Հանդիպում ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում

01/08/2022

          Ս.թ. հուլիսի 28-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (ԻՆԱԼԿՕ) բակալավրիատի կրթության տնօրեն, Հայկական լեզվական ժառանգության թվայնացման նախագծի  ղեկավար, դոցենտ Վիկտորյա Խուրշուդյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ինստիտուտի բարբառագիտության և հայոց լեզվի պատմության բաժինների աշխատակիցներ:

           Հանդիպման ընթացքում ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը և հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Մխիթարյանը խոսեցին ինստիտուտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին, իսկ Վիկտորյա Խուրշուդյանը ներկայացրեց Հայկական լեզվական ժառանգության թվայնացման նախագծի շրջանակներում ընթացող աշխատանքները: Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ճշգրտվեցին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և ԻՆԱԼԿՕ-ի գործակցության շրջանակներն ու հնարավորությունները, ձեռք բերվեցին գործնական պայմանավորվածություններ՝ իրականացնելու համատեղ հետազոտություններ և ծրագրեր հայերենագիտության ոլորտում:

                                                                                            Բ. գ. թ.  Արտակ Վարդանյան

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.