Միջազգային գիտաժողով Գյումրիում

08/10/2019
        2019 թ․ սեպտեմբերի 27-29-ին Գյումրիում կայացավ «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը․ հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 10-րդ հոբելյանական միջազգային գիտաժողովը։ Մասնակիցների թվում էին ավելի քան 120 գիտնականներ ՀՀ-ից և 25-ը՝ արտասահմանյան 10 երկրներից։ Լսվեցին զեկուցումներ պատմությունից, ազգագրությունից, հնագիտությունից, լեզվաբանությունից, արվեստից և ճարտարապետությունից։ Հոբելյանական գիտաժողովն անցավ ամենաբարձր մակարդակով։
      ԳԱԱ լեզվի ինստիտուտից  գիտաժողովին մասնակցում էին  Արտակ Վարդանյանը, Ջեմմա Բառնասյանը, Հասմիկ Խաչատրյանը, Հայկանուշ Մեսրոպյանը, Հայկանուշ Հովհաննիսյանը,  Հասմիկ Թադևոսյանը,  Լուսինե Ղամոյանը  և Հենրիետա Սուքիասյանը։ 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.