Գիտական քննարկում ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում

07/06/2019

         Հունիսի 7-ին  ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ հերթական գիտական քննարկումը՝ «Ջ. Գրինբերգի դերը լեզվաբանական պատմության մեջ» թեմայով: Ըստ բանախոսի՝ Ջ. Գրինբերգը իրավամբ համարվում է արդի տիպաբանության հիմնադիրը՝ շնորհիվ բազմաթիվ լեզվական պայմանավորողական  ընդհանրույթների ձևավորման: Նա նշեց, որ Ջ. Գրինբերգը լեզվաբանական տիպաբանության պատմության մեջ եռակի դեր է խաղացել: Նրա ներդրումը մեծ է եղել ոչ միայն պայմանավորողական ընդհանրույթների ուսումնասիրության սկզբնավորման հարցում, այլև ավանդական ձևաբանական տիպաբանության հետագա զարգացման՝ լեզուների դասակարգման սեպիրյան երեք հարաչափերի հետագա մշակմամբ,  հինգ հարաչափերի առաջ քաշման  առումով: Բացի այդ Ջ. Գրինբերգը մեծ ավանդ ունի նաև լեզվական նշույթավորվածության արդի ըմբռնման ձևավորման հարցում:

Հայտարարություններ

  •  Հ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է

    2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝

     «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:

            Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,

    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։

    Գիտաժողովին...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.