ստանալով այլք ձևը: Վերջինիս սեռական հոլովը, ինչպես գրաբարում, այնպես էլ արդի հայերենում, անշուշտ, այլոցն է (ինչպես, օրինակ, Հայք-Հայոց, անձինք-անձանց, Վարդանանք-Վարդանանց և այլն): Սակայն, չգիտես թե ինչ օրինաչափությամբ, սեռական հոլովի համաբանությամբ հաճախ այլքուղղականի փոխարեն օգտագործվում է այլոք սխալ, ոչ գրագետ ձևը. փոխանակ ասելու` «Այսինչը, Այնինչը և այլք«, ասում են` «Այսինչը, Այնինչը և այլոք»: Ցավոք, հաճախ «այլոքասիրությամբ» են համակվում ոչ միայն սովորական զրուցակիցները, այլև լրագրողները, հաղորդավարներն ու մեկնաբանները, բանասիրական բարձրագույն կրթությամբ մարդիկ, որոնք երբևէ Հայքի փոխարեն չեն ասի Հայոք և անձինքի փոխարեն` անձանք: Սխալը նաև վարակիչ է և տարածվելու միտում ունի:
Ուրեմն, ուշադիր լինենք մայրենիի հանդեպ նաև այս դեպքում:
Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն»
03.12.2018, ժ.15-ին
Գիտական ղեկավար...
Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական ...