Մերի Սարգսյան

Մերի Արթուրի Սարգսյան
 
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի գիտաշխատակից
 
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1988 թ., 6 հունիսի, ք. Երևան
 
Կրթություն
      1995-2005 թթ - ք. Երևան, Վ. Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոց
      2005–2009 թթ. - ք. Երևան, Երևանի պետական համալսարան, հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատ՝ հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ, բանասիրության բակալավր
      2009 –2011թթ. - ք. Երևան, Երևանի պետական համալսարան, հայ բանասիրության ֆակուլտետ, մագիստրատուրա՝ ընդհանուր լեզվաբանություն և հայոց լեզվի պատմություն մասնագիտությամբ, բանասիրության մագիստրոս
      2011 –2015 թթ. - ք. Երևան, ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտ, ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժին, հայցորդ՝ ընդհանուր և համեմատական լեզվաբանություն մասնագիտությամբ
 
Գիտական աստիճան
      2016 թ. - «Գ. Ջահուկյանի ընդհանուր լեզվաբանական հայացքները» թեմայով թեկնածուական ատենախոսություն, բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր՝ շնորհված ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Լեզվաբանություն-019 մասնագիտական խորհրդի որոշմամբ
 
Աշխատանքային գործունեություն           
2018-մինչ օրս  
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, լեզվաբանության
ամբիոնի վարիչ, «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» մագիստրոսական
կրթական ծրագրի ղեկավար
2017-մինչ օրս
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտ,
ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժին, գիտաշխատող 
2017
«Սփյուռք» ամառային դպրոց (հայերենի արագացված
ուսուցում ռուսախոսների համար), ԵՊՀ, հրավիրյալ դասախոս
2016--մինչ օրս
Appen միջազգային ընկերություն, լեզվաբան-խորհրդատու
2014-մինչ օրս
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտ, «Լեզու և
լեզվաբանություն» գիտական հանդեսի պատասխանատու քարտուղար
2013-2016
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտ, ընդհանուր և
համեմատական լեզվաբանության բաժին, կրտսեր գիտաշխատող
2011-2013
ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտ, արդի հայերենի բաժին,
կրտսեր գիտաշխատող, բաժնի քարտուղար
2008-2016
ՀԲԸՄ ՀՎՀ (AGBU AVC), արևելահայերենի խոսնակ և խմբագիր
 
 
Այլ տվյալներ
      26 գիտական հոդվածների և երկու մենագրության հեղինակ է (մեկը համահեղինակությամբ):
            2010-2017 թթ. զեկուցումներով մասնակցել է  մի շարք գիտաժողովների՝ ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանին, ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց համալսարանի գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ գիտաժողովներին, Հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ 65-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովներին, «Հայ գիտական բարբառագիտության 100-ամյակին նվիրված»  գիտաժողովին, «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» կլոր սեղան- քննարկմանը, «Աբեղյանական ընթերցումներ-2017» գիտաժողովին, Վ. Քոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովին, Լեհաստանում անցկացվող «Միջազգային միտումները գիտության և տեխնոլոգիայի ասպարեզում» 2-րդ միջազգային գիտաժողովին, «ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ միջամբիոնային կապերի սերտացում և որակի ներբուհական համակարգի զարգացում» համաժողովին,  Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Կիրառական լեզվաբանության հիմնախնդիրներ» 6-րդ միջազգային գիտաժողովին, «Հայոց լեզվի պատմական ուսումնասիրության արդի խնդիրներ» հայերենագիտական գիտաժողովին ևն:
 
Գիտական նախագծեր
2019 թ.-ից - ՀՀ ԿԳՄՍ ԳԿ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության» ծրագրում՝ որպես ծրագրի ղեկավար՝  «Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգ» գիտահետազոտական թեմայի շրջանակներում
2018 թ.-ից - Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայագիտության բաժանմունքի կողմից տրամադրված հ. 216671 ծրագրում՝ որպես ծրագրի ղեկավար՝ «Հայերենի բառակազմության ձևային նկարագրություն և համապատասխան էլեկտրոնային շտեմարանի ստեղծում» գիտահետազոտական թեմայի շրջանակներում
2013-2014 թթ. – «THE 2014 ANSEF AWARDS» ծրագրում՝ որպես ծրագիրը կատարող՝ «Հայերենի բառապաշարի ձևային նկարագրություն և համապատասխան էլեկտրոնային շտեմարանի ստեղծում» գիտահետազոտական թեմայի շրջանակներում
2013-2014 թթ. - Գիտության պետական կոմիտեի «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության» ծրագրում՝ որպես ծրագիրը կատարող՝ «Երևանի խոսակցական լեզուն» գիտահետազոտական թեմայի շրջանակներում
 
 
Անդամակցություն
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսի պատասխանատու քարտուղար
ԻԻՀ Փայամե Նուր համալսարանի «Applied Linguistics Research Journal» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
Էկոլեզվաբանների միջազգային խորհրդի (The International Ecolinguistics Association) անդամ
  1. «Հեռավար ուսուցում և տեխնոլոգիաներ» մասնագիտական վերապատրաստման դասընթաց  (90 ժամ՝ 3 կրեդիտ),
  2. «Տեսանյութերի նկարահանում և մոնտաժ (Camtasia ծրագրային փաթեթի միջոցով)»  մասնագիտական վերապատրաստման դասընթաց  (30 ժամ՝ 1 կրեդիտ),
  3. «Introduction to Applied Linguistics» վեցշաբաթյա առցանց դասընթաց,
  4. Հայաստանի ամերիկյան համալսարանի ընդհանուր անգլերենի վերապատրաստման դասընթաց (4-րդ մակարդակ՝ B2) (80 ժամ),
  5. «Գիտության ոլորտի կանանց առաջնորդության դպրոց», ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, 17-19 հոկտեմբերի, 2019, Ծաղկաձոր:
 
Մրցանակ
2018     ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի «Բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողների (մինչև 35 տարեկան) մրցույթ» , Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող -2018
 
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:
 
 
Գիտական հոդվածներ
  1. Սարգսյան Մ. Ա., Փոխաբերացման տեսակները, ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանի հոդվածների ժողովածու, հատոր 3, բանասիրություն, Երևան, 2010, էջ 110-117:
  2. Սարգսյան Մ. Ա., Բառը՝ որպես թարգմանության միավոր, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության «Գիտական հոդվածների ժողովածու», մաս 1, Երևան, 2012, էջ 50-58:
  3. Սարգսյան Մ. Ա., Կաղապարի ջահուկյանական ըմբռնումը, ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց համալսարանի գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր («Կրթությունը և գիտությունը համաշխարհայնացման դարաշրջանում»), Երևան, 2012, էջ 287-290:
  4. Սարգսյան Մ. Ա., Կաղապարի ըմբռնումը լեզվաբանության մեջ, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական երկրորդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2012, էջ 202-216:
  5. Սարգսյան Մ. Ա., Կաղապարի հասկացությունը Գ. Ջահուկյանի աշխատություններում. Համընդհանուր լեզվաբանական կաղապարը, Հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ 65-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի հոդվածների ժողովածու, Երևան, 2013, էջ 66-71:
  6. Սարգսյան Մ. Ա., Լեզվաբանական նորաստեղծ տերմինների գործածությունը Գ. Ջահուկյանի աշխատություններում, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական երրորդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2013, էջ 118-124:
  7. Սարգսյան Մ. Ա., Ասիլբեկյան Շ., Հայերենի բառապաշարի ձևային նկարագրման և համապատասխան էլեկտրոնային շտեմարանի ստեղծման սկզբունքներն ու խնդիրները, «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2014, էջ 6-11:
  8. Սարգսյան Մ. Ա., Ավելորդաբանություններ Երևանի խոսակցական լեզվում, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 4-րդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2014, էջ 56-61:
  9. Սարգսյան Մ. Ա., Շարահյուսական իրողություններ Երևանի խոսակցական լեզվում, «Էջմիածին», Հոկտեմբեր, 2014, էջ 84-93:
  10. Սարգսյան Մ. Ա., Որոշ դիտարկումներ Երևանի խոսակցական լեզվի հասարակական տարբերակվածության վերաբերյալ, «Հայ գիտական բարբառագիտության 100-ամյակի  գիտաժողովի նյութեր», Իջևան, ԵՊՀ հրատ., 2015, էջ 47-53:
  11. Սարգսյան Մ. Ա., Ընդհանուր լեզվաբանական նորաստեղծ ռուսերեն տերմիններ Գ. Ջահուկյանի «Լեզվի համընդհանուր տեսություն» աշխատության մեջ, Ջահուկյանական ընթերցումներ. Ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի ծննդյան 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2015, էջ 154-159:
  12. Սարգսյան Մ. Ա., Ընդհանուր լեզվաբանական որոշ հարցերի աստիճանական զարգացումը Գ. Ջահուկյանի աշխատություններում, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական հինգերորդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2015, էջ 59-71:
  13. Սարգսյան Մ. Ա., Գիտության այլ բնագավառներից փոխառված տերմինները Գ. Ջահուկյանի աշխատություններումԵրիտասարդ լեզվաբանների հանրապետական վեցերորդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2016, էջ 103-109:
  14.  Սարգսյան Մ. Ա., Լեզվաբանության տեսության զարգացման միտումները վերջին տասնամյակներում, «Հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու նվիրված Վ. Ա. Քոսյանի ծննդյան 90-ամյակին», Երևան, 2017, էջ 182-189:
  15. Սարգսյան Մ. Ա., Լեզվական խնդիրները դպրոցական դասագրքերում, «Լեզու և լեզվաբանություն», 2017, հ. 1 (16), Երևան, էջ 57-64:
  16. Սարգսյան Մ. Ա., Էկոլեզվաբանությունը լեզվաբանության զարգացման նորագույն ուղղություն, «Լեզու և լեզվաբանություն», 2017, հ. 2 (17), Երևան, էջ 55-60:
  17. Սարգսյան Մ. Ա.,  Հայերեն էլեկտրոնային սրբագրման առկա համակարգերի քննություն, Բանբեր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, 1(44), Երևան, 2018, էջ 598-604:
  18. Սարգսյան Մ. Ա., Համացանցային լեզու. լեզվական տարբերա՞կ, թե՞ խոսքի դրսևորում, «Լեզու և լեզվաբանություն», 2018, հ. 1 (18), Երևան, էջ 31-35:
  19. Սարգսյան Մ. Ա.,  «Նոր բառեր» բառարանի նոր պրակը, «Լեզու և լեզվաբանություն», 2018, հ. 1 (18), Երևան, էջ 97-99:
  20. Սարգսյան Մ. Ա., Գևորգ Ջահուկյանի կյանքը և գիտական գործունեությունը, Պատմա-բանասիրական հանդես, 2018,  № 3, Երևան, էջ 193-204:
  21. Sargsyan M. A., Some Observations on Armenian Electronic Proofreading Systems, ''World Science'', №6 (34), Vol. 8, June 2018, Warsaw, Poland, pp. 21-24.
  22. Sargsyan M. A., The goal and issues of the formal description of Armenian vocabulary and creation of the electronic database, International Academy Journal ''WEB of SCHOLAR'', 1(31), Vol.2, January 2019, Warsaw, Poland, pp. 47-50.
  23. Sargsyan M. A., Issues in Applied Linguistics in Armenia, Selected Papers E-Book, 6th International Conference on Applied Linguistics Issues (ALI 2019), 19-20 July 2019, St. Petersburg, Russia, pp. 277-279.
  24. Սարգսյան Մ. Ա., Հայերենի բառապաշարի ձևային նկարագրության կարևորության մասին, «Ա. Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու», Ե., 2019, էջ 92-97:
  25. Սարգսյան Մ. Ա., Ասիլբեկյան Շ., Հայերենի բառակազմության խնդրահարույց մի քանի հարցերի մասին, «Հայոց լեզվի պատմական ուսումնասիրության արդի խնդիրներ» հայերենագիտական գիտաժողովի նյութերի ժողովածու, Ե., 2019, էջ 177-185:
  26. Սարգսյան Մ. Ա., Կիրառական լեզվաբանության բնագավառի զարգացումը և խնդիրները Հայաստանում, «Լեզու և լեզվաբանություն», Ե., 2019, էջ 9-15:
  27. Հայալեզու տեքստերի էլեկտրոնային նոր սրբագրիչի սկզբունքները, «Լեզու և լեզվաբանություն», 2 (23), Ե., «Լուսակն» հրատ., 2020,  էջ 10-17:
  28. Մեծ լեզվաբանը. Գևորգ Ջահուկյան, «Գիտության աշխարհում», № 4, Ե., «Գիտություն» հրատ., 2020, էջ 2-7:

  29. Նվիրյալ լեզվաբանը. Գևորգ Ջահուկյան (ծննդյան 100-ամյակի առթիվ), «Պատմա-բանասիրական հանդես», հ. 2, Ե., 2020, էջ 261-265:

  30. Էլեկտրոնային սրբագրիչի տվյալների շտեմարանի բառապաշարի ձևային նկարագրության խնդիրների մասին, «Բանբեր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի», 2021, հ 1 (58), էջ 229-237:

  31. Գենդերային լեզվաբանությունը որպես լեզվաբանության զարգացման նորագույն ուղղություն, «Գիտության աշխարհում», 2021, հ. 3, էջ 2-9:

  32. Մ., Խաչիբաբյան Ն., «Կորոնա» բաղադրիչով նորակազմ բառերի քննություն, «Լեզու և լեզվաբանություն», «Լեզու և լեզվաբանություն», 2021, հ. 1 (24), էջ 69-74:
  33. Հայերենի իմացության մակարդակների առանձնացում ըստ միջազգային չափանիշների, «Լեզուների ուսուցման խնդիրները համաշխարհայնացման արդի դարաշրջանում» կոլեկտիվ մենագրություն, Ե., Տիր, 2021,  էջ 7-18:

  34. On the Electronic Database of the Armenian Word-formation, “Kachar”, 2021, 2, pp.56-65, https://doi.org/10.52853/25792903-2021.2-msoe :

    Մենագրություններ

  35. Սարգսյան Մ. Ա., Ղամոյան Լ., Քարտաշյան Ա., Երևանի խոսակցական լեզուն, Երևան, «Մունետիկ», 2014, 120 էջ:
  36. Սարգսյան Մ. Ա., Գ. Ջահուկյանի ընդհանուր լեզվաբանական հայացքները, «Ասողիկ», Երևան, 2017, 276 էջ:
  37. Սարգսյան Մ. Ա., Լեզվաբանության տեսության հարցեր, Եր.,  «Տիր» հրատ., 2021, 166 էջ:
  38. Սարգսյան Մ. Ա., Հայերեն էլեկտրոնային սրբագրման համակարգ, Եր., «Տիր» հրատ., 2021, 100  էջ:
  39. Sargsyan M., On the Problems of Teaching Armenian as a Second Language. In: Socio-cross-cultural Approach and Educational Technologies: Interdisciplinary Aspect: monograph. / Ed. by Gennady A. Ferapontov, Olga V. Mishutina. – Novosibirsk State Pedagogical University. – Novosibirsk: NSPU University Press, 2021. – Pp. 16-23. (կոլեկտիվ մենագրություն):
 
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

Շուշանիկ Իշխանի Զաքարյան  «Բայի սեռի ձևաբանական, շարահյուսական և իմաստային

 յուրահատկությունները ժամանակակից թուրքերենում (հայերենի զուգադրությամբ)»

 (թեկնածուական ատենախոսություն) ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.