ԲԱՐԲԱՌԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

24/10/2022

               ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նախաձեռնել է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերենի 11 բարբառախմբերից յուրաքանչյուրին:  

            Ս.թ. հոկտեմբերի 20-21-ին ինստիտուտում տեղի ունեցավ շարքի առաջին գիտաժողովը՝  «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ» խորագրով: Միջազգային գիտաժողովին, որ համատեղ կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը և Արցախի պետական համալսարանը, իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ ԳԱԱ տարբեր ինստիտուտների, բուհերի, Արցախի պետական համալսարանի հետազոտողներ, հայագետներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յու.Սուվարյանը բարբառները որակեց իբրև լեզվի կենդանի, բնական գոյավիճակներ, որոնց համակողմանի հետազոտությունը մեծ կարևորություն ունի ինչպես լեզվի պատմության, այնպես էլ արդի գործառության շատ հարցեր պարզաբանելու առումով: Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ա.Սարգսյանը իր ողջույնի խոսքում անդրադարձավ միջբարբառախմբի կազմում ընդգրկված բարբառային միավորների առջև ծառացած գոյապահպանական մարտահրավերներին, ուսումնասիրության արդի խնդիրներին:  Ելույթներ ունեցան և բարբառային հայերենի ուսումնասիրությունը կարևորեցին «Հայկական հանրագիտարան» հրատարակչության տնօրեն Հ.Այվազյանը, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վ.Դևրիկյանը, Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ա.Տոնապետյան-Դեմոպուլոսը, Լեյդենի համալսարանի դասախոս Հ.Մարտիրոսյանը, ֆրանսիացի հայագետ Ա.Միքայելյանը, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից բռնագաղթված Նաիրե Ոսկանյանը: Գիտական զեկուցումներում անդրադարձներ եղան Ղարաբաղի բարբառի ուսումնասիրության պատմությանը (Ա.Յու.Սարգսյան), Արցախի տեղանվանական համակարգին (Լ.Հովհաննիսյան, Լ.Մարգարյան, Ս.Մինասյան), բարբառների հնչյունական համակարգին (Լ.Վանյան), բառապաշարին (Շ.Մինասյան, Ս.Գրիգորյան, Ա.Արզումանյան, Մ.Քումունց, Է.Ալթունյան), քերականական իրողություններին (Գ.Գևորգյան, Ջ.Բառնասյան), առանձին բարբառային միավորների (Վ.Կատվալյան, Հ.Արզումանյան, Մ.Քումունց, Հոջսոն Քեթրին Ջերեմի, Հ.Խաչատրյան): Հնչեցին նաև  զեկուցումներ՝ նվիրված բարբառային փոխազդեցություններին (Ա.Շ.Սարգսյան, Ա.Վարդանյան) ու այլ լեզուների հետ որոշ ընդհանրություններին (Լ.Ստեփանյան), բանահյուսական ու գեղարվեստական նյութերում բարբառային իրողությունների արտահայտություններին (Թ.Հայրապետյան, Ս.Մինասյան): Գիտաժողովի մասնակիցները իրենց զորակցությունը հայտնեցին արցախահայությանը, անդրադարձան տարածաշրջանի բարբառային միավորների առջև ծառացած գոյապահպանական խնդիրներին՝ ցավով արձանագրելով մի շարք բարբառների ու խոսվածքների կորստյան փաստը:               

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.