Սարգսյան Արտեմ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1942 թ., Օգոստոսի 28, Գանձակ քաղաք
 
Կրթություն
1949-1960 թթ. սովորել է Գանձակի Ա. Միկոյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում։
1960-1965 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։
1965 թ. ընդունվել է ՀՍՍՀ ԳԱ Հ. Աճառյանի անվան լեզվի հաստատության ասպիրանտուրա։
 
Գիտական աստիճան
1970 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, բանասիրական գիտությունների դոկտոր է 1988 թ.։ 1990 թ.-ից պրոֆեսոր:
«Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիայի (Ֆրանսիա) թղթակից անդամ է (2007 թ.)։
Կանադայի միջազգային տեղեկատվական ակադեմիայի իսկական անդամ (2007 թ.)։
Արևմտյան Եվրոպայի գիտության և մշակույթի ակադեմիայի իսկական անդամ (2007 թ.)։
Իտալիայի հանրային հետազոտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2008 թ.)։
Վատիկանի Բոնիֆացիանա ակադեմիայի պատվավոր անդամ։
2006 թ. Ա. Սարգսյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։
 
Աշխատանքային գործունեություն
1969 թ. եղել է լեզվի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
1972-76 թթ. և 78-82թթ. ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի երաշխավորությամբ գործուղվել է Կիպրոս, ուր աշխատել է որպես Մելքոնյան հաստատության հայագիտական բաժնի վարիչ։
1976 թ. շարունակել է աշխատանքը լեզվի ինստիտուտի կառուցվածքային և մաթեմատիկական լեզվաբանության բաժնում որպես կրտսեր, ավագ գիտաշխատակից, ապա բաժնի վարիչի տեղակալ։
1983 թ. նշանակվել է ինստիտուտի եզրաբանության և խոսքի մշակույթի բաժնի վարիչ:
1991-ին` աշխարհաբարի գոյաձևերի ուսումնասիրության խմբի ղեկավար:
1992-96 թթ. աշխատել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում որպես փոխտեսուչ և ապա տեսուչ։
2008 թ.` Հայերենի բարբառագիտական ատլաս բաժնի ղեկավար:
2013ին`արևմտահայերենի բաժնի վարիչ։
 
Մրցանակ
1985 թ. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի` «Մեր լեզուն, մեր խոսքը» հեղինակային հաղորդաշարի համար։
Արժանացել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար I աստիճանի շքանշանի:
Պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, «Ս. Սահակ-Ս.Մեսրոպ» բարձրագույն շքանշանով։
Արժանացել է Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան», «Papa Giovanni Paolo II» 2րդ միջազգային (Հռոմ) մրցանակների, «Ոսկե աստղ» (Հանովեր), Բնական և հասարակական գիտությունների եվրոպական ակադեմիայի Ֆ. Շիլլերի, «Ալեքսանդր I», «Ալեքսանդր II» շքանշանների, «Գիտության և մշակույթի ասպետ» պատվո նշանի: «Հայոց լեզվի բարբառային ատլաս» աշխատությունը արժանացել է տարվա լավագույն լեզվաբանական հետազոտություն ճանաչելու ՀՀ ԿԳՆ հավաստագրի:
Պարգևատրվել է Դավիթ Անհաղթի, գեներալ Սիլիկյանի, Սարդարապատի, Երևանի քաղաքապետի ոսկե, Գյոթեի (Գերմանիա), Շիլլերի, Յոզեֆ Սովինսկու, Պուշկինի, Լերմոնտովի մեդալներով, Կրթության և գիտության նախարարության և Երևան քաղաքի ոսկե հուշամեդալներով։
Այլ տվյալներ
Ա. Սարգսյանը հեղինակ է տասնյակ մենագրությունների («Դասական գրաբարի տիպաբանական բնութագիրը», «Արևելահայ և արևմտահայ գրական լեզուներ», «Արևմտահայերենի հնչաբանություն», «Հանրալեզվաբանություն», «Լեզվաբանական աշխարհագրություն», «Արևմտահայերենի բառարան» և այլն)։ Իր թարգմանությամբ հրատարակվել են համաշխարհային պոեզիայի եռահատորյակը, Օմար Խայամի քառյակները և այլն։ Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով 2012-13 թթ. հրատարակվել է Ա. Սարգսյանի «Փրկության բանալին» վեպը։
 
Գիտական հոդվածներ
Ա. Սարգսյան, Գրաբարի տիպաբանական վերլուծության մի փորձ (Ջ.Գրինբերգի երկու մեթոդի կիրառումը գրաբարի տիպաբանական վերլուծության մեջ), Լրաբեր հասարակական գիտությունների 1967, № 5, 8 էջ:
Կառուցվածքային տիպաբանության կիրառական խնդիրները, Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթություն, 1968, № 3-4, 4 էջ:
Գրաբարի հնչույթային համակարգի տիպաբանական բնութագրման հարցի շուրջ, ԵՊՀ, Երիտասարդ գիտաշխատող, 1967, № 6, 14 էջ:
Գրաբարի տիպաբանական բնութագիրը (կառուցվածքային տիպաբանության վերլուծության սկզբունքներ), ՀՀ երիտասարդ գիտաշխատողների հանրապետական II գիտական կոնֆերանսի նյութերը, 1969, 3 էջ
Տիպաբանության դերը լեզուների ուսուցման գործում, Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթություն, 1970, № 1, 3 էջ:
Հոմանիշները ժամանակակից հայերենում, Սովետական գրականություն, 1972, № 1, 4 էջ:
Արևելահայ և արևմտահայ գրական լեզուների զուգադրական քննության հարցի շուրջ, ՀՀ ԳԱԱ, Լեզվի և ոճի հարցեր, պ. II, 1975 թ., 16 էջ:
Фонологическая система западноармянского литературного языка, ՀՀ ԳԱԱ, Структурный анализ текста, 1979 թ., 13 էջ:
Արևելահայերեի և արևմտահայերենի հնչավիճակագրական քննություն, ՀՀ ԳԱԱ, Լեզվի և ոճի հարցեր, 1982 թ., 18 էջ
Արևելահայերենի և արևմտահայերենի հնչույթային համակարգերի տիպաբանական- զուգադրական քննություն, ՀՀ ԳԱԱ, Հայերենագիտական միջազգային I գիտաժողոի զեկուցումներ, 1982, 7 էջ:
Արևելահայ և արևմտահայ գրական լեզուներ (զուգադրական քննություն), ՀՀ ԳԱԱ, Հայերենագիտական միջազգային I գիտաժողովի զեկուցումներ, 1982 թ., 7 էջ:
Ժամանակակից հայոց լեզվի տերմինաբանության զարգացման ուղիները, ՀՀ ԳԱԱ, Տերմինաբանության և խոսքի մշակույթի հարցեր, պրակ 2, 1987 թ., 12 էջ:
Կանոնի և կիրարկության փոխհարաբերությունը հայ տերմինաբանության մեջ, ն.տ., պր. 3, 1988, 24 էջ:
Հունգարերեն, Հայկական սովետական հանրագիտարան, հ. 6, 1980 թ., 1,5 էջ:
Լեզվաբանական տիպաբանություն, ն.տ., հ. 12, 1988 թ., 4 էջ:
Գրական արևմտահայերենի բառապաշարի զարգացումը, ՀՀ ԳԱԱԱ, Հայերենագիտական միջազգային II գիտաժողովի թեզիսներ, Երևան, 1987, 2 էջ:
Արևմտահայերենի բառապաշարը, Լեզվի և ոճի հարցեր, պրակ 12, 1990 թ., 24 էջ:
Արևմտահայ գրական լեզու, ՀՍՀ, (համառոտ), հ. 1, 1990 թ., 2 էջ:
Գևորգ Ջահուկյան (գիտնականի դիմանկարը), «Երևանի պետական համալսարան», 1970, 6 էջ:
Վաստակաշատ հայագետը (Աշոտ Աբրահամյան), Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթություն, 1971, № 6, 3 էջ:
Հր.Աճառյանի «Արմատական բառարանը» (վերահրատարակության առթիվ), ն. տ., 1972, № 1, 2 էջ:
Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը» (գրախոսություն), ն. տ., 1972, № 1, 4 էջ:
«Ժամանակակից հայոց լեզու» (ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի եռահատորյակը), 6 էջ:
Կառավարումը ժամանակակից հայերենում (Հ.Հարությունյանի մենագրության քննադատությունը), ՀՀ ԳԱԱ, Լրաբեր հասարակական գիտությունների, 1985 թ., № 9, 3 էջ:
Արևմտահայերենի բառակապակցությունները (Վ.Քոսյանի գրքի գրախոսությունը), ՀՀ ԳԱԱ, Լրաբեր հասարակական գիտությունների, 3 էջ:
«Ալեքսանդր Մակեդոնացի» գրքի առաջաբանը, «Հայաստան» հրատ., Ե., 1986 թ., 4 էջ:
Հայագիտության 50-ամյակը, «Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթություն», 1970 թ., № 5, 4 էջ:
Ա. Սարգսյան, Ռ.Մավիսակալյան, Ալեքսանդր Մակեդոնացի (անտիկ պատմիչներ Արիանոսի և Ռուֆոսի գործերի թարգմանությունը), «Գրքերի աշխարհ», 1986 թ., № 4, 2 էջ:
Հայոց լեզվի պատմության հարցեր, ն. տ., 1986, № 2, 1 էջ:
Պետական լեզվի պետական հոգատարություն, «Գրական թերթ», 1989, № 13, 1 էջ:
Գևորգ Ջահուկյան (ծննդյան 70ամյակի առթիվ), ՀՀ ԳԱԱ, Պատմաբանասիրական հանդես, 1990, № 2, 4 էջ:
Ա. Սարգսյան, Ե.Թադևոսյան, La typologie de la langue Armenienne dans la culture du XVII siècle, ՀՀ ԳԱԱ, Հայ միջնադարյան գրականության գիտաժողովի զեկուցումների դրույթներ, Ե., 1986 թ., 2 էջ:
Թորգոմ պատրիարքի «Հայրիկ ջանը» (հոգելեզվական վերլուծություն), «Սիոն», Երուսաղեմ, 1993, թիվ 7-8-9, 8 էջ:
«Հայրիկ ջան» (հոգեվերլուծումի փորձ մը), «Հայություն», 1993, № 27, 5 էջ:
Շէն-Մահի «Վերելք»ի անձնական մեկնություն, Ընտիր քերթվածների Բ տպագ., Երուսաղեմ, 1994 թ., 9 էջ:
«Վերելքին» վայելքը (լեզվական վերլուծություն), «Սիոն», Երուսաղեմ, 1994, № 3, 8 էջ:
Մեր լեզվի բարձրագույն ատյանը, «Հայություն», 1997, № 3, 3 էջ:
Նվիրում է հայոց լեզվի պայծառակեցությանը, «Լրագիր», 1993, № 37, 4 էջ:
Ժառանգավորաց վարժարանը 150 տարեկան է, «Հայություն», 1993, էջ 3:
Ժամանակակից հայերենի բառային ոճաբանություն (Ս.Էլոյանի գրքի գրախոսություն), «Երեկոյան Երևան», 31. III. 1990 թ., 6 էջ:
Ռուսերենից փոխառված հատուկ անունների ուղղագրության և ուղղախոսության հարցի շուրջը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի հաշվետու գիտական նստաշրջանի թեզիսներ, 1987 թ., 1 էջ:
«Մենք ապրել էլ գիտենք» ժողովածուի առաջաբանը, 1997, Երևան, 3 էջ:
Սփյուռքը և մշակույթը, «Ժողովրդավարության զարգացումը Հայաստանում» սեմինարի թեզիսներ, Ե., 1999 թ., 2 էջ:
Սփյուռքի լեզվական մշակույթի բնութագիրը (արևմտահայ խոսակցական ոլորտները), «Մշակույթը և անցումային հասարակությունը», ժողովածու, Ե., 1999 թ., 8 էջ:
Ա. Սարգսյան, Ն. Պառասյան, Կենդանի ու բաբախուն, ինչպես մեր լեզուն, «Գարուն», 1986, № 1, 5 էջ:
Հիանալի պարտիզպան (Ռ.Հատեճյանի Լեզվական աշխարհը), «Մարմարա», 24. VIII, 2000 թ., 2 էջ:
«Ամենը քեզ» Ա. գրքի առաջաբանը, «Ոսկան Երևանցի», Ե., 2000 թ., 4 էջ:
Կանոնի և կիրարկության հարաբերությունը հարավկովկասյան լեզուների տերմինաբանության մեջ, «Հանրալեզվաբանության դասընթաց», պրակ Բ, Ե., 2002 թ., 28 էջ:
Ձայնի ճանաչում և խոսքի մշակում, Ե., 2004 թ., «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը լեզվաբանության մեջ», 3 էջ:
«Ժամանակակիցները Թորգոմ արք. Մանուկյանի մասին», Ս.Յակոբեանց տպարան, Երուսաղեմ, 2004 թ., 512-519, 522-533
«Պուրպուր» գունանվան ծագման մասին, ՀՀ ԳԱԱ, «Ջահուկյանական ընթերցումներ», 2007 թ., 5 էջ:
Գրաբարի լիակատար բառարանի կազմման սկզբունքները, Տ.Ավետիսյանի ծննդյան 60 ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր, Վանաձոր, 2000թ., 12 էջ:
Օմար Խայյամ (նախաբան), Ե., 2008 թ., 12 էջ:
«Հայոց լեզվի բարբառային բառարան»ի Ա.- Ե. հատորների առաջաբանները, Ե., 2001-2008 թ., 15 էջ:
Գանձակի խոսվածքը, Հայ բարբառագիտության միջազգային համագումարի թեզիսներ, 11-12 հոկտ., 2001 թ., 1 էջ:
«Արցախի խոսվածքների քննություն» գրքի առաջաբանը, Ե., 2007 թ., 5 էջ:
Կարապետ Մելիք-Օհանջանյան (կյանքը և գործը), «Սասնա ծռեր»ի ընտիր պատումները, Երևան, 2008 թ., 5 էջ:
Ավ. Իսահակյանի անտիպ նամակներից, «Էջմիածին», 2009 թ., 5 էջ:
Տերմինաբանական կոմիտեի վավերացրած լեզվական նախագծեր, ՀՀ Տերմինաբանական կոմիտեի որոշումների ուղեցույց, 1986 թ., 4 էջ:
Աշոտ Աբրահամյան (անվանի գիտնականը), «Հայագիտական հանդես», 2009 թ., № 2-3, 15-16 էջ:
Մետաքսեի սիրո երանգները, «Սերս ծոցիս մեջ մնաց» ժողովածու, 2009 թ., 3-9 էջ:
Համառոտ ակնարկ, Ռ.Խալաթյանի «Տավշո էսքիզներ» գրքի առաջաբան, Ժողովածու, 2009 թ., 3-8 էջ:
Հ.Թումանյանը և լեզվի հարցը, Հանրապետ. Գիտաժողովի զեկուցման ամփոփում, 3 էջ:
Մ.Աբեղյանի լեզվաբանական հայացքները, Հանրապետ. Գիտական նստաշրջանի նյութեր, 2009 թ., 7 էջ:
Մ.Աբեղյանը արդի հայերենի գիտական քերականության հիմնադիր, «Բանբեր Երևանի համալսարանի», 130.2, Ե., 2010 թ., 9 էջ:
«Հայոց լեզվի բարբառային բառարանի» Զ հատորի «Խմբագրի կողմից ներածականը և գիտական ամբողջական խմբագրությունը», Երևան, 2010 թ., 5+424:
Study cicles of the Armenian dialects, Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներղ, միջբուհական գիտական հանդես, 1, 2011թ., 4  էջ:
Վիճակագրական նորագույն մեթոդների կիրառումը ընդհանուր և հայ լեզվաբանության մեջ, Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներղ, միջբուհական գիտական հանդես, № 3, 2011 թ., 8 էջ:
«Նա «ոգու սովի դեմ մարտնչող առաքյալ էր», «Մի կյանք», «Ռոբերտ Արզումանյան» դիմանկար, Երևան, 2004 թ., 137-140 էջ:
Տիպար գիտնականը (խոհեր Լևոն Հարությունյանի մասին), «Եվ ես ցույց կտամ իմ հավատը գործերով» ժողովածու, Երևան, 2012թ., 44-46 էջ:
Հասկացություն-տերմին հարացույցը և արդի հայերենի տերմինային համակարգերը, «Հայկական բանակ» հանդեսի «Աշխատանքային տետրեր» հավելված, 2010 թ., 39-48 էջ:
Национальная языковая политика и биллингвизм, “Русский язык гарант диалога культур, научного сотрудничества…”, 2010 г., 39-45 էջ:
Հրաչյա Աճառյանի բարբառագիտական հայացքները, «Ջահուկյանական ընթերցումներ», 2012 թ., 39-46:
Հայոց լեզվի բարբառային բառարանի 7րդ (Է) հատորի ներածականը և հատորի ամբողջական գիտական խմբագրությունը, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, 2013 թ., 210 էջ:
Ա. Սարգսյան, Մ. Սարգսյան, Р.Г.Мелик-Оганджанян, Ученый, Человек, Гражданин, “История одной жизни” ժողովածու, 54-60 էջ:
Հովսեփ Նալբանդյանի «Ուղղագրական նյութեր» ժողովածուն և բառարանը», ԱՄՆ, 2013 թ., 4 էջ:
Թուրք անվան ու բառի մեկնությունը իրանական գրականության մեջ. Գրքի առաջաբանը, Լոս Անջելես, 2013 թ., 4 էջ:
«Աքսորյալի գողգոթան» գրքի առաջաբանը, Երևան, «Զանգակ», 2011 թ., 3 էջ:
Վերջապես իրականացած հրատարակություն (Հայոց լեզվի բարբառային բառարանի տպագրության ավարտի մասին), «Գրական թերթ», Երևան, 2014 թ., 4 էջ:
 
Մենագրություներ
Գանձակի խոսվածքը, Երևան, 1970, 124 էջ:
Դասական գրաբարի տիպաբանական բնութագիրը, ՀՀ ԳԱԱ, Հայոց լեզվի կառուցածքը, 1975 թ., 108 էջ:
Արևմտահայերենի հնչաբանություն, ՀՀ ԳԱԱ, Բառ, նախադասություն, տեքստ, 1987 թ., 58 էջ:
Արևմտահայերենի բառարան, «Արևիկ» հրատ., 1990 թ., 384 էջ:
Հանրալեզվաբանության դասընթաց, պրակ Ա, Երևան, 2002 թ., 142 էջ:
Լեզվաբանական աշխարհագրություն, Ե., 2003 թ., պրակ Ա, 129 էջ:
Ամենը քեզ» Բ. գրքի գիտական թարգմանություններն ու առաջաբանը, Ե., 2005 թ., Բ գիրք, 123 էջ:
Հայոց լեզվի բարբառային ատլաս, պ. Ա., Երևան, 2008 թ., 37 էջ + 18 քարտեզ:
Օմար Խայյամ (բնագրի գիտական թարգմանություն), Ե., 2008 թ., 74 էջ:
Ա. Սարգսյան, Դ. Չիլինգարյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների բացատրական հայերեն-ռուսերեն-անգլերեն, ռուսերեն- հայերեն, անգլերեն- հայերեն բառարան, Երևան, 2013 թ., 800 էջ:
The key to salvation, Amazon, U.S.A., 420 էջ:
Փրկության բանալին, 419 էջ:
Кляч к спасению, 421 էջ:
Հեղինակային կոլեկտիվ (Ա. Սարգսյան, Հ. Նալբանդյան, Կ. Պետրոսյան և ուրիշներ), «Արդի արևմտահայերենի գործնական բառարան», Լոս Անջելես, 670 էջ:
 

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Թամարա Նելսիկի Պողոսյան «17-րդ դարի աշխարհաբար տպագիր գրքերի լեզվական  քննություն»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.03.2020, ժ.15-ին

Գիտական ...

Զարուհի Հրայրի Խաչատրյան «Ձիանունները պարսկերենում և հայերենում․ համեմատական քննություն»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

10.02....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.