Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարել է Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին:
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել Արցախի պատմության, մշակույթի և առկա իրավիճակի վերաբերյալ հանրության և գիտական լայն շրջանակների
իրազեկվածության մակարդակը:
Հետազոտությունը կարող է ընդգրկել տարածաշրջանի վերաբերյալ բոլոր ժամանակների սոցիալական, մշակութային, հոգեբանական, իրավական, տնտեսական,
տեխնոլոգիական, մարդասիրական, բնապահպանական և այլ հարցեր:
Դրամաշնորհը ստանալու համար կարող են դիմել ուսանողներ, ասպիրանտներ, գիտնականներ, անկախ լրագրողներ, հոդվածագիրներ և Արցախի հարցերով
մասնագիտանալու և այն ճանաչելու հարցում շահագրգիռ այլ անձինք:
Հայտերն ընդունվում են անգլերեն լեզվով մինչև 2021 թ. ապրիլի 30-ը:
Դրամաշնորհի մասին մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀԲԸՄ կայքից՝ www.agbu.org/artsakhgrants (http://www.agbu.org/artsakhgrants):
http://scs.am/am/03-02-2021 (http://scs.am/am/03-02-2021)
2. Հիշեցում
Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ՄՐՑՈՒՅԹԻ
(
http://scs.am/am/28-12-2020) հայտերն ընդունվում են մինչև 2021 թ. փետրվարի 12-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի
Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):
http://scs.am/am/03-02-2021-1 (
http://scs.am/am/03-02-2021-1)
ՀՀ ԳԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ.՝ 010 210 140 (+109)