Հովսեփ Օրբելու բարբառագիտական աշխատանքներին նվիրված սեմինար

14/05/2013
Սույն թվականի մայիսի 14-ին ԳԱԱ լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար  "Հովսեփ Օրբելու՝ բարբառագիտական և բանահյուսական աշխատանքները Մոկաց աշխարհ կատարած գիտական գործուղման ընթացքում" թեմայով: Զեկուցող՝ ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Ժ.Միքայելյանը:

  Զեկուցողը նախ անդրադարձավ այն ժամանակաշրջանին՝1911-1912թթ., երբ  Հ.  Օրբելուն հանձնարարվեց ծանր ու պատասխանատու մի գիտարշավ՝ դեպի Արևմտյան Հայաստան: Հ.Օրբելին, տակավին լինելով Պետերբուրգի համալսարանի պատմության և արևելագիտության բաժինների ուսանող, կարողացավ պատվով կատարել իր առջև դրված խնդիրները. ոչ միայն ուսումնասիրել  Մոկաց աշխարհի հին հուշարձանները, այլև  բավականին նյութ հավաքել տեղի հայերի ու քրդերի բանահյուսական նմուշներից, կազմել Մոկսի խոսվածք-ռուսերեն և տեղի քրդերեն-ռուսերեն բառարաններ:Բարբառագիտության բնագավառի համար հատկապես կարևորվում են Հ. Օրբելու կատարած Մոկսի բարդ խոսվածքի հնչյունական և ձևաբանական համակարգերի ճշգրիտ նկարագրությունները, այդ խոսվածքով ներկայացված բարբառային նյութերը:Ցավոք, նա եղավ Մոկաց աշխարհ այցելած վերջին գիտնականը՝ 1915թ. Մեծ եղեռնից առաջ:Ներկա պահին Մոկսի խոսվածքը համարվում է մեռած բարբառային միավոր:

 

 

Last books

Theses

Sona Kostant Simonyan  «Verb-particle constructions in Modern Armenian and English (a comparative study)»
 10.02.02 «General and Comparative Linguistics»
 on  10.02.2026,  at 15.00...

Svetlana S.Barseghyan  «Linguocultural Characteristics of the Armenian- Russian Bilingual»
 10.02.04 «Slavic Languages»
 On 27.01.2026,  at 15.00
Scientific adviser            R....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.