
Աշխատության մեջ ընդհանուր գծերով նկարագրվում են Կոտայքի մարզում գործածվող բարբառային միավորները, տրվում են տեղեկություններ բնակչության, խոսվածքների բարբառային պատկանելության վերաբերյալ․ ներկայացվում են մարզի բնակավայրերի բարբառային բնութագրերը։ Գիրքը ներառում է նաև բարբառային տառադարձությամբ գրառված խոսքի նմուշներ ու բառացանկ։
Աշխատանքը կարող է կարևոր նյութ տրամադրել հայերենագիտական հետագա ուսումնասիրություններին, նպաստել հայ բարբառագիտության, հայոց լեզվի պատմության շատ հարցերի պարզաբանմանը։ Այն օգտակար կլինի նաև հայ բանահյուսության, ազգագրության, ժողովրդագրության հարցերով զբաղվող մասնագետներին։ Առկա նյութը կարող է օգտագործվել հանրագիտարանային բնույթի աշխատանքներում, ուսումնական դասընթացներում։
Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
...
Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...