ՀԱՅՑՈՐԴ ՁԵՎԱԿԵՐՊՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը  հայցորդության միջոցով  պատրաստում է գիտական կադրեր «Հայոց լեզու» (լեզվի պատմություն, բարբառագիտություն, ժամանակակից հայոց լեզու ) և«Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտություններով:
Հայցորդ ձևակերպվելու կարգը
1. Հինգ տարի ժամկետով գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցորդ  ձևակերպվում են այն  մասնագետները, որոնք  կարող  են  գիտական  աշխատանքը  համատեղել  հիմնական աշխատանքային  գործունեության  հետ:
2. Որակավորման քննությունները հանձնելու և ատենախոսությունը պատրաստելու համար հայցորդները կցվում են որակյալ գիտական կադրեր և  բազա ունեցող ԳԱԱ  գիտական կազմակերպությանը:
3. Ձևակերպվելու նպատակով անհրաժեշտ է դիմել ՀՀ ԳԱԱ  Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենին` դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը մեկ օրինակից`
ա/   կադրերի հաշվառման անձնական թերթիկ` լուսանկարով,
 բ/   ինքնակենսագրություն,
 գ/   դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրատուրա ավարտածի պետական նմուշի դիպլոմի պատճենը` իր հետ ունենալով   իսկականը:      
դ/   գիտական աշխատանքների և հայտնագործությունների հաստատված ցուցակ, այդպիսիք չլինելու դեպքում` ռեֆերատ ընտրված մասնագիտության գծով:
4. Ընդունելով դիմումը`  ինստիտուտում ծանոթանում են ապագա հայցորդի հետ, նրա անձնական գործին, աշխատանքներին  կամ ռեֆերատին, ապա  հարցը  քննար-կում  ինստիտուտի գիտական  խորհրդի  նիստում:   Դրական  լուծում ստանալու դեպքում  գիտական  խորհրդի  որոշումն ուղարկվում  է Գիտակրթական միջազգային կենտրոն:
5. Հայցորդի ուսումնառությունը վճարովի է. տարեկան վարձը կազմում է`300 հազար դրամ, որից 100 հազար դրամը` Գիտակրթական միջազգային կենտրոնին:   
 
File: 
 

Last books

Theses

 

Anush Andranik Khachatryan  «Language of the Electronic press (vocabulary, grammar)»

 10.02.01 «Armenian Language»

 on30.04.2024,  at 15.00

Scientific adviser...

Valter Tigran Berberyan  « The Problems of Development of Armenian Stylistic Thought (from the 1950S-to the 2020S»
 10.02.01 «Armenian Language»
 on 26.01.2024,  at 15.00...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.