ՀԱՅԵՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԵՆԱԳԵՏՆԵՐ Ռ.ԻՇԽԱՆՅԱՆԻ ԵՎ Ա.ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻՆ

24/10/2022

             Ս.թ. հոկտեմբերի 13-14 ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ հայերենագիտական գիտաժողով՝ նվիրված նշանավոր հայերենագետներ Ռ.Իշխանյանի և Ա.Սուքիասյանի 100-ամյա հոբելյաններին: Գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասաակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս - քարտուղար Յու.Սուվարյանը ընդգծեց հայագիտության երախտավորներին նվիրված միջոցառումների կարևորությունը, գիտնականների երիտասարդ սերնդին հայերենագիտության ձեռքբերումների ըստ արժանվույն ներկայացումը, որը կարող է ամուր հիմք լինել ոլորտի զարգացման և առաջընթացի համար՝ զուգորդվելով լեզվաբանական ուսումնասիրությունների նորագույն ուղղությունների և եղանակների հետ: Գիտնականների վաստակին անդրադարձան և հուշեր պատմեցին «Հայկական հանրագիտարան» հրատարակչության տնօրեն Հ.Այվազյանը, մանկավարժական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Ա.Գալստյանը, Ռ.Իշխանյանին և Ա.Սուքիասյանին աշակերտած, նաև նրանց գործընկերը դարձած գիտաշխատողներ: Լայն ու ընդգրկուն էր գիտաժողովի թեմատիկան. հնչեցին ժամանակակից գրական հայերենի (արևելահայերեն և արևմտահայերեն) քերականական համակարգին (հատկապես շարահյուսությանը), բառապաշարին (նորակազմ բառեր, դարձվածքներ, փոխառություններ, բառարաններ), տառադարձության հարցերին, առանձին բառերի ստուգաբանությանը, արևմտահայերենի պահպանության խնդիրներին նվիրված զեկուցումներ, անդրադարձ եղավ  Աստվածաշնչի լեզվի որոշ իրողությունների՝  մեկնաբանություններում օգտագործելով հունարեն բնագրերի տվյալները:

Հայտարարություններ

  • ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիան սկսում է 3 հանդիպումից բաղկացած թերապևտիկ բաղադրիչով գիտագործնական թրեյնինգային մոդուլ «Սթրեսից դեպի կայունություն. խոսքը՝ որպես հոգեբանական խնամքի և դիմակայման քայլ (հոգեբանական օգնություն և ուղեցույց)»...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.