Վազգեն Համբարձումյանը 75 տարեկան է

28/06/2022
        2022 թ. հունիսի 28-ին ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի նիստում հանդիսավորությամբ նշվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գուրգենի Համբարձումյանի  ծննդյան 75-ամյակը:
         Շնորհավորական խոսքով հանդես եկավ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: «Դուք մեր ինստիտուտի նվիրյալներից եք, մարդ, և անհատականություն, որը երկար տարիներ շարունակ ջանադիր աշխատանքով նպաստել է գիտական մտքի առաջընթացին: Ձեր երկու տասնյակից ավելի մենագրությունները, հարյուրից ավելի գիտական հոդվածները` լույս տեսած հայերեն և այլ լեզուներով, լուրջ ներդրում են հայերենագիտության ոլորտում», - նշեց տնօրենը:
         Սրտանց շնորհավորում ենք հոբելյարին և մաղթում քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.