ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանի ամանորյա ուղերձը

30/12/2021
         Հարգելի՛ բարեկամներ
        Շնորհակալ եմ բոլորիդ՝ անցնող տարում ձեր կատարած աշխատանքի համար: Վստահաբար կարող եմ ասել, որ ծանրագույն պայմաններում դուք կարողացաք պատվով կատարել ձեր առաքելությունը՝ արարել անհրաժեշտ որակի և ծավալի նոր գիտելիք:
Հարգելինե՛րս, իբրև գործընկեր՝ մեծ բավականությամբ ու սիրով եմ աշխատում ձեզ հետ, որովհետև յուրաքանչյուրիդ մեջ տեսնում եմ մարդկային լավագույն հատկանիշներ, մասնագիտական անհրաժեշտ որակներ:
       Ցանկանում եմ, որ միշտ առողջ ու հաջողակ լինեք, ունենաք աշխատանքային նորանոր ձեռքբերումներ, ձեր ընտանիքներին մաղթում եմ բարեկեցություն, հաջողություն, ամենայն բարիք:
       Ողջ աշխարհում թող լինի արդար ու արժանապատիվ խաղաղություն:
 
                                                                                                           Վիկտոր Կատվալյան

  

Հայտարարություններ

  • ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիան սկսում է 3 հանդիպումից բաղկացած թերապևտիկ բաղադրիչով գիտագործնական թրեյնինգային մոդուլ «Սթրեսից դեպի կայունություն. խոսքը՝ որպես հոգեբանական խնամքի և դիմակայման քայլ (հոգեբանական օգնություն և ուղեցույց)»...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.