Առցանց գիտաժողով՝ «Լեզու և խոսք-2»

17/09/2020
  Հարգելի՛ գործընկեր,
         Հրավիրում ենք մասնակցելու «Լեզու և խոսք » խորագրով առցանց գիտաժողովին։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. սեպտեմբերի  20-ից  մինչև հոկտեմբերի  30-ը գի­տա­կան զեկուցման տեքստ ուղարկել viktorkatvalyan@mail.ru ,  lingvinst@sci.am  էլ.փոստերին։110
          Նյութերը հընթացս կտեղադրվեն ինս­տի­­­տուտի կայքի (http://language.sci.am) «Գիտաժո­ղովներ» բաժնում։ Կայքում կտեղադրվեն նաև ընթերցողների հարցերը և հեղինակ­ների պատասխանները, ինչպես նաև արված դիտարկումները։
         Գիտաժողովի նյութերի ժողովածուն կհրապարակվի ինս­տի­­­տուտի  էլեկտրոնային կայքում:
         Ուղարկվող տեքստերը պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.
● Համակարգը՝ Microsoft Word, A4 չափի. հոդվածը՝ 10 էջից ոչ ավելի, ամփոփումը` մինչև 15 տող` ներառյալ հեղինակի ազգանունը, անունը, խորագիրը, լուսանցքը՝ 3 սմ բոլոր կողմերից, պարբերության առաջին տողի խորությունը՝ 1,25 սմ:
● Լեզուն՝ հայերեն (ամփոփում՝ ռուսերեն և անգլերեն), անգլերեն (ամփոփում՝ հայերեն):
● Տեքստի տառատեսակը` Sylfaen (հայերեն), ամփոփ­ման տառատեսակը` Times New Roman (ռուսերեն և անգլերեն):
● Հերթականությունը` ա) հեղինակի ազգանուն, անուն, փակագծերում` աշխա­տավայր, բ) խորագիր, գ) տեքստ, դ)  ամփոփում /հոդվածի վերջում գրականության ցանկ չկցել/: 
● Հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:
● Տառերի չափը. հեղինակի ազգանուն, անուն` 12 մուգ, աշխա­տավայր ` 12 ոչ մուգ, խորագիր` 12 մուգ, գլխատառ, ենթախորագրեր` 12 մուգ, տեքստ` 12 ոչ մուգ, ամփոփում` 12 ոչ մուգ (ամբողջությամբ), հղում­ներ` 10 մուգ (հեղի­նակ), 10 ոչ մուգ, թեք (խորագիր), 10 ոչ մուգ (մատե­նա­գրական տվյալներ):
● Տողերի միջև հեռավորությունը` 1,15:

Հայտարարություններ

  •          Առկա իրավիճակից ելնելով՝  ս․թ․ հոկտեմբերի 15-16-ին նախատեսված՝  ակա­դեմի­կոս  Գևորգ Ջահու­կյա­նի ծննդյան 100-ամյակին նվիր­ված Հայերենա­գիտական միջազգային գիտա­ժո­ղովը  հետաձգվում է։  Գիտաժողովի անցկացման ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։

  •   Հարգելի՛ գործընկեր,
             Հրավիրում ենք մասնակցելու «Լեզու և խոսք » խորագրով առցանց գիտաժողովին։
    Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. սեպտեմբերի  20-ից  մինչև հոկտեմբերի  30-ը գի­տա­կան զեկուցման տեքստ ուղարկել viktorkatvalyan@mail.ru ,  ...

Ատենախոսություններ

Թամարա Նելսիկի Պողոսյան «17-րդ դարի աշխարհաբար տպագիր գրքերի լեզվական  քննություն»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.03.2020, ժ.15-ին

Գիտական ...

Զարուհի Հրայրի Խաչատրյան «Ձիանունները պարսկերենում և հայերենում․ համեմատական քննություն»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

10.02....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.