2007-2012թթ.

2007թ.
            2007թ. հունվարի 1-ից ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօ­րե­նի հրա­մանով հաստատվում է ինստիտուտի  կազմը. աշխատա­կիցների ընդհա­նուր թի­վը` 68:
 Հունվարի 23- Տեղի է ունենում ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական անձ­նա­­կազ­մի ժողով` ինստիտուտի գիտական խորհրդի կազմ ընտրելու համար: Քվեար­կության արդյունքներով ինստիտուտի գիտական խորհուրդը հաստատվում է հետև­յալ կազմով` Հովհաննիսյան Լ.Շ. (տնօրեն), Հովհաննիս­յան Ն.Գ.  (փոխ­տն­օ­­րեն- գիտական քարտուղար),  Աղաբեկյան Մ.Ա.,  Ասլանյան Ս.Ա.,  Եզեկյան Լ.Կ.( ԵՊՀ, ամբիոնի վարիչ),  Թելյան Լ.Գ. (ԵՊՀ,  դոցենտ),  Թոխմախյան Ռ.Մ. ( Ռուս-հայկական համալսարան,  դոցենտ),  Թոսունյան  Գ.Բ.,  Համբարձումյան Վ.Գ.,  Հայ­րա­­պե­տյան Ֆ. Փ.,  Հանեյան Ա.Ն.,  Հովսեփյան Լ.Ս. (ԵՊՀ, ամբիոնի վարիչ),   Մանուկ­յան Ա.Խ.,  Պա­պի­կ­յան Ս.Վ.,  Սարգսյան Ա.Ե.,  Սարգսյան Ն.Ժ,  Սիմոնյան Ն.Մ.,  Ու­ռու­­տ­յան Ռ. Լ.:
Ապրիլի 3-4-Տեղի է ունենում  «Ջահուկյանական ընթերցումներ» երկրորդ հանրապետական գի­տական նստա­շրջանը: Զեկուցումները հրատարակվում են «Ջահուկյանական ըն­թեր­ցումներ» գրքում (Երևան, 2007):
       Ինստիտուտի`  «Հայոց լեզու» մասնագիտությամբ ասպիրանտուրա է ըն­դու­նվում  երկու հոգի:
Օգոստոսի 19-21- Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են  Հայերենի լեզ­վաբա­նական կորպուսի`  Գորիսում կազ­մա­կերպած  միջազգային  գիտաժողով- սեմինա­րին: 
 2007թ. սեպտեմբերի 1-ից  ԿԳ նախարարության կողմից դադարեցվում է 0744 թեմա­տիկ խմբի ֆինանսավորումը խմբի ղեկավար Գ.Բ.Թոսունյանի` Երուսաղեմ երկարատև աշխա­տան­քի մեկնելու կապակցությամբ:
            Թեմատիկ խմբի աշխատակիցները ինստիտուտի տնտեսված գումարների հաշվին պահպանում են իրենց  աշխատանքային տեղերը:
 
 2008թ.
 Հունվարի 1-ից  ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօ­րենի հրամանով հաստատվում են  ինստիտուտի  4 բաժինները`ժամանակակից հա­յերենի  կառուցվածքի և գործառության ուսումնասիրության (բաժնի վարիչ` Ն.Ժ. Սարգ­սյան), հայերենի պատմական զարգացման (բաժնի վարիչ` Վ.Գ.Համբար­ձում­յան), հայերենի բարբառագիտական ատլաս (բաժնի վարիչ` Ա.Ե.Սարգ­սյան), կիրա­ռական լեզվաբա­նու­թյան (բաժնի վարիչ` Ա.Խ.Մանուկյան),  և 3 թեմատիկ խմբե­րը. աշխատա­կիցների ընդհանուր թիվը` 69:
          Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են Բեյրութում (Լիբանան)   կազ­մա­կերպված «Կիլիկյան մշակույթը»  միջազգային  գիտաժողովին:
Մարտի  27-Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են Համազգային հայ կրթա­կան և մշա­կութային միության Երևանի պետական համալսարանում հրավիրված միջազգա­յին  գիտաժողովին:
Մայիսի 7-8-Աշխատանքն է ծավալում «Ջահուկյանական ընթերցումներ» երրորդ հանրա­պե­­տա­կան գիտական նստաշրջանը: Զեկուցումները հրատարակվում են «Ջահու­կյանական ընթերցումներ» գրքում (Երևան, 2008):
Օգոստոսի  15-18-Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են Ստեփանակերտում (Ար­ցախ) կազ­մա­կերպված «Հայոց լեզվի պատմության հարցեր» հայերենագիտական միջազ­գա­յին  8-րդ գիտաժողովին:
Նոյեմբերի  10-11-Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են Սպահանում (Իրանի Իսլամա­կան Հանրապետություն) կազ­մա­կերպված հայերենագիտական  և  իրանա­գի­տա­կան միջազգային  առաջին գիտաժողովին:
              Ա.Սարգսյանն արժանանում է Թեքեյան մշակութային միության «Վահան Թե­քե­յան» մրցանակի:
 
 
2009թ.
Մարտի 17- Հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական անձ­նա­­կազ­մի ժողով` ինստիտուտի տնօրեն Լ. Հովհաննիսյանի 65-ամյակը լրանալու կա­պա­կ­­ցությամբ նրա պաշտոնավարելու ժամ­կետի հարցը քննարկելու համար:
            Գիտական անձնակազմը միաձայն որոշում է`  Լավրենտի Հովհաննիսյանը  պետք է պաշտոնավարի մինչև  իր ընտրության ժամկետի ավարտը, և   միջնորդու­թյամբ դիմում է ՀՀԳ բա­ժանմունքին և ԳԱԱ նախագահությանը` ընդառաջելու  ինս­տի­տուտի առաջարկու­թյանը: 
Ապրիլի 28-29- Կայանում է «Ջահուկյանական ընթերցումներ» չորրորդ հանրապետական գի­տա­կան նստաշրջանը: Զեկուցումները հրատարակվում են «Ջահուկյանական ընթեր­ցումներ» գրքում (Երևան, 2009):
        Ինստիտուտի`  «Հայոց լեզու» մասնագիտությամբ ասպիրանտուրա է ըն­դու­նվում  մեկ հոգի:
        Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են «Գիտելիք և խոր­հըր­դանիշ, հա­վա­տալիք և սովորույթ» միջազգային  չորրորդ գիտաժողովին:
         Ա.Սարգսյանի  «Հա­յոց լեզվի բարբառային ատլասը» աշխատությունը ճանաչ­վում է տարվա լավագույն լեզվաբանական հե­տա­զո­տութ­յուն և  արժանանում  է ՀՀ ԿԳՆ հավաստագրի:
 
2010 թ.
  հունվարի 1-ից  ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի հրամանով հաստատվում են  ինստիտուտի  4 բաժինները` ժամանակակից հա­յե­­րենի  կառուցվածքի և գործառության ուսումնասիրության (բաժնի վարիչ՝ Ն.Ժ. Սարգսյան), հայերենի պատմական զարգացման (բաժնի վարիչ՝ Վ.Գ.Համբար­ձու­մյան), հայերենի բարբառագիտական ատլաս (բաժնի վարիչ՝ Ա.Ե.Սարգ­սյան), կի­րառական լեզվաբա­նու­թյան (բաժնի վարիչ՝ Ա.Խ.Մանուկյան),  և 3 թեմատիկ խմբերը. աշխատա­կիցների ընդհանուր թիվը` 68:
Մարտ- Հաշվի առնելով   փետրվարի 23-ից մարտի  5-ը անցկացված հերթական ատես­տա­­վոր­ման ար­դ­յունքները` ինստիտուտի  ատեստավորված գիտաշխատողները հաս­­տատ­վում են իրենց պաշտոններում:   
  Մայիսի 6-7- Աշխատանքն է ծավալում «Ջահուկյանական ընթերցումներ» հինգերորդ հան­րա­­պե­տական գիտական նստաշրջանը: Զեկուցումները հրատարակվում են «Ջահու­կյանա­կան ընթերցումներ» գրքում (Երևան, 2010):
  Մայիսի 30- Ի կատարումն ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանի թիվ 25 12.05.2010թ. հրա­­մանի` ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ձևավորվում է երիտա­սարդ լեզվաբանների խորհուրդ,  և բ.գ.թ. Տիգրան Սիրունյանը նշանակվում է խոր­հըր­դի նա­խա­գահ:
      Ինստիտուտի`  «Հայոց լեզու» մասնագիտությամբ ասպիրանտուրա է ըն­դու­նվում  մեկ,  «Ընդհանուր և կիրառական լեզվաբանություն» մասնագիտությամբ` երկու հոգի:
 
2011թ.
Հունվարի 1-ից  ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի հրամանով հաստատվում  են ինստիտուտի` բա­զա­յին ‎ֆ‎ինանսավորմամբ   չորս թե­մա­ները` ժամանակակից արևելահայերենի և արևմտա­­հա­­­յե­րենի հիմնահա­ր­ցեր (բաժնի վարիչ՝ Ն.Ժ.Սարգսյան), տարբերակայնության դրսևորումները հայերենի զար­գաց­ման տարբեր փուլերում (բաժնի վարիչ՝ Վ.Գ.Համբար­ձումյան), հայ բարբա­ռա­գի­տություն. պատմական և համաժամանակյա  քննություն (բաժնի վարիչ՝ Ա.Ե. Սարգ­սյան), կիրառական լեզվաբանության (բաժնի վարիչ՝ Ա.Խ.Մանուկյան). աշխա­տա­կիցների ընդհանուր թիվը` 63:
Ապրիլի 27- Աշխատանքն է սկսում «Ջահուկյանական ընթերցումներ» վեցերորդ հանրա­պե­տական գիտական նստաշրջանը: Զեկուցումները հրատարակվում են «Ջահու­կ­յանական ընթերցումներ» գրքում (Երևան, 2011):
Մայիսի 18-   Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են Իրանի Իսլամա­կան Հան­րա­պետության դեսպանատան և մշակույթի կենտրոնի  կազ­մա­կերպված հայերե­նա­գիտական  և  իրանագիտական միջազգային  առաջին գիտաժողովին:
Հուլիսի 7- Մեկնարկում է երիտասարդ լեզվաբանների հանրապետական   գիտաժողովը: Զեկուցումները հրատարակվում են «Երիտասարդ լեզվաբանների հանրապետական առաջին գիտաժողովի նյութեր» գրքում (Երևան, 2011):
Հոկտեմբերի 3-  ՀՀ ԳԱԱ նախագահության ՊՈԱԿ 26.09.2011թ. թիվ 158-ա հրամանով ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լ.Հովհաննիսյանն ազատվում է  ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնից պաշտոնավարման ժամկետը ավարտվելու կա­պակ­ցությամբ, նույն հրամանով ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պարտականությունները դրվում են ինստիտուտի փոխտնօրեն Ն. Հովհաննիսյանի վրա:
Հոկտեմբերի  12- Տեղի է ունենում ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական անձ­նա­­կազ­մի ժողով` ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարար­ված մրցույթին մասնակցելու համար  ­թեկնածություն  առաջադրելու համար:
            Գիտական անձնակազմը որոշում է առաջադրել Վազգեն Գուրգենի Համբար­ձում­­յանի թեկնածությունը`  ինստիտուտի տնօրենի առաջիկա ընտրությունների հա­մար:
Նոյեմբերի  23-ՀՀ ԳԱԱ նախագահության 2011թ. նոյեմբերի  23-ի թիվ 199-ա հրամանով Վ.Գ. Համ­բարձումյանը նշանակվում է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն:
Նոյեմբերի   30- Տեղի է ունենում ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական անձ­նա­­կազ­մի ժողով` ինստիտուտի գիտական խորհրդի կազմ ընտրելու համար: Քվեարկության արդյունքներով ինստիտուտի գիտական խորհուրդը հաստատվում է հետևյալ կազմով` բ.գ.թ. Աղաբեկյան Մ.Ա. (ավագ գիտաշխատակից), բ.գ.թ. Գա­լըստյան Ա.Ս. (ավագ գիտաշխատակից),  Եզեկ­յան Լ.Կ. (ԵՊՀ ամբիոնի վարիչ), Թե­լյան Լ.Գ. (ԵՊՀ,  դոցենտ), Թոխ­մախյան Ռ.Մ. (ԵՊԼՀ, դոցենտ), բ.գ.դ Համբար­ձում­յան Վ.Գ. (տնօրեն), բ.գ.դ. Հովհաննիսյան Լ.Շ. (ա­ռա­­ջա­տար գիտաշ­խա­տակից), բ.գ.թ. Հովհաննիսյան Ն.Գ. (փոխտնօրեն-գի­տա­կան քարտուղար), բ.գ.դ. Հովսեփյան Լ.Ս. (ԵՊՀ ամբիոնի վարիչ), տ.գ.թ. Մա­նու­կյան Ա.Խ. (բաժնի վարիչ), բ.գ.թ. Միքայելյան Ժ.Ա. (բաժնի վարիչի տեղա­կալ), բ.գ.թ. Մխիթարյան Գ.Մ. (ավագ գիտաշ­խատակից),  բ.գ.թ. Պապիկյան Ս.Վ. (բաժնի վարիչի տե­ղա­կալ), Սարգսյան Ա.Ե. (ՀՊՄՀ պրոֆեսոր), բ.գ.թ. Սարգսյան Ն.Ժ. (բաժ­նի վարիչ), բ.գ.թ. Սի­մո­նյան Ն.Մ. (բաժնի վարիչի տեղակալ), բ.գ.թ. Սի­րու­ն­­յան Տ.Ղ. (գիտաշխա­տա­կից, երիտասարդ գիտնականների խոր­­հրդի նախա­գահ), տ.գ.թ.  Ուռուտյան Ռ.Լ. (առա­ջա­տար գիտաշխատակից):
         Կայանում է ինստիտուտի գիտաշխատակից Ռ.Մ.Թոխմախյանի  «Հայերենի հնչա­շղթան» դոկտորական ատենախո­սու­թյան պաշտ­պանությունը:
          Լ. Հովհաննիսյանը պարգևատրվում է  Մովսես Խորենացու մեդալով: 
         Ա.Սարգսյանն արժանանում է  Հայրենիքին մատուցած ծառայությունների հա­մար  I-ին աստիճանի շքանշան­ի և   Կրթության և գիտության նախարարության  ոսկե հու­շամեդալի:
 
 
2012թ.
 Հունվարի 1-ից  ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի հրամանով հաստատվում են ինստիտուտի`  բազային ‎ֆ‎ի­նան­սավորմամբ  չորս  թեմաները` ժամանակակից արևելահայերենի և արևմտա­­հա­­­յե­րենի հիմնահար­ցեր (բաժնի վարիչ` Ն.Ժ.Սարգսյան), տարբերակայնության դրսևո­րումները հայերենի զարգացման տարբեր փուլերում (բաժնի վարիչ` Վ.Գ.Համբար­ձումյան), հայ բարբա­ռագիտություն. պատմական և համաժամանակյա  քննություն (բաժ­նի վարիչ` Ա.Ե. Սարգ­սյան), կիրառական լեզվաբանության (բաժնի վարիչ` Ա.Խ. Մանուկյան). աշխա­տա­կիցների ընդհանուր թիվը` 63:
Փետրվարի 1-Սկսում է ինստիտուտի աշխատակիցներին գործնական անգլերեն դասավան­դելու  դասընթացը:
Հունիսի 7-11-  Տեղի է ունենում «Ջահուկյանական ընթերցումներ» յոթերորդ հանրա­պե­տական գիտական նստաշրջանը: Զեկուցումները հրատարակվում են «Ջահուկյանական ընթերցումներ» գրքում (Երևան, 2012):
Հունիսի 14Մեկնարկում է Երիտասարդ լեզվաբանների հանրապետական  երկրորդ գի­տա­­ժո­ղո­վը: Զեկուցումները հրատարակվում են «Երիտասարդ լեզվաբանների հան­րա­պետական երկրորդ գիտաժողովի նյութեր» գրքում (Երևան, 2012):
          Ինստիտուտի`     «Համեմատական և տիպաբանական լեզվաբանություն» ասպի­րան­տուրա է ըն­դու­նվում երկու հոգի:
Նոյեմբերի  1-  ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Գ.Համբար­ձու­մյանի  լիազորությունները դադարեցվում են ծննդյան 65-ամյակը լրանալու կապակ­ցու­թ­յամբ՝ համաձայն ՊՈԱԿ-ի մասին օրենքի 6-րդ կետի  դ ենթակետի:
            ՀՀ ԳԱԱ նախագահության ՊՈԱԿ 26-1102012թ. թիվ 24-ա  հրամանով Վ.Գ. Համ­բարձումյանը նշանակվում է  ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտո­նա­­կա­տար մինչև մրցույթով ընտրված նոր տնօրենի նշանակումը:
Նոյեմբերի  3-4-Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են Արցախի Մ.Մաշտոց համալ­սա­րանի գործունեության  15-ամյակին նվիրված միջազգային  գիտաժողովին:
Նոյեմբերի  7-9-Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են Սանկտ Պետերբուրգում   կազ­մա­կերպված Հայ լեզվաբանության 9-րդ միջազգային գի­տա­ժողովին:
Դեկտեմբերի 20- Տեղի է ունենում ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական անձ­նա­­կազ­մի ժողով` ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար  առաջա­դրված  թեկնածությունը  քննարկելու համար:
            Գիտական անձնակազմը որոշում է պաշտպանել ՀՀ ԳԱԱ  ՀՀԳ բաժանմունքի բյու­րո­յի՝ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի թափուր տեղի համար ա­ռա­ջադրած Վ.Լ.Կատվալյանի թեկնածությունը:
Դեկտեմբերի 26-ՀՀ ԳԱԱ նախագահության 2012թ. դեկտեմբերի 26-ի թիվ 255-ա հրամանով և ՀՀ ԳԱԱ նախագահության 26.12.2012թ. թիվ 14/1692/ որոշմամբ Վ.Լ.Կատվալյանը նշանակ­վում է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն:
          Վ.Համբարձումյանը պարգևատրվում է Ազգային ժողովի Պատվո մեդալով: 
 
 
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.