Գրիգորյան Գայանե

Գայանե Գրիգորի Գրիգորյան
Բանասիրական գիտությունների թեկնածու
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի վարիչ
 
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1962 թ., 9 հունվարի, Երևան, ՀԽՍՀ
Կրթություն
1979–1984թթ - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետի հայ-ռուսական բաժին
1984-88թթ. - Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրա
 
Գիտական աստիճան
1990 թ.՝ թեկնածուական ատենախոսություն «ժամանակակից հայերենի շեշտակիր և անշեշտ ձայնավորների տևողության և ուժգնության հարաբերակցությունը» Երևան, 1990, ՀԽՍՀ ԳԱ, 145 էջ, ВЫСШАЯ АТТЕСТАЦИОННАЯ КОМИССИЯ ПРИ СОВЕТЕ МИНИСТРОВ СССР, ученая степень: кандидат филологических наук, Москва, 27 марта, 1991, Диплом: КД 033156:
 
Աշխատանքային գործունեություն
1988 թ.-ից՝  ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, կիրառական լեզվաբանության բաժին, գիտաշխատակից:
2021-2022 թթ.՝ կիրառական լեզվաբանության բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար:
2022 թ.-ից՝ կիրառական լեզվաբանության բաժնի վարիչ:
 
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Փորձառական հնչյունաբանություն, կիրառական և համակարգչային լեզվաբանություն, ինֆորմացիոն տեխնոլոգիաները լեզվում:
 
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի որդի, դուստր և թոռնիկներ:
Հեռ.` 077 22 77 31
 
ՀՈԴՎԱԾՆԵՐ՝
  1. Դիմակի ազդեցությունը խոսքի ընկալման վրա, «Լեզու և լեզվաբանություն» հանդես, 2024, էջ 44-57:
  2. Փորձառական տվյալներ հայերեն խոսքում դադարների դրսևորման վերաբերյալ, «Ջահուկյանական ընթերցումներ» 1 (21), Երևան, ՀՀ ԳԱԱ ԼԻ հրատ․, 2024, էջ 124-141։
  3. Կիրառական լեզվաբանության հարցեր, պրակ բ, Երևան, ԳԱԱ ԼԻ հրատ., 2023։
  4. Ուժգնության և տևողության փոփոխությունները խոսքի տարբեր ոճերում, Լեզու և լեզվաբանություն, 1 (28), ՀՀ ԳԱԱ ԼԻ հրատ.,Երևան, 2023, էջ 77-87։
  5. Changes of the duration, intensity and pitch of the definite article [ə] in spoken language, Jahukyan Readings, 1 (19), Yerevan 2023, p. 5-14:Կիրառական լեզվաբանության հարցեր, Ժողովածու, Պրակ Ա, ԳԱԱ ԼԻ հրատ., Երևան, 2022։
  6. Բաղաձայնի ազդեցությունը ձայնավորի վրա բաղաձայն-ձայնավոր կապակցություններում, Լեզու և լեզվաբանություն, 1(26), 2022, ՀՀ ԳԱԱ ԼԻ հրատ., Երևան, 2022, էջ 56-63։
  7. Չ ժխտական նախածանցով դիպվածային նորակազմություններ, «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2022, էջ 166-178։
  8. Ականավոր հնչյունաբաններ, Հայերենագիտական առցանց գիտաժողով, 2021:
  9. Խոսակցական լեզվում գալ, տալ, լալ բայերի ձևերի ս-ի անկման պատճառների մասին, Լեզու և լեզվաբանություն, 2(25), Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., Երևան, 2021, էջ 77-85:
  10. Հայերենի գործածությունը Կալիֆոռնիա նահանգում ըստ խոսողների ծննդավայրի, «Արդի հայերենագիտության խնդիրներ» առցանց գիտաժողով՝ նվիրված Գ. Ջահուկյանի ծննդյան 100-ամյակին, Երևան, 2020, http://language.sci.am/sites/default/files/gayane_grigoryan.pdf
  11. Ժամանակակից հայերենի հպաշփական հնչյունների փորձառական ուսումնասիրություն, Լեզու և խոսք 2, առցանց գիտաժողով, Երևան, 2020, http://language.sci.am/sites/default/files/gayane_grigoryan_0.pdf
  12. Խոսակցական լեզվում վաղակատար դերբայի լ-ի անկումը շրջուն շարադասության ժամանակ, Ջահուկյանական ընթերցումներ, Երևան, «Ասողիկ» հրատ., 2018, էջ 46-52։
  13. Տարաբնույթ հնչերանգներ, Հայոց լեզու և գրականություն հանդես, Երևան, 2017, թիվ 3, էջ 23-26։
  14. Բերդի և Գյումրու ենթախոսվածքների տեմպի համեմատություն (փորձառական հետազոտություն), Գրիգոր Ղափանցյանի ծննդյան 130-ամյակին նվիրված առցանց գիտաժողով, Ե., 2017, http://language.sci.am/sites/default/files/conference/berdi_ev_gymurwu.pdf
  15. Կրկնակ բաղաձայնների տևողության փորձառական հետազոտություն, Ջահուկյանական ընթերցումներ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2017, էջ 68-75։
  16. Հնչերանգը, Հայոց լեզու և գրականություն» հանդես, 2016, N1, էջ 11-16։
  17. Խոսակցական և գրական լեզուների տեմպի համեմատական քննություն, «Ջահուկյանական ընթերցումներ», գիտական հոդվածներ ժողովածու, «Ասողիկ» հրատ., Երևան, 2016 թ., էջ 209-213։
  18. Հնչամիավորների դրսևորման զանազանություններ խոսքի տարբեր տեմպերում (փորձառական հետազոտություն), Ջահուկյանական ընթերցումներ, Երևան, 2015 (կարդացել է)։
  19. Բաղաձայնի ազդեցությունը ձայնավորի վրա բաղաձայն-ձայնավոր կապակցություններում, «Ջահուկյանական ընթերցումներ», Երևան, 2014 (կարդացել է)։
  20. Հնչույթի տեսությունը և հնչյունաբանության խնդիրներն ըստ Շչերբայի, Հայոց լեզու և գրականություն հանդես, N3, 2014, էջ 30-37։
  21. Արդի փորձառական հնչյունաբանության վիճակը արտերկրում, «Ջահուկյանական ընթերցումներ», Երևան, 2013, էջ 230-237։
  22. Թվականների սխալ և ճիշտ արտաբերությունը, Հայոց լեզու և գրականություն հանդես, N2, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ, Երևան, 2013, էջ 29-33։
  23. Ձեռն արմատի և նրա ձևափոխությունների կիրարկությունները, Հայոց լեզու և գրականություն հանդես, թիվ 1, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ, Երևան, 2012, էջ 19-25։
  24. Արտասանական սխալները և դրանց շտկումը, Հայոց լեզու և գրականություն, թիվ 8, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ, Երևան, 2010, էջ 30-37։
  25. Խոսքի վերհնչութային առանձնահատկությունները, Լեզու և կրթություն, 1, Տաթև գիտակրթական համալիր, Երևան, 2010, էջ 15-18։
  26. Գրաբարից ավանդված հնչյունափոխությունները արդի գրական արևելահայերենում, Լեզու և լեզվաբանություն, 1, Տաթև գիտակրթական համալիր, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտ, Երևան, 2008, էջ 60-66։
  27. Ձայնավորների տևողության և ուժգնության փոփոխությունները տրամաբանական շեշտի առկայության դեպքում, Գ. Ջահուկյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, Երևան, 2000, էջ 14-15։
  28. Արևմտահայերենի ԱՄՆ-ի տարբերակի և արևելահայերենի հնչյունական համակարգերի համեմատական ուսումնասիրություն, Երևանի պետական համալսարան, Երևան, 1996 (կարդացել է)։
  29. Ժամանակակից հայերենի շեշտակիր և անշեշտ ձայնավորների տևողությունը միավանկ և բազմավանկ բառերում, Բանբեր հասարակական գիտությունների, ՀՍՍՀ ԳԱ, N7, Երևան, 1989, էջ 68-73։
  30. Հայերենի շեշտակիր և անշեշտ ձայնավորների տևողության փոխհարաբերությունը նախադասության մեջ, Երիտասարդ լեզվաբանների VI հանրապետական գիտաժողովի նյութեր, ԳԱ ՀՍՍՀ հրատ., Երևան, 1988, էջ 39։
  31. Խոսքի առոգանության ֆիզիկական չափեզրերը, Материалы докладов 2-ой республиканской конференции аспирантов Армянской ССР, Ереван, 1987, стр. 26։
  32. Ժամանակակից գրական հայերենի ձայնավորները շեշտված և անշեշտ դիրքերում, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական հինգերորդ գիտաժողովի նյութեր, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատ., Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտւտ, Երևան, 1986, էջ 24:
 
Սեմինարներ
  1. Արդի փորձառական հնչյունաբանության վիճակը արտերկրում, Երան, 2013
  2. Ձայնավոր հնչյուններ, Երևան, 2013
  3. Հնչյունի ֆիզիկական չափեզրերը, Երևան, 2014
  4. Հնչյունի ֆիզիկական բնութագիրը, Երևան, 2016
  5. Բերդի և Գյումրու ենթախոսվածքների արտասանության տեմպի համեմատություն, Երևան, 2018
  6. Հնչերանգը 4 բնույթի նախադասություններում` 3 լեզուների համեմատությամբ
    (հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, 2019
  7.  Էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկությունները և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակները։  էլեկտրոնային նամակ գրելու հմտություններ, Երևան, 2023։
  8. Միջազգային գրախոսվող պարբերականներում հոդված հրապարակելու նախապատրաստական աշխատանքների մասին, Երևան, 2023։
  9.  Թվայնացման նշանակությունը բառարանագրության մեջ, Երևան, 2023։
  10.  Մասնագիտական գրականության որոնման ժամանակակից միջոցները (Google Workspace, Google Forms և այլն), Երևան, 2023:
 

Հայտարարություններ

  • ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիան սկսում է 3 հանդիպումից բաղկացած թերապևտիկ բաղադրիչով գիտագործնական թրեյնինգային մոդուլ «Սթրեսից դեպի կայունություն. խոսքը՝ որպես հոգեբանական խնամքի և դիմակայման քայլ (հոգեբանական օգնություն և ուղեցույց)»...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.