Գիտության համաշխարհային օրվա առիթով ԳԱԱ Հ.Աճառանի անվ. լեզվի ինստիտուտը կազմակերպեց բաց դռների օր

10/11/2022

         Գիտության համաշխարհային օրվա առիթով ԳԱԱ Հ.Աճառանի անվ. լեզվի ինստիտուտը կազմակերպեց բաց դռների օր։ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի երկրորդ և երրորդ կուրսի մի խումբ ուսանողներ հյուրընկալվեցին ինստիտուտի տնօրենի աշխատասենյակում։ Հանդիպմանը մասնակցում էին լեզվի պատմաբաններ, բարբառագետներ, գրական արևելահայերենի ու արևմտահայերենի հետազոտողներ։ Ուսանողները հարցեր ուղղեցին լեզվաբաններին արդի գիտական ուղղությունների մասին, կարծիքներ փոխանակեցին հոգեբանության տեղն ու դերն այլ գիտակարգերի մեջ ընդլայնելու անհրաժեշտության հարցի շուրջ։ Երկուստեք ընդգծվեց մայրենի լեզվին կատարելապես տիրապետելու անհրաժեշտությունը գիտական ցանկացած բնագավառում։ Գեղարվեստական գրականության գոհարներն իրենց ընտրած մասնագիտության տեսանկյունից դիտարկելու անհրաժեշտությունը գիտնականների շուրթերից հնչեց որպես պատգամ և ուղերձ ապագա հոգեբաններին։ Որպես նվիրյալ գիտնականի օրինակ՝ ներկայացվեց ակադ. Գ.Ջահուկյանի գիտական գործունեությունը։ Գիտնականներն անդրադարձան նաև արդի դարաշրջանին հատուկ՝ համաշխարհայնացման գերխնդրին։

         Հանդիպումը երկուստեք հետաքրքիր էր և բովանդակալից։ Իսկ Գիտության համաշխարհային օրը լավ առիթ էր վաստակաշատ գիտնականների և ապագա մասնագետների հանդիպման և կարծիքներ փոխանակելու համար։

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
    ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.