Նվեր Սարգսյան

20/08/2019

          ԳԱԱ  լեզվի ինստիտուտի  արդի հայերենի բաժնի վարիչ Նվեր Սարգսյանի  վաղաժամ մահը  մեծ    կորուստ էր  նրան ճանաչողների համար։  Իսկ   մենք՝  ինստիտուտի երկարամյա  աշխատակիցներս,     ծանր ու ցավալի   կորուստի  զգացողություն  ունեցանք,  որովհետև նա վայելում էր բոլորիս սերն ու հարգանքը՝ որպես բարձրակարգ մասնագետ, բանիմաց ղեկավար ու սրտացավ ընկեր, ընտանիքի հոգատար հայր ու ամուսին, պատվախնդիր ու հայրենանվեր քաղաքացի...    Ժամանակին ղեկավարելով  ինստիտուտի բարբառագիտության բաժինը,  իսկ վերջին   շրջանում՝ արդի հայերենի բաժինը՝   Նվեր Սարգսյանը  դրսևորել է իր մասնագիտական բարձր մակարդակը և այդ շատ կարևոր բաժինները ղեկավարելու   հմտություններ։   Նրա հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների   սրտերում։  

Հայտարարություններ

  • ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիան սկսում է 3 հանդիպումից բաղկացած թերապևտիկ բաղադրիչով գիտագործնական թրեյնինգային մոդուլ «Սթրեսից դեպի կայունություն. խոսքը՝ որպես հոգեբանական խնամքի և դիմակայման քայլ (հոգեբանական օգնություն և ուղեցույց)»...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.