Սոնա Միքայելյան

 
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
 1985թ., 26 հունիսի, ք. Գորիս  
Կրթություն
1991-1993թթ.- ք. Գորիս, Ա.Բակունցի անվան միջնակարգ դպրոց
1993-2001թթ.-  ք. Գորիս, Ս. Խանզադյանի անվան միջնակարգ դպրոց
2001-2005թթ. - ք. Երևան, Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆա­կուլտետ, արաբագիտության բաժին, արաբագիտության բակալավր, գերազանցության դիպլոմ
2005-2007թթ.  - ք. Երևան, Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլ­տետ, արաբագիտության բաժին, արաբագիտության մագիստրոս, գերազանցության դիպլոմ
 2004թ. նոյեմբեր-դեկտեմբեր-ք. Կահիրե, Կահիրեի պետական համալսարանին կից արաբերեն լեզվի ու­սուցման կենտրոն
2010-2015թթ. - ք. Երևան, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայցորդ 
 
Գիտական աստիճան                                  
2016թ. ` «Արաբերենի ազդեցության դրսևորումները Անտիոքի հայերեն խոսվածք­ներում» թեմայով ատենախոսության պաշտպանություն, բանասիրական գիտությունների թեկնածու
 
Աշխատանքային գործունեություն    
2020- ից  մինչ օրս          Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, դասախոս
2018-ից մինչ օրս            ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն,  դասախոս
2017-ից մինչ օրս            ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, ընդհանուր և հա­մեմատական  
                                          լեզվաբանության բաժնի  գիտաշխատող  
2012-2016թթ.                  ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ,  բարբա­ռա­գիտության բաժնի                                                 կրտսեր  գիտաշխատող
2011թ.                             ք. Երևան, «Վիվառո բեթինգ» ՍՊԸ,  արաբերենի թարգմանչուհի
2008թ.                             ք. Երևան, Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոց, գործավար-հաշվետար
Այլ տվյալներ
        Հեղինակել է մեկ մենագրություն,  գիտական հոդվածներ,  ռուսերենից թարգմանել պատմվածքների շարք: 2011թ.-ից զեկուցումներով մասնակցել է երիտասարդ լեզվա­բանների հանրապետական առաջին, երրորդ գիտաժողովներին, «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովներին, «Հայ բարբառագիտության հիմ­նախնդիրներ» միջազգային գիտաժողովին, «Արդի հայերենագիտության խնդիրները» գիտաժողովին,  «Լեզուների ուսուցման խնդիրները համաշխարհայնացման արդի փուլում» միջազգային գիտաժողովին, «Հայոց գրերը և հայ դպրոցը» միջազգային գիտաժողովին:
            Ընդ­դիմախոսել է Հայկ Վալերիի Հարություն­յանի` «Հարֆի հայեցակարգը  արաբական լեզվա­բա­նութ­յան մեջ. տիպա­բանական և համեմատական ուսումնասիրություն»` Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզ­վաբանություն» մասնագիտությամբ բանասի­րա­կան  գիտությունների թեկնածուի աստի­ճանի ներկայացված ատենախոսությունը: Գրախոսել է գիտական հոդվածներ, մագիստրոսական թեզեր:
Գիտական նախագծերի մասնակցություն
 2018-2020թթ.  ԿԳՆ ԳԱԱ ԳՊԿ-ի «Արագածոտնի մարզի բարբա­ռային համապատկեր» գիտահետազոտական  ծրագիր`  որպես  ծրագրի կատարող:  
2020թ.-ից մինչ օրս    ԿԳՄՍՆ ԳԱԱ ԳԿ-ի «Հայերենի դերը և ուսուցման խնդիրները բազմալեզու միջավայրում»  գիտահետազոտական ծրագիր` որպես ծրագրի կատարող:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է,  ունի երկու երեխա:
Գիտական  հոդվածներ
1.Արաբերենի ներկա-անկատար ժամանակաձևերում քերականակա կարգերի արտահայտման  առանձնահատկությունները, «Օրիենտալիա», Ե., 2011:
2. Արաբերենի բաղաձայնների արտացոլումը Անտիոքի հայերեն բարբառներում, «Ջահուկյանա­­կան ընթերցումներ», Ե., 2013, էջ 199-206:
3. Արաբական փոխառությունների ձայնավորների արտացոլումը Անտիոքի հայերեն բարբառներում, «Երիտասարդ լեզվաբանների հանրապետական III գիտաժողովի զեկուցումներ», Ե., 2013, էջ 84-92:
4. Անտիոքի հայերեն բարբառախմբի արաբական փոխառությունների ձևաիմաստային քննություն, «Հայ բարբառագիտության հիմնախնդիրներ», Ե., 2014, էջ 120 -126:
5Արաբերենի հնչյունական համակարգի արտացոլումը Վանի բարբառում, «Ջահուկյանա­կան ըն­թերցումներ» գիտական հոդվածների ժողովածու, Ե., 2016, էջ 142-150:
6. Վասպուրականի տարածքի խոսվածքների` արաբերեն փոխառյալ բառերի ձևաիմաս­տա­յին քննություն , «Գիտական հոդվածների ժողովածու» Ե., 2016,  էջ 230-241:
7. Միջին հայերենի շրջանում կատարված արաբական փոխառությունների բաղաձայնական համակարգը, «Լեզու և լեզվաբանություն», Ե, 2017, էջ 37-48:
8. Ձևաբանական և բառակազմական դիտարկումներ միջին հայերենի արաբական փոխառությունների վերաբերյալ , «Լեզու և լեզվաբանություն», Ե., 2018, 2(19), էջ 34-40:
9. Արաբերեն փոխառություններ Արագածոտնի մարզի Աշտարակի շրջանի բարբա­ռա­յին միավորներում (ըստ Աշտարակի շրջանի 10 գյուղերի խոսվածքների), «Հայոց լեզվի պատմական ուսումնասիրության արդի խնդիրներ», Ե., 2019, էջ 141-149:
10.  Արդի գրական հայերենի` արաբերեն ծագման մի քանի փոխառություններ, «Լեզու և լեզվաբանություն», Ե., 2019, 2(21), էջ 40-44:
11. Հայերենի արաբական փոխառությունների ժամանակի հարցը, «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», Ե., 2019, 3 (30), էջ 34-40:
12. Արագածոտնի մարզի բարբառային միավորների` արաբերենից փոխառված բառա­շերտը, «Արդի հայերենագիտության հիմնախնդիրներ» առցանց գիտա­ժողով, Ե., 2020 /language.sci.am/:
13.  Արաբական փոխառությունները  Ստ. Մալխասյանցի «Հայերէն բացատրական բա­­ռարան»-ում «Լեզու և լեզվաբանություն», Ե., հ. 2, 2020, էջ 22-28:
14. Օտար լեզուների արդի ուսուցման հայեցակարգի շուրջ, «Լեզուների ուսուցման խնդիրները համաշխարհայնացման արդի դարաշրջանում» Ե. 2021,  էջ 19-28:
15. Արաբական փոխառությունների հայերեն բարբառային բառաշերտը, «Պատմաբանասիրական հանդես», Ե., 2022, էջ 201-209:
 
     Մենագրություն
      Անտիոքի հայերեն բարբառախմբի արաբական փոխառությունները , Ե., 2018թ., 196 էջ:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.