Գիտական նիստ ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում

20/01/2020
        2020 թվականի հունվարի 17-ին ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ հերթական գիտական քննարկումը, որի ընթացքում որոշվեց ձեռնամուխ լինել «Հայերենը իբրև հնդեվրոպական լեզու» աշխատության ստեղծմանը:
            Բաժնի վարիչ Վ․ Համբարձումյանը ներկայացրեց աշխատանքի կառուցվածքը, հնչեցին մի շարք  կարծիքներ և առաջարկություններ, արվեցին ուշագրավ դիտողություններ՝ ուսումնասիրությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։ Որոշվեց համատեղ ջանքերով կազմել հայերենի հնդեվրոպական բնույթին վերաբերող բառարան, բառարանում անդրադառնալ հնչյունական, արմատական և բառային առանձնահատկություններին, քննել ծագումնային առնչությունների հարցը և այլն։
            Բառարանի կազմման սկզբունքներին որոշվեց անդրադառնալ բաժնում կայանալիք հաջորդ նիստերում ևս՝ աշխատանքը առավել լիարժեք դարձնելու և ամբողջացնելու նպատակով:  
 

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Թամարա Նելսիկի Պողոսյան «17-րդ դարի աշխարհաբար տպագիր գրքերի լեզվական  քննություն»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.03.2020, ժ.15-ին

Գիտական ...

Զարուհի Հրայրի Խաչատրյան «Ձիանունները պարսկերենում և հայերենում․ համեմատական քննություն»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

10.02....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.