Գիտական քննարկում արդի հայերենի բաժնում

28/06/2019
          Սույն թվականի հունիսի 28-ին տեղի ունեցավ գիտական քննարկում՝ նվիրված «Ներտեքստային տրամաբանական կապը Թումանյանի քառյակներում» թեմային:  
         Թումանյանի քառյակների հիմնական միջուկը մարդու և աշխարհի մասին փիլիսոփայական խորհրդածություններն են:
          Բանախոսը մանրամասնորեն ներկայացրեց տրամաբանական կապի դրսևորումները քառյակներում: Նա նշեց, որ Թումանյանը քառյակների ներքին գեղարվեստական տրամաբանությամբ բացահայտում է այդ տարիներին իր կրած անհատական ծանր կորուստները, մանկության անցքերն ու վայրերը, հոգևոր որոնումների և ճակատագրի հարցերը, մարդու պատմական ճակատագրի, անհատի և հասարակության փոխհարաբերության հարցերը, մարդու և բնության փոխհարաբերության խնդիրները: Քառյակներում կան նաև այլ կապակցման միջոցներ (կրկնություն, վերաբերական):
      Քննարկման ավարտին ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն:

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.