Առցանց գիտաժողով

01/11/2018
    ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը իր հիմնադրման 75-ամյակի առթիվ կազմակերպում է առցանց գիտաժողով՝ «Հայերենագիտության արդի խնդիրներ» խորագրով։    
        Զեկուցումները պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ viktor-katvalyan@mail.ru՝ կից (File Attachment) :
         Կազմկոմիտեի կողմից ընդունված զեկուցումները կտեղադրվեն ինստիտուտի պաշտոնական կայքէջում: Նյութերը կտպագրվեն ժողովածուով:
        Զեկուցումներն ուղարկելու  վերջին ժամկետը՝ 2018 թ. դեկտեմբերի  1-ը:
       ● Համակարգը՝ Microsoft Word, A4 չափի. հոդվածըմինչև 10 էջ. ամփո­փումը` մինչև 15 տող` ներառյալ հեղինակի ազգանունը, անունը,  խո­րա­­­գիրը, լուսանցք­ները՝ ձախից 2,5, աջից 1,5 սմ, պարբերության առաջին տո­ղի խորությունը՝ 1,25 սմ:
       ● Լեզուն՝ հայերեն (ամփոփում՝ անգլերեն, ռուսերեն), այլ լեզուների դեպքում՝ Times New Roman:
       ● Տեքստի տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլե­րեն, ռուսե­րեն), ամփոփ­ման տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն, ռուսերեն):
      ● Հերթականությունը` ա) հեղինակի ազգանուն, անուն, փակագծերում` երկի­ր և աշխատավայր, բ) խորագիր, գ) տեքստ, դ) ամփոփում.
   հոդվածի վերջում գրակա­նության ցանկ չկցել: 
      ● Հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:
     ● Տառերի չափը. հեղինակի ազգանուն, անուն` 12 մուգ, երկիր, աշխա­տա­վայր`12 ոչ մուգ, խորագիր` 12 մուգ, գլխատառ, ենթախորագրեր` 12 մուգ, տեքստ` 12 ոչ մուգ, ամփոփում` 12 ոչ մուգ (ամբողջությամբ), հղում­ներ`10 մուգ (հե­ղի­նակ), 10 ոչ մուգ, թեք (խորագիր), 10 ոչ մուգ (մա­տե­նա­գրական տվյալներ):
     ● Տողերի միջև հեռավորությունը` 1,5:

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.