
«Լեզվաբանության տեսության հարցեր» աշխատությունն, ըստ էության, ընդլայնում է «Լեզվաբանության ներածություն» և «Լեզվաբանության հիմունքներ» դասընթացներում ընդգրկված հարցերի շրջանակը: Աշխատության մեջ քննության են ենթարկվում լեզվաբանության տեսության համեմատաբար քիչ ուսումնասիրված հարցերը, որոշ հարցեր ներկայացվում են նորովի, ամբողջանում է դրանց վերաբերյալ նախկինում եղած պատկերացումը: Ուսումնասիրության նպատակն է ներկայացնել լեզվաբանության տեսության առանցքային խնդիրների կանոնակարգման և հստակեցման հարցը, լեզվաբանության տեսության և սկզբունքների առաջադրման և կիրառման ուղիները, լեզվաբանական մեթոդների զարգացման, մշակման և կիրառման հարցերը, վեր հանել լեզվաբանական արդիական խնդիրները, նախանշել լեզվաբանության տեսության խնդիրների առանձնահատկություններն ու լուծման ուղիները: Այն կարող է օգտակար լինել ընդհանուր և հայ լեզվաբանությամբ զբաղվողների, ինչպես նաև մասնագիտական ֆակուլտետների ուսանողության համար:
Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
...