Փոխտնօրեն՝ Սերգեյ Ստեփանյան

ՍԵՐԳԵՅ ԼԵՎՈՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի փոխտնօրեն

 

Ծնվել է Երևանում 1974 թ։

1981 թ․ ընդունվել և 1991 թ․ ավարտել է Երևանի N 173 միջնակարգ դպրոցը։

1993-94 թթ․ պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում։

1999 թ․ ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ավարտել է 2003 թ։

2003-2005 թթ․ ընդունվել և ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրան։

2006 թ․ ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ասպիրանտուրան և 2009 թ․ պաշտպանել է գիտական ատենախոսություն․ թեման՝ «Քրիստոնեական մոտիվները Ֆրիդրիխ Հյոլդեռլինի պոեզիայում»։

2007-2021 թթ․ որպես ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ դասավանդել է անտիկ և գերմանական գրականություն։

2009-2021 թթ․աշխատել է Մ․ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի Արտասահմանյան գրականության և համեմատական գրականագիտության բաժնում որպես ավագ գիտաշխատող։

Հեղինակ է շուրջ երեք տասնյակ հոդվածների, երկու մենագրության և մեկ մեթոդական ձեռնարկի։

 

 

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.