«Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսն արդեն ընդգրկված է ԲՈՀ-ի հաստատած «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում»

29/05/2016

            ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսի խմբագրական խորհուրդը սիրով տեղեկացնում է, որ հանդեսն արդեն ընդգրկված է ԲՈՀ-ի հաստատած «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում»: Խմբագրական խորհուրդն ընդունում է գիտական աստիճան ունեցող անձանց հոդվածները՝ հանդեսի հերթական համարում ընդգրկելու համար (դրական գրախոսություն ունենալու դեպքում):

           Հոդվածները պետք է ուղարկել թղթային և էլեկտրոնային տարբերակներով (կրիչով), 8-10 էջի սահմաններում, տողերի միջակայքը՝ 1.5, տառաչափը՝ 12, և Sylfaen տառատեսակով (ամփոփումները ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman): Վերևում նշվում է հեղինակի անունը, ազգանունը, հաստատության անվանումը, հոդվածի վերնագիրը:

          Հղումները և գրականության ցանկը պետք է համապատասխանեն:

          Խնդրում ենք գրախոսական հոդվածներն ուղարկել գրախոսվող գրքի հետ:

 

Մեր հասցեն՝     ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

                              ՀՀ, 3750015, Երևան, Լուսավորչի 15

                         Հեռ.՝ (+374 10) 565 337

Կայքէջ՝ www.language.sci.am

                         Էլ.փոստ՝ inslang@sci.am

Հանդեսի պատասխանատու քարտուղար՝ meri-sargsyan@mail.ru

 

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Փառանձեմ Գառնիկի Մեյթիխանյան   «Աստվածաշնչի հատկանվանաբանություն»  

 (դոկտորական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»

25.09.2017, ժ.15-ին

Պաշտոնական..ընդդիմախոսներ...

Մարիանա Ռոբերտի Բադադյան   «Անձի հատկանիշ արտահայտղ դարձվածքները հայերենում, ռուսերենում և անգլերենում»  (զուգադրական քննություն)

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.