Սերգեյ Աբրահամյանի 90-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

27/03/2015

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում մարտի 26-27- ին կայացավ մեծանուն լեզվաբան, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի 90-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովը։ Շատ հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան ոչ միայն հանրապետության տարբեր բուհերի և գիտական հաստատությունների, այլև ԼՂՀ պետական համալսարանի ներկայացուցիչներ՝ արծարծելով ժամանակակից հայերենի կառուցվածքին, գործառությանն ու զարգացմանն առնչվող տարաբնույթ հարցեր։ Անվանի գիտնականների կողմից կրկին ու կրկին փաստվեց մեծ գիտնականի ծանրակշիռ վաստակն ու գիտամանկավարժական գործունեությունը։ Ժամանակակիցների հուշերն ու գիտնականին բոլոր կողմերից բնութագրող հետաքրքիր ֆիլմի ցուցադրությունը յուրօրինակ հմայք հաղորդեցին գիտաժողովին։ Հաջողված գիտաժողովի մասին գիտնականի զավակներ Անահիտ և Աշոտ Աբրահամյանների շնորհակալական խոսքով ավարտվեց բոլոր առումներով հետաքրքիր և գիտական կյանքում շահեկանորեն առանձնացող այս հիշարժան գիտական նստաշրջանը։

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.