Գործարկվել է grigortatevatsi.am կայքը

16/05/2021
       Գրիգոր Տաթևացու հարուստ գրական ժառանգությունը թույլ է տվել նրա մասին խոսելու իբրև նշանավոր փիլիսոփայի, մանկավարժի, «գրչութեան արուեստի» տեսաբանի, միջնադարյան տնտեսագետի, եկեղեցական գործչի և րաբունապետի, իսկ 2002 թվականից հրատարակված  մի շարք աշխատություններ և հատկապես նրա նշանավոր «Գիրք հարցմանց»-ի  աշխարհաբար թարգմանությունը թույլ են տալիսանվերապահորեն  սրանց ավելացնել միջնադարյան քերականին, առակախոսին, բժշկագետին, մատենագետին, բազմաթիվ նոր բառերի հեղինակին, հանրագիտակ գիտնականին ու Հայոց եկեղեցու մեծ նվիրյալին:
       Այդ աշխատություններից յուրաքանչյուրը Գրիգոր Տաթևացու գրական ժառանգության այս կամ այն ոլորտի համապարփակ ուսումնասիրություն է, որոնց համադրումով ամբողջանում են Հայոց միջնադարի մեծագույն մտածողի հայացքները:
       Ստորև Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի Հայոց լեզվի պատմության բաժնի ավագ գիտաշխատակից բ.գ,թ. Սուսաննա Գրիգորյանի աշխատասիրած grigortatevatsi.am կայքը, որտեղ զետեղված են Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ի  բնագիր օրինակը, աշխարհաբար թարգմանությունը, ինչպես նաև՝ 2002 թվականից հրատարակված  մի շարք աշխատություններ:

 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.