1988-1992թթ.

1988թ.       

 Հունիսի 13-17-Աղավնաձորում կայանում է երիտասարդ լեզվաբանների հանրապետական 6-րդ գիտաժողովը:

       Ինստիտուտի` «Հայոց լեզվի պատմություն» մասնագիտությամբ ասպիրանտուրա է ըն­դու­նվում   երեք հոգի,  «Ընդհանուր լեզվաբանություն, հանրալեզվաբանություն, հո­գե­­լեզ­­վաբա­նություն» մասնագիտությամբ` մեկը:

       1988 – 1993թթ. Գ.Ջահուկյանը եղել է “ Вопросы языкознания“  հանդեսի խմբա­րական խորհրդի անդամ:

        Կայանում են  ինստիտուտի գիտաշխատակիցներ Լ.Ս.Հովսեփյանի  «Գրաբարի բառա­կազ­մական կաղապարները»  և Հ.Ս.Օհանյանի «Ժամանակակից հայոց լեզվի բա­ռապաշարը և նրա հարստացման միջոցները» դոկտորական դոկտորական ատե­նա­խոսությունների պաշտպանությունները:

 

1989թ.

        Ինստիտուտի` «Հայոց լեզվի պատմություն» մասնագիտությամբ ասպիրանտուրա է ըն­դու­նվում   չորս հոգի,  «Լեզվաբանության տեսություն» մասնագիտությամբ` մեկը:

         Կայանում է ինստիտուտի գիտաշխատակից Բ.Կ.Ղազարյանի  «Ներտեքս­տա­յին կապերը ժամանակակից հայերենում» դոկտորական ատենախո­սու­թյան պաշտ­պանությունը:

 

1990թ.

 Հոկտեմբերի 8-22-Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են Հայագիտական ուսում­նասի­րությունների միջազգային ընկերության` Բոլոնիայում (Իտալիա) կազմակեր­պած գիտաժողովին:

          Ինստիտուտի` «Հայոց լեզու» մասնագիտությամբ ասպիրանտուրա է ըն­դու­նվում   չորս հոգի. ասպիրանտների ընդհանուր քանակը` ինը:

         1990թ. սկսած` Գ.Ջահուկյանը   “ Studia indogermanica“  հանդեսի գիտական խոր­­հր­դատուն է :

         Գ.Ջահուկյանը պարգևատրվում  է  Երևանի պետական համալսարանի  մե­դա­լով՝ գի­տա­կան ուսումնասիրության բնագավառում ձեռք բերած նվաճումների համար:

         Կայանում են  ինստիտուտի գիտաշխատակիցներ  Ս.Ա.Էլոյանի  «Ժամանա­կա­կից հայոց լեզվի բառային ոճաբանություն»   և  Վ.Գ.Համբարձումյանի  «18-19-րդ դա­րե­րի գրաբարի գործառությունը և կառուցվածքը» դոկտորական ատենախո­սու­թյուն­ների պաշտ­պանու­թ­յու­նները:

 

1991թ.

Ապրիլի 1-   Ի կատարումն ՀԳԱ նախագահության` ՀԳԱ հիմնարկներում վարձատրության նոր համակարգի անցնելու մասին որոշման`Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտու­տում 1991թ.  ապրիլի 1-ից սկսում է գործել ինստիտուտի աշխատողների  վար­ձա­տրման նոր կարգ  մինչև ՀԳԱ նոր կանոնադրության հաստատման հիման վրա աշ­խա­տանքի պայմանագրային համակարգի անցնելը. հաստատվում են ինս­տի­տուտի հետևյալ բա­ժին­ները` ժամանակակից հայոց լեզվի (բաժնի վարիչ` Ս.Գ.Աբ­րա­համյան), քարտարանի խումբ (ղեկավար`  Գ.Բ. Թոսունյան), հայոց լեզվի պատ­ության (բաժնի վարիչ` Լ.Ս.Հովսեփյան), բարբառագիտության (բաժնի վարիչ` Ն.Ժ.Սարգ­սյան), բառա­րա­­նա­գրու­թյան (բաժնի վարիչ` Հ.Ա.Օհանյան), ընդհանուր և համեմա­տական լեզվաբանության (բաժնի վարիչ` Է.Բ. Ա­ղա­յան), տիպաբանական-զուգա­դրական հետազոտությունների (բաժնի վարիչ` Հ.Լ. Զա­­ք­ա­րյան), տերմինաբանության և խոսքի մշակույթի (բաժնի վարիչ` Ա.Ե.Սարգսյան), փորձառական հնչյունա­բա­նության, կիրառական լեզվաբանության (բաժնի վարիչ` Վ.Մ.Գրիգորյան), ինֆոր­մացիոն-հաշվո­ղական համակարգերի խումբ (ղեկավար Ռ.Լ. Ուռուտյան), հայկական համաբարբառի (բաժնի վարիչ` Լ.Շ. Հով­հան­նիսյան):

     Ինստիտուտի աշխատակիցների ընդհանուր թիվը` 124:

   Հուլիսի 1- Ի կատարումն ՀԳԱ նախագահության 1991թ. մարտի 8-ի թիվ 7 (1099) որոշման`

   1. 1991թ. հուլիսի 1-ից լուծարքի են ենթարկվում ինստիտուտի բոլոր բաժինները.

   2. լուծարքի ենթարկված բոլոր բաժինների աշխատակիցներն ազատվում են իրենց զբաղեցրած պաշտոններից` ըստ գործող օրենսդրության 2 ամիս առաջ 5 օրվա ըն­թաց­­քում տեղյակ պահելով նրանց այդ մասին:

          1991թ. հուլիսի 1-ից ինստիտուտն անցնում է աշխատանքի համաձայնագրային (կոնտ­րակտային) համակարգի. հաստատվում են հետևյալ թեմատիկ խմբերը`շարա­հյուսության գործառական ուսումնասիրության (խմբի ղեկավար` Ս.Գ. Աբրա­հա­մյան), աշխարհաբարի տարբերակային գոյաձևերի ուսումնասիրության (խմբի ղեկա­վար` Ա. Ե. Սարգսյան), բառածանցական իմաստաբանության և ներտեքստային կա­պերի ուսումնասիրու­թ­յան  (խմբի ղեկավար` Վ.Մ.Գրիգորյան), բացատրական և բար­բա­ռա­յին բառարանների (խմբի ղեկավար` Հ.Ա.Օհանյան), երկլեզվյան բառարանների (խմբի ղեկավար` Հ.Լ.Զաքարյան), 5-րդ դարի հայերենի պատմական բառարանի (խմբի ղեկավար` Վ.Գ.Ջիհանյան), ՀՀ կենտրոնական տարածքի բարբառների ուսում­նա­­սի­րության (խմբի ղեկավար` Ն. Ժ.Սարգսյան), համակարգչային ապահովման (խմբի ղե­կավար` Ռ.Լ.Ուռուտյան), հաղորդակցային և բարբառային հնչյունա­բա­նության (խմբի ղեկավար` Ռ.Մ.Թոխ­մախ­յան), քարտարանի համալրման և բառա­զուգոր­դում­ների բառարանի (խմբի ղեկավար` Գ.Բ. Թոսունյան), պատմահա­մեմատական հետա­զո­տությունների (խմբի ղեկավար` Ն.Մ.Սիմոնյան), պատմա­բառա­գիտական ուսում­­նասի­րությունների (խմբի ղեկավար` Լ.Շ.Հովհան­նիս­յան):

          Ինստիտուտի աշխատակիցների ընդհանուր թիվը` 107:

         Ինստիտուտի` «Հայոց լեզվի պատմություն»  և «Ինֆորմատիկայի տեսական հի­մունքներ» մասնագիտություններով ասպիրանտուրա է ըն­դու­նվում մեկական հոգի:      Սեպտեմբերի 9-22-Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում  են ԱՄՆ-ում հրավիրված հայա­գիտական միջազգային գիտաժողովին:

 

1992թ.

Մայիսի 1- Ինստիտուտի տնօրեն Գ.Ջահուկյանի հրամանով հաստատվում են հետևյալ թեմատիկ խմբերի կազմերը` շարա­հյուսության գործառական ուսումնասիրության (խմբի ղեկավար` Ս. Գ.Աբրա­հա­մյան), աշխարհաբարի տարբերակային գոյաձևերի ուսումնասիրության (խմբի ղեկավար` Ա. Ե. Սարգսյան), բառածանցական իմաստա­բանության և ներտեքս­տային կապերի ուսումնասիրու­թ­յան  (խմբի ղեկավար` Վ.Մ. Գրիգորյան), բացատ­րա­կան և բարբառա­յին բառարանների (խմբի ղեկավար` Հ.Ա. Օհանյան), երկլեզվյան բա­ռա­րանների (խմբի ղեկավար` Հ.Լ.Զաքարյան), 5-րդ դարի հայերենի պատմական բա­ռարանի (խմբի ղեկավար` Վ.Գ.Ջիհանյան), ՀՀ կենտ­րոնական տարածքի բար­բառների ուսումնա­սիրության (խմբի ղեկավար` Ն. Ժ.Սարգ­սյան), համակարգ­չային ապահով­ման (խմբի ղեկավար` Ռ.Լ.Ուռուտյան), հաղորդակ­ցային և բարբառային հնչաբա­նության (խմբի ղեկավար` Ռ.Մ.Թոխ­մախ­յան), քար­տարանի համալրման և բառազու­գոր­դում­ների բառարանի (խմբի ղեկավար` Գ.Բ. Թո­սունյան), պատմահամե­մատական հետա­զո­տությունների (խմբի ղեկավար` Ն.Մ. Սի­մոնյան), պատմաբառագի­տական ուսումնասի­րությունների (խմբի ղեկավար` Լ.Շ. Հովհան­նիս­յան):

        Ինստիտուտի աշխատակիցների ընդհանուր թիվը` 89:

Հուլիսի 1-Բարձրագույն կրթության և գիտության  նախարարության հատկացրած գու­մար­­ների  համապատասխան` 1992թ. հուլիսի 1-ից հաստատվում են ինստիտուտի հետև­յալ թե­մա­տիկ խմբերը` շարահյուսության գործառական ուսումնասիրության (խմբի ղեկա­վար` Ս.Գ. Աբրա­հա­մյան), աշխարհաբարի տարբերակային գոյաձևերի ուսում­նա­­ս­ի­­րու­թյան (խմբի ղեկավար` Ա. Ե. Սարգսյան), բառածանցական իմաստա­բա­նության (խմբի ղեկավար` Վ.Մ.Գրիգորյան), ներտեքստային կապերի ուսումնա­սիրու­թ­յան  (խմբի ղեկավար` Բ.Կ.Ղազարյան), բացատրական և բարբառային բառա­րան­­ների (խմբի ղեկավար` Հ.Ա.Օհանյան), երկլեզվյան բառարանների (խմբի ղեկա­վար` Հ.Լ.Զաքարյան), 5-րդ դարի հայերենի պատմական բառարանի (խմբի ղեկա­վար` Վ.Գ. Ջիհանյան), ՀՀ կենտրոնական տարածքի բարբառների ուսումնասի­րության (խմբի ղեկավար` Ն. Ժ.Սարգսյան), հայ բարբառների լեզվաբանական բանկի (խմբի ղեկավար` Ռ.Լ.Ուռուտյան), հաղորդակցային և բարբառային հնչաբանության (խմբի ղեկավար` Ռ.Մ.Թոխ­մախ­յան), քարտարանի համալրման և բառազուգոր­դումների բառարանի (խմբի ղեկավար` Գ.Բ. Թոսունյան), պատմահամեմատական հետազոտությունների (խմբի ղեկավար` Ն.Մ.Սիմոնյան), պատմաբառագիտական ուսումնասիրությունների (խմբի ղեկավար` Լ.Շ.Հովհան­նիս­յան):

Ինստիտուտի աշխատակիցների ընդհանուր թիվը` 110:

          Կայանում է ինստիտուտի գիտաշխատակից Լ.Գ.Բրուտյանի  «Ներակայման լեզվա­կան արտահայտությունների վերլուծություն» դոկտորական ատենախո­սու­թյան պաշտ­պանությունը:

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.