Հանդեսի մասին

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ «ԼԵԶՈՒ ԵՎ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ
 
1.        ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի հրատարակության կանոնակարգը սահմանում է Պարբերականի կազմակերպական կառուցվածքը, տեխնիկական և բովանդակային պահանջները, ինչպես նաև կարգավորում է հրապարակման աշխատանքների կազմակերպումը:
2. Սույն կանոնակարգի իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, և Ակադեմիայի կանոնադրությունը:
3. Պարբերականի անվանումն է՝
1)        հայերեն՝ «ԼԵԶՈՒ ԵՎ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» գիտական պարբերական
2)       ռուսերեն՝ «ЯЗЫК   И  ЯЗЫКОЗНАНИЕ» научное периодическое издание
3)       անգլերեն՝ «LANGUAGE AND LINGUISTICS» Scientific Periodical
4. Պարբերականի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ ՊՈԱԿ-ը:
5. Պարբերականն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի (ՀՀ ԲՈԿ) սահմանած դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում:
6. Պարբերականն ունի հումանիտար, հայագիտական ուղղվածություն:
7. Պարբերականում կարող են ընդգրկվել հետևյալ հրապարակումները՝
  • տեսական և կիրառական հետազոտությունների արդյունքներ ներկայացնող հոդվածներ,
  • գիտական զեկուցումներ,
  • գիտամեթոդական հետազոտություններ,
  • գիտական ակնարկներ,
  • հաղորդումներ նոր գրականության և գիտական միջոցառումների մասին:
8. Նյութերը հրապարակվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն և եվրոպական այլ լեզուներով, ուղեկցվում հեղինակային ամփոփագրերով՝ անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով:
9. Պարբերականը լույս է տեսնում տպագիր և էլեկտրոնային տարբերակներով՝
տարեկան երկու անգամ: Հրապարակման/թողարկման պարբերականությունը և
տպագրության ծավալը չի սահմանափակվում:
10. Պարբերականում հրապարակվող նյութերը պետք է անցնեն «կույր» գրախոսություն: Պարբերականին ներկայացված նյութերը հրապարակվում են միայն դրական գրախոսության առկայության դեպքում: 
11. Գրախոսման ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «ԼԵԶՈՒ և ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» գիտական պարբերականի ներկայացվող բնագրերի նախնական ստուգման և գրախոսման կարգով»:
12. Հրապարակման համար ուղարկվող բնագրերին ներկայացվող ձևավորման պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի ներկայացվող բնագրերի ձևավորման և ներկայացման կանոններով»:
13. Հրապարակվող նյութի հրապարակումը մերժվում է, եթե այն
  • չի համապատասխանում Պարբերականի մասնագիտական ուղղվածությանը,
  • չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի ներկայացվող բնագրերի ձևավորման և ներկայացման կանոններին»,
  • (կամ դրա մի մասը) եղել է նախկինում հրապարակված,
  • բացասական է գնահատվել գրախոսի կողմից,
  • պարունակում է հատվածներ, որոնցում հեղինակը չի պահպանել հեղինակային իրավունքի մասին կամ այլ իրավական ակտերի պահանջները:
14. Հեղինակների հետ, որոնց նյութերում հայտնաբերվել է գրագողություն, Պարբերականը դադարեցնում է համագործակցությունը:
15. Հոդվածների հրապարակումը Պարբերականում կատարվում է անվճար հիմունքներով:
 
 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ «ԼԵԶՈՒ ԵՎ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի ներկայացվող բնագրերի ձևավորման չափանիշները, պահանջները, ինչպես նաև դրանց հրապարակման պայմանները:
  2. Հրապարակվելու համար ընդունվում են միայն սույն կարգի դրույթներով նախատեսված չափանիշներին և պահանջներին համապատասխանող բնագրերը:
  3. Սույն կարգով նախատեսված բնագրերի ձևավորման պահանջները չապահովելու դեպքում բնագիրը վերադարձվում է հեղինակին: Հեղինակը կարող է հրապարակվող նյութը կրկին ներկայացնել՝ այն պահանջվող չափանիշներին համապատասխանեցնելուց հետո:
 
2. ԲՆԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
4. «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականը հրատարակվում է տարեկան երկու անգամ:
5. Պարբերական հրատարակման ընդունվում են գիտական հոդվածները հետևյալ բնագավառում՝
  • հումանիտար,
  • հայագիտական։
6. Բնագրերն ընդունվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն և եվրոպական այլ լեզուներով: Այն պետք է ունենա երեք լեզուներով ամփոփագիր և բանալի բառեր:  
7. Բնագիրը տպագրության է ընդունվում միայն գրավոր կարծիքի կամ երաշխավորության առկայության դեպքում:
8. Բոլոր հոդվածները տրվում են «կույր» գրախոսման։
9. Բնագիր աշխատանքը պետք է ներկայացվի էլեկտրոնային տարբերակով՝ lezu.lezvabanutyun@gmail.com էլեկտրոնային հասցեով:
10. Նյութը հրապարակման ընդունելուց հետո հեղինակը տեղեկացվում է այդ մասին էլեկտրոնային նամակի միջոցով:
11. Բնագրերի հրապարակումը կատարվում է համաձայն դրանց մուտքագրման հերթականության՝ ըստ բաժինների:
12Հոդվածները ներկայացվում են բովանդակային հետևյալ կառուցվածքով՝ ներածություն, տեսամեթոդական հիմքեր, ուսումնասիրության մեթոդներ, ստացված արդյունքներ, եզրակացություն և գրականություն:
  1. Պարբերականում տպագրության ներկայացվող բնագրերի տեխնիկական պահանջները.
  1. հոդվածի ծավալը՝ 15 էջից ոչ ավելի (30.000 նիշից ոչ ավելի՝ (ներառյալ բացակները),
  2. թղթի ձևաչափը' A4,
  3. տառատեսակը՝ հայերեն շարվածքի դեպքում՝ GHEA Grapalat (Armenian Unicode), այլ լեզուներով՝ «Times New Roman»,
  4. միջտողային հեռավորությունը՝ 1,15 (Single),
  5. սահմանները՝ բոլոր կողմերից 2 սմ,
  6. Էջադրումը՝ էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ ԱՋ,
  7. հոդվածի սկզբում գրվում է հոդվածի վերնագիրը,
  8. հաջորդ տողում՝ հեղինակ(ներ)ի անուն(ներ)ը, ազգանուն(ներ)ը ամբողջությամբ (գլխատառերով)՝ 11, ԳԼԽԱԳԻՐ, թավ/Bold
  9. յուրաքանչյուր հեղինակի աշխատավայրի կամ կազմակերպության ամբողջական անվանումը՝ 10, ոչ թավ,
  10. յուրաքանչյուր  հեղինակի պաշտոնը, գիտական աստիճանը և (կամ) կոչումը՝ 10, ոչ թավ,
  11. յուրաքանչյուր հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը՝ 10, ոչ թավ,
  12. հեղինակ(ներ)ի մասին ընդհանուր տեղեկատվությունից հետո գրվում է ամփոփագիրը՝ անգլերեն, հայերեն, ռուսերեն, յուրքանչյուրը մինչև 250 բառ, և բանալի բառերը՝ անգլերեն, հայերեն, ռուսերեն, մինչև 10 բառ,
  13. ամփոփագիրը պետք է համառոտ ցույց տա ուսումնասիրության նպատակը, հիմնական արդյունքները և եզրահանգումները։  Ամփոփագրերի տառաչափը՝ 10, ոչ թավ։ Օգտագործել միայն Համառոտագիր, Abstract, Аннотация բառերը՝ թավ/Bold
Բանալի բառեր և բառակապակցությունները՝ (չգերազանցել 10 բառը)՝ տառաչափը՝ 10, ոչ թավ։ Օգտագործել միայն Բանալի բառեր և բառակապակցություններ, Keywords and phrases, Ключевые слова и словосочетания բառերը՝ թավ/Bold,
  1. հեղինակների մասին ամբողջական տեղեկատվությունը, ամփոփագրերը և բանալի բառերը ներկայացվում են հետևյալ հերթականությամբ՝ հայերեն ամբողջական, անգլերեն ամբողջական, ռուսերեն ամբողջական,
  2. ամփոփագրերին հաջորդում է բնագիրը՝ ոչ թավ, տառաչափը՝ 10,5,
  3. օգտագործված աղբյուրների և գրականության հղումները գրվում են քառակուսի փակագծերում՝ միացյալ և հաջորդական համարակալումով, որի կողքին նշվում է հղման էջ(եր)ը: Էջը պետք է նշել աղբյուրի բնագրի լեզվով՝ էջ (հայերեն), c. (ռուսերեն), p. (անգլերեն, ֆրանսերեն կամ այլ լեզվով աղբյուրներ), օրինակ՝ [5, c. 48], տառաչափը 10,5՝ թավ/Bold,
  4. ներկայացված հոդվածների ենթատողային մեկնաբանությունները կամ հավելումները (footnotes) բերվում են տվյալ էջի ստորին հատվածում՝ 9 տառաչափով,
  5. հոդվածի հետ տպագրության ներկայացված նկարները, գծապատկերը, աղյուսակները և այլ վիզուալ նյութերը պետք է հստակ և հաջորդաբար համարակալվեն արաբական թվերով։ Ներկայացնել առավելագույնը 5 գունավոր նկար և գծապատկեր,
  6. նկարների, գծապատկերների և աղյուսակների լայնությունը՝ մինչև 125 մմ,
  7. բոլոր նկարները, գծապատկերները և աղյուսակները պետք է ունենան անվանումներ: Աղյուսակի վերնագիրը գրվում է աղյուսակի վերևում, իսկ նկարներինը կամ գծապատկերներինը՝ ներքևում,
  8. բնագրին հաջորդում է Գրականության ցանկը: Հոդվածի վերջում, այս բաժնում, բերվում է գրականության ցանկը՝ 10,5 տառաչափով և բնագրի լեզվով: Հաջորդաբար նշվում են կարգային համարը՝ առանց քառակուսի փակագծերի, հեղինակների ազգանուններն ու անվանատառերը` թավ/(Bold), հրատարակության վերնագիրը, հրատարակչության անունը, վայրը՝ քաղաքը, թվականը և ընդհանուր էջերի թիվը,
  9. Էլեկտրոնային աղբյուրների դեպքում նշվում են հեղինակների ազգանուններն ու անվանատառերը, աշխատանքի վերնագիրը, կայքի հասցեն ամբողջությամբ (link-ը), հրապարակման (եթե հայտնի է) և վերջին այցելության ամսաթիվը, ամիսը, տարին,
  10. Եթե խմբագրությունը չի կարողանում կապ հաստատել բնագրի հեղինակների հետ նրանց նշած հասցեներով և հեռախոսահամարներով, ապա Պարբերականն իրավունք ունի հետաձգելու հրապարակումը:
  11. Բնագրերի ձևավորման պահանջները չապահովելու դեպքում նյութի հրապարակումը մերժվում է, որի մասին էլեկտրոնային նամակի միջոցով տեղեկացվում է հեղինակին: Հեղինակը կարող է նյութը կրկին ներկայացնել՝ այն պահանջներին համապատասխանեցնելուց հետո:
Հավելված 1
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ
 
 
ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ
 
11, ԳԼԽԱԳԻՐ, թավ/Bold
 
ՀԵՂԻՆԱԿԻ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ
(առանց կրճատումների)
 
11, ԳԼԽԱԳԻՐ, թավ/Bold
 
Աշխատանքի վայրը
(առանց կրճատումների և հապավումների)
 
10 ոչ թավ
Պաշտոնը, գիտական աստիճանը, գիտական կոչումը
(առանց հապավումների)
 
10 ոչ թավ
Էլ. փոստի հասցեն
 
10 ոչ թավ
Հեռախոսի համարը (աշխատանքային, բջջային)
 
10 ոչ թավ
Հոդվածի ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը
 
10 ոչ թավ
 
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ «ԼԵԶՈՒ ԵՎ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲՆԱԳՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՐԱԽՈՍՄԱՆ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.        Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի ներկայացվող բնագրերի նախնական ստուգման և գրախոսման ընթացակարգը:
2.       Բնագրերի նախնական ստուգման և գրախոսման նպատակը «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի բարձր որակն ապահովելն է:
 
2.       ԲՆԱԳՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ
3.       «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականում հրապարակման ներկայացված բնագրերի նախնական ստուգումն իրականացնում են գլխավոր խմբագիրը և պատասխանատու քարտուղարը:
4.       Նախնական ստուգման արդյունքում գնահատվում է հեղինակի կողմից հրապարակման ներկայացված նյութի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի ներկայացվող բնագրերի ձևավորման և ներկայացման կարգով» սահմանված չափանիշներին ու պահանջներին:
5.       Բնագրերի ձևավորման պահանջները չապահովելու դեպքում նյութի հրապարակումը մերժվում է, որի մասին էլեկտրոնային նամակի միջոցով տեղեկացվում է հեղինակին: Հեղինակը կարող է նյութը կրկին ներկայացնել՝ այն պահանջներին համապատասխանեցնելուց հետո:
6.       Նախնական ստուգումն անցած նյութերը պետք է գրախոսվեն: Նյութերը տպագրվում են միայն դրական գրախոսության առկայության դեպքում:
 
3.       ԳՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7.       Գրախոսումն          իրականացվում     է ներկայացված աշխատանքի ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող որակյալ մասնագետների (գրախոսների) կողմից, որոնց մասին տեղեկատվությունը չի հրապարակվում:
8.       Հեղինակ(ներ)ի մասին ամբողջական տեղեկատվությունը ենթարկվում է «ապաանձնավորման», այսինքն՝ հեղինակ(ներ)ին          առնչվող տեղեկատվությունն ամբողջությամբ հեռացվում է, որից հետո այն ուղարկվում է գրախոսման:
 
9.       Բնագրերի գրախոսման ժամկետը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը՝ հաշված այն գրախոսին հանձնելու պահից:
10.      Գրախոսին արգելվում է կատարել բնագրի պատճենահանում անձնական օգտագործման համար կամ բնագիրը (կամ դրա մի մասը) փոխանցել մեկ այլ անձի:
 
4.       ԳՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
11.      Գրախոսությունը    պետք է ներառի բնագրի որակյալ վերլուծություն և հիմնավորված գնահատական:
12.      Գրախոսությունում պետք է ներկայացվի բնագրի որակի մասնագիտական գնահատական, մասնավորապես.
  1. բովանդակության համապատասխանությունը բնագրի թեմային,
  2. ուսումնասիրության գիտական մակարդակի, նորույթի, թեմայի կարևորության և արդիականության, տեսական կամ կիրառական նշանակության վերլուծություն և գնահատական,
  3. օգտագործված մեթոդների, ստացված արդյունքների և կատարված եզրահանգումների համապատասխանությունը ժամանակակից գիտության նվաճումներին,
  4. շարադրված փաստերի ճշգրտությունը,
  5. թեմայի        բացահայտման ամբողջականությունը,
  6. բնագրում աղյուսակների, գծապատկերների և այլ ցուցադրական նյութերի առկայության նպատակահարմարությունն ու հիմնավորվածությունը,
  7. շարադրված եզրակացությունների հավաստիությունը և հիմնավորվածությունը,
  8. բնագրի շարադրման լեզվի և ոճի համապատասխանությունը գիտական հրապարակումներին ներկայացվող պահանջներին,
  9. բնագրում թերությունների, անճշտությունների, սխալների առկայությունը,
  10. օգտագործված տեղեկատվության աղբյուրներին հղումների բացակայությունը,
  11. գնահատել   գրականության ցանկում աղբյուրների ներկայացման որակը և դրանց համապատասխանությունը հոդվածի առարկային,
  12. գնահատել աղբյուրների կազմը,
  13. պահանջել հղումների ճիշտ ներկայացում:
13.      Գրախոսությունը պետք է ներառի հետևյալ առաջարկություններից մեկը՝
  • երաշխավորել բնագրի հրապարակումը.
  • թույլատրել բնագրի հրապարակումը՝ միայն հեղինակի կողմից լրամշակվելու (փոփոխություններ և լրացումներ կատարելու) պայմանով.
  • մերժել ներկայացված բնագրի հրապարակումը:
14.      Գրախոսը, բնագիրն ուսումնասիրելուց հետո, պատրաստում է գրավոր կարծիք և այն ներկայացնում «Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի էլեկտրոնային հասցեով՝ lezu.lezvabanutyun@gmail.com։
5.       ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
15.      Խմբագրությունը գրախոսությունն ուղարկում է հեղինակին միայն նախապես գրախոսության «ապաանձնավորումից», այսինքն՝ գրախոսին առնչվող տեղեկատվությունն ամբողջությամբ հեռացնելուց հետո:
16.      Բնագրի դրական գնահատման դեպքում խմբագրությունը հեղինակին տեղեկացնում է բնագիրը հրապարակման ընդունելու և հրապարակման մոտավոր ժամկետի մասին:
17.      Գրախոսման արդյունքում հեղինակի կողմից բնագիրը լրամշակելու (փոփոխություններ և լրացումներ կատարելու) անհրաժեշտություն առաջանալու դեպքում բնագիրը վերադարձվում է հեղինակին՝ նշելով հստակ ժամկետները, որի ընթացքում հեղինակը պարտավոր է հրապարակվող նյութը լրամշակել և/կամ պատասխանել կատարված դիտողություններին: Հեղինակը, բնագիրը լրամշակելուց և/կամ գրախոսի կողմից կատարված դիտողություններին պատասխանելուց հետո այն վերստին ներկայացնում է խմբագրություն:
18.      Մասնագիտական կարծիք ստանալու նպատակով լրամշակված բնագիրը կրկին ուղարկվում է գրախոսման, որի արդյունքում առաջարկվում է լրամշակված բնագիրը՝
  • երաշխավորել հրապարակման.
  • կրկին լրամշակել.
  • մերժել:
19.      Եթե գրախոսման արդյունքում բնագիրը գնահատվել է բացասական, ապա խմբագրությունն իրավունք ունի այն՝
  • ներկայացնել լրացուցիչ գրախոսման.
  • վերադարձնել այն հեղինակին' հետագա լրամշակման համար, որին հաջորդելու է նոր գրախոսում.
  • մերժել հրապարակումը:
20.     Երկրորդ գրախոսման արդյունքում տրված եզրակացությունը հրապարակման երաշխավորելու կամ մերժելու վերաբերյալ համարվում է վերջնական և փոփոխման ենթակա չէ:
21.      Նյութի հրապարակման մերժման դեպքում հեղինակը (էլեկտրոնային) նամակով տեղեկացվում է այդ մասին, որում նշվում է նաև մերժման պատճառը(ները):
22.     Խմբագրությունը պարտավոր է ապահովել բնագրերի գրախոսականների պահպանության համապատասխան պայմանների ստեղծումը: Բնագրերի գրախոսականները պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
23.     Բոլոր կարծիքները պահպանվում են խմբագրությունում, իսկ պահանջի դեպքում՝ տրամադրվում Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման կոմիտեին:
 
 
Հավելված 1
 
«Լեզու և լեզվաբանություն» գիտական պարբերականի հոդվածի գրախոսություն
 
Հոդվածի վերնագիրը   
 
 
Հոդվածն ընդունելու ամսաթիվը՝ «____» ______________________2022 թ.
1. Հոդվածի արդիականությունը, գիտականությունն ու նորույթը
 
 
 
 
 
 
2. Հոդվածի նպատակն ու խնդիրները ձևակերպելը
 
 
 
 
 
 
3. Հոդվածի կառուցվածքային ու տրամաբանական ամբողջականությունը
 
 
 
 
4. Շարադրանքը և փաստարկված վերլուծությունների առկայությունը
 
 
 
 
 
5. Տրամաբանական եզրահանգումների առկայությունը
 
 
 
 
6. Հոդվածը բարելավելու առաջարկություններ
 
 
 
 
Եզրակացություն (ընդգծել)
  1. Հետազոտությունը բավարարում է գիտական հոդվածներին վերաբերող  պահանջները և երաշխավորվում է հրատարակման առանց  փոփոխությունների:
  2. Հետազոտությունը մասամբ բավարարում է գիտական հոդվածներին վերաբերող  պահանջները և երաշխավորվում է հրատարակման գրախոսի առաջարկած փոփոխությունները կատարելուց հետո:
  3. Հետազոտությունը մասամբ բավարարում է գիտական հոդվածներին վերաբերող  պահանջները և կարող է երաշխավորվել հրատարակման էական շտկումներից և կրկնակի գրախոսությունից հետո:
  4.  Հետազոտությունը չի բավարարում գիտական հոդվածներին վերաբերող պահանջները և չի երաշխավորվում հրատարակման:
 
Գրախոս՝
______________________________________________________________________
Անուն, ազգանուն, հայրանուն, գիտական աստիճան, կոչում, ստորագրություն
Հոդվածը գրախոսելու ամսաթիվը՝
«___» _____________ 2022 թ.
 
 
 

Last books

Theses

Lala Hovhannes Grkikyan  «The Valency of Intransitive Verbs of Modern Eastern Armenian»

 10.02.01 «Armenian Language»

 on  25.12.2024,  at 15.00

Scientific adviser           G...

Miranush Eduard Kesoyan  «Implicitness in the Modern Armenian»

 10.02.01 «Armenian Language»

 on  30.10.2024,  at 15.00

Scientific adviser            Y. S. Avetisyan, DPhil,...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.