ԳԱԱ Լեզվի ինստիտուտը նախաձեռնում է«Լեզու և խոսք» էլեկտրոնային բազմալեզու հանդեսի հրապարակումը

12/04/2021
        Հարգելի՛ գործընկերներ
        ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նախաձեռնում է «Լեզու և խոսք» էլեկտրոնային բազմալեզու հանդեսի հրապարակումը:
        Բազմալեզու հանդեսի նպատակը հայերենին և այլ լեզուների առնչվող, նոր հարցադրումներով համալրված և նորովի լուսաբանվող լեզվաբանական գիտական հոդվածներ ներկայացնելն է։
        Խմբագրական խորհուրդը հոդվածներն ընդունում է մինչև ս.թ. հունիսի 30-ը:
       Հանդեսը բազմալեզվյան է (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն):
      «Լեզու և խոսք» հանդեսը հրապարակվելու է տարին երկու անգամ:
 
 
       Ի գիտություն հեղինակների
      Ընդհանուր պահանջներ
      Հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` կից (File Attachment)`  armlingv@gmail.com
     ● Համակարգը՝ Microsoft Word, A4 չափի. հոդվածը` մինչև 10 էջ. ամփո­փումը` մինչև մեկ էջ (ներառյալ հեղինակի ազգանունը, անունը,  խո­րա­­­գիրը), լու­սանցքը՝ բոլոր կողմերից 2․5, պարբերության առաջին տողի խորությունը՝ 1․ 25:
     ●Լեզուն՝ հայերեն (ամփոփումը՝ անգլերեն և ռուսերեն), անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն (ամ­փո­փումը՝ հա­յերեն):
     ● Տեքստի տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլե­րեն, ֆրանսերեն, ռուսերեն), ամփոփ­ման տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն):
     ● Հերթականությունը` ա) հեղինակի ազգանուն, անուն, փակագծերում` երկի­ր և աշխատավայր, բ) խորագիր, գ) բանալի բառեր (7 բառ), դ) տեքստ, ե) ամփոփում և  տեղեկություններ հեղինակի մասին (հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախո­սահամարը և էլեկտրոնային փոստը)։
     Հոդվածի վերջում գրակա­նության և համառոտագրությունների ցանկեր չկցել: 
     ● Հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:
      ● Տառերի չափը. հեղինակի ազգանուն, անուն` 12 մուգ, երկիր, աշխա­տա­վայր`12 ոչ մուգ, խորագիր` 12 մուգ, գլխատառ,ենթախորագրեր` 12 մուգ, տեքստ` 12 ոչ մուգ, ամփոփում` 12 ոչ մուգ (ամբողջությամբ), հղում­ներ`10 մուգ (հե­ղի­նակ), 10 ոչ մուգ, թեք (խորագիր), 10 ոչ մուգ (մա­տե­նա­գրական տվյալներ․ ժողովածուների, hղվող ամսագրերի և կայքերի դեպքում  նախ նշվում է օգտագործված հոդվածի վերնագիրը, դրվում է միջակետ ու անջատման գիծ, ապա՝ ժողովածուի վերնագիրը, խմբագրի կամ կազմողի տվյալները, հրատարակության վայրը, թիվը, էջը):
    ●Փակագծերը՝  կլոր:
   ●Միացման և անջատման գծիկները՝  չշփոթել։
   ● Տողերի միջև հեռավորությունը`1․15:
 
 
 

Հայտարարություններ

  • Հարգելի՛ գործընկերներ

            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2021 թ. սեպտեմբերի 1-25-ըկազմակերպում է Հայերենագիտական առցանց գիտաժողով։ 

    Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է հոդվածներն ուղարկել   inslang@sci.am էլփոստին։
    Հոդվածները...

  •           ՀՀ ԳԱԱ  Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2021-2022 թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրայի  ընդունելու­թյուն.

    ա)  Ժ.02.01 «Հայոց լեզու» մասնագիտությամբ (առկա ուսուցում),

    բ) Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտու­թյամբ (հեռակա ուսուցում):

           Փաստաթղթերի ընդունումը՝  31.05.2021թ...

  •         Հարգելի՛ գործընկերներ
            ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նախաձեռնում է «Լեզու և խոսք» էլեկտրոնային բազմալեզու հանդեսի հրապարակումը:
            Բազմալեզու հանդեսի նպատակը հայերենին և այլ լեզուների առնչվող, նոր հարցադրումներով համալրված և նորովի լուսաբանվող լեզվաբանական գիտական...

Ատենախոսություններ

 

Սիլվա Ալբերտի Մուրադյան  «Ժամանակակից արևելահայերենի անցողական բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

27.09.2021, ժ.15-ին

Գիտական ...

 «Արևելահայ գեղարվեստական վավերագրության լեզուն (19-րդ դ.60-ական թթ. – 21-րդ դ.10-ական թթ.)» (դոկտորական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց լեզու»

25. 06.2021, ժ.15-ին

Պաշտոնական.....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.