1999-2006թթ.

1999թ.
        Ապրիլի 1- Ինստիտուտում գործում է 14 թեմատիկ խումբ. աշխատա­կիցների ընդհանուր թիվը` 77:
Հուլիսի 5-9
        Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են INALCO-ի (Փարիզ) կազ­­մակերպած հայերենագիտական միջազգային 6-րդ գիտաժողովին: Զեկուցում­ները հրատարակվում են “Slovo”  պարբերականում (vol.. 26-27,  2001-2002):
     Ինստիտուտի` «Հայոց լեզվի պատմություն» և «Ընդհանուր լեզվաբանություն» մասնագիտություններով ասպիրանտուրա է ըն­դու­նվում   մեկական հոգի:
 
2000թ.
Մայիս- ՀՀ կրթության և գիտության նախարարության անցկացրած փորձաքննության արդյունքների հիման վրա  2000թ. մայիսի 1-ից  ինստիտուտում կազմավորվում է   12 թեմատիկ խումբ. աշխատա­կիցների ընդհանուր թիվը` 71:
     Ինստիտուտի` «Բարբառագիտություն» մասնագիտությամբ ասպիրանտուրա է ըն­դու­նվում  մեկ հոգի:
Սեպտեմբեր 5-10-Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են Հալլեում (Գերմանիա) կազ­մա­կերպված «Քրիստոնեական Հայաստան» միջազգային  գիտաժողովին:
Հոկտեմբերի 16-20-  Կայանում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի ծննդյան 80-ամյակին նվիր­ված միջազգային գիտաժողովը. մասնակիցների թիվը` 60, այդ թվում արտա­սահմանից՝  12:
            Վանաձորի Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնը կոչվում է ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի անունով:
 
2001թ.
 Մարտ-INALCO-ի (Փարիզ) հրավերով ինստիտուտի գիտաշխատակից Մ. Աղաբե­կյանը 1 ամիս դասախոսում է հայագիտության ֆակուլտետում:
Օգոստոս-Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են Ստեփանակերտում  կազմակերպված  Հայ բարբառագիտության  միջազգային  հա­մա­գու­­մարին  (օգոստոս 11-12)  և Հայ բարբառագիտության  ամառային դասընթացքին (օ­գոս­տոս 13-25):
       Ինստիտուտի` «Բառագիտություն և բառարանագրություն» և «Բարբառագիտու­թյուն» մասնագիտություններով ասպիրանտուրա է ըն­դու­նվում   մեկական,  «Ժամա­նա­­կակից հայոց լեզու» մասնագիտու­թ­յամբ` երկու հոգի:
        ԼՂՀ Հադրութի շրջանի Տումի գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվում է ակադե­միկոս Ս.Աբրահամյանի անունով:
 
 
2002թ.
Հունվար-ՀՀ կրթության և գիտության նախարարության անցկացրած փորձաքննության արդ­յունքների հիման վրա  2002թ. հունվարի 1-ից  ինստիտուտում կազմավորվում է 12 թեմատիկ խումբ. աշխատա­կիցների ընդհանուր թիվը` 72:
          Ինստիտուտի` «Հայոց լեզվի պատմություն» մասնագիտությամբ ասպիրանտու­րա է ըն­դու­նվում  երկու,   «Ժամանակակից հայոց լեզու» մասնագիտությամբ` երեք,  «Հա­­­մե­մատական և տիպաբանական լեզվաբանություն» մասնագիտությամբ մեկ հոգի:
         Կայանում է ինստիտուտի գիտաշխատակից Գ.Բ.Թոսունյանի  «Գրաբարի բա­ռա­­րա­նա­գրությունը» դոկտորական ատենախո­սու­թյան պաշտ­պանությունը:
 
2003թ.
Հունվար-փետրվար-    Ինստիտուտի գիտաշխատակից Վ.Համբարձումյանը ԿԳՆ սփյուռքի կենտրոնի առաջարկությամբ գործուղվում է Իրանի Իսլամական Հանրապետություն` հայկա­կան դպրոցների ուսուցիչների կատարելագործման դասընթացներ վարելու համար:
        Ինստիտուտի` «Ժամանակակից հայոց լեզու» մասնագիտությամբ ասպիրանտու­րա է ըն­դու­նվում   չորս հոգի:
 Հոկտեմբերի 2-5-Միչիգանի համալսարանի  (ԱՄՆ) հրավերով ինստիտուտի գիտաշ­խատա­կիցներից մասնակցում են հայերենագիտական միջազգային  գիտաժողովին:
 Նոյեմբերի  12-16-Կալիֆոռնիայի  համալսարանի (ԱՄՆ) հրավերով ինստիտուտի գիտաշխա­տա­կից­ներից մասնակցում են Նոր Ջուղային նվիրված միջազգային  գիտաժողովին:
            Լույս է տեսնում «Լեզու և լեզվաբանություն» պարբերականի անդրանիկ համարը:
Գլխավոր խմբագիր` Վ.Համբարձումյան:
            Խմբագրակազմ՝ Սերգեյ Աբրահամյան, Ջանկառլո Բոլոնիեզի (Իտալիա), Արմի­նե Գագինյան (պատասխանատու քարտուղար), Օլեգ Գրիգորյան (խմբագրի տեղա­կալ), Շառլ դը Լամբերտրի (Ֆրանսիա), Գայանե Հովհաննիսյան (խմբագրի տե­ղակալ), Լավրենտի Հովհաննիսյան, Գևորգ Ջահուկյան, Դորա Սաքայան (Կանա­դա), Յոզեֆ Վայտենբերգ (Նիդեռլանդներ), Ռոբերտ Տեր - Մերկերյան (Ֆրանսիա):
        Լ. Հովհաննիսյանն արժանանում է ՀՀ ԳԱԱ Վաստակագրի, Վ. Համբար­ձում­յանը և Ն.Հովհաննիսյանը՝  ՀՀ ԳԱԱ Պատվոգրի:
 
2004թ.
      Ինստիտուտի` «Հայոց լեզու» մասնագիտությամբ ասպիրանտուրա է ըն­դու­նվում    մեկ հոգի:
 
 
 2005թ.
Հունվար-   Հիմք ընդունելով  «ՀՀ  2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը և 2005թ. ՀՀ պե­տա­­կան բյուջեից գիտական գործունեության բազային և պայմանագրային (թեմա­տիկ) ֆինանսավորման կարգը` 2005թ. հունվարի 1-ից ինստիտուտում ձևավորվում է չորս բաժին` ժամանակակից հայերենի կառուցվածքի և գործառության ուսումնասի­րության (բաժնի վարիչ՝ Ն.Ժ.Սարգսյան), հայերենի պատմական զարգացման ուսում­նա­ս­­ի­րության (բաժնի վարիչ՝ Վ.Գ.Համբար­ձումյան), հայերենի բարբառագիտական ատլասի (բաժնի վարիչ՝ Ա.Ն.Հանեյան), կիրառական լեզվաբանության (բաժնի վարիչ՝ Ա.Խ.Մանուկյան), և  չորս թեմատիկ խումբ` գիտական տառադարձության հայերեն տառաձևերի մշակման (խմբի ղեկավար՝ Ռ.Լ. Ուռուտյան), VI- VIII դդ. հին հայերենի լիակատար բառարանի (խմբի ղեկավար՝ Ա.Ե.Սարգսյան), հայերենի բառազուգոր­դում­ների իմաստային և կառուցվածքային տիպերի ուսումնասիրության (խմբի ղե­կա­վար՝ Գ.Բ.Թոսունյան), հայ-ռուսերեն նորաբանությունների բառարանի (խմբի ղեկա­վար՝ Ս.Ա.Ասլանյան).   աշխատա­կիցների ընդհանուր թիվը` 72:
Ապրիլ- Հաշվի առնելով ապրիլի 6-15 անցկացված հերթական ատեստավորման ար­դ­յունքները` ինստիտուտի  ատեստվորված գիտաշխատողները հաստատվում են իրենց պաշտոններում:      
Հունիսի 16-  Հրավիրվում է Հայ գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված գիտաժողով: Զեկու­ցում­ները հրատա­րակվում են «Նյութեր մաշտոցյան գրերի 1600-ամյակին նվիրված գիտաժողովի» գրքում (Երևան, 2005):
      Ինստիտուտի` «Հայոց լեզվի պատմություն» մասնագիտությամբ ասպիրանտուրա է ըն­դու­նվում  մեկ,   «Հայոց լեզու» մասնագիտությամբ` չորս հոգի:
Հուլիսի 6-Երկարատև և ծանր հիվանդությունից հետո վախճանվում է ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Գևորգ Բեգլարի Ջահուկյանը:
Տաշիր քաղաքի փողոցներից մեկն այժմ կոչվում է  նրա անունով:
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

Շուշանիկ Իշխանի Զաքարյան  «Բայի սեռի ձևաբանական, շարահյուսական և իմաստային

 յուրահատկությունները ժամանակակից թուրքերենում (հայերենի զուգադրությամբ)»

 (թեկնածուական ատենախոսություն) ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.