Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

24/05/2019
            Ս. թ. մայիսի 24-ին  ԳԱԱ  Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում շարունակվեց «Բառապաշարային հետաքրքիր իրողություններ բարբառային հայերենում» թեմայով քննարկումը:
            Բուն քննարկումից առաջ Ա. Վարդանյանը հանդես եկավ Երևանում հրավիրված՝ Թալիշագիտական 3-րդ միջազգային գիտաժողովի, թալիշերենի և նրա բարբառների վերաբերյալ հաղորդմամբ: Կարևորվեց, որ Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ ավանդաբար հրավիրվում են թալիշագիտական գիտաժողովներ:
            Հայերենի բարբառների բառապաշարի հետաքրքիր իրողությունների և փոխառությունների վերաբերյալ արտահայտվեցին ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը,  գիտաշխատողներ Հ. Մեսրոպյանը, Գ. Գևորգյանը, Ջ. Բառնասյանը Հ. Խաչատրյանը, Ա. Մկրտումյանը:
Այնուհետև Ա. Աբրահամյանը, բաժնում տարբեր լեզուների բարբառներին անդրադառնալու ավանդույթի շրջանակներում, հանդես եկավ ռուսաց լեզվի բարբառների դասակարգման, հնչյունական, քերականական, բառապաշարային առանձնահատկությունների վերաբերյալ ընդարձակ հաղորդմամբ:
           
 
 
             
           
           
 

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.