Միլանի համալսարանի պրոֆեսորը լեզվի ինստիտուտում

19/09/2019

          Սույն թվականի սեպտեմբերի 12-ին  ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հյուրընկալվեց Միլանի պետական համալսարանի բանասիրության և լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր, հայագետ Անդրեա Սկալան: Հանդիպումը անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում: Պրոֆ. Ա.Սկալան  համառոտ պատմեց ամբիոնում կատարվող հետազոտական ուղղու­թյու­ն­ների, ինչպես նաև  հայա­գիտությանն առնչվող իր վերջին ուսումնա­սիրու­թյունների մասին՝ նշելով, որ դրանցում իրենց ուրույն տեղն ունեն հայերենի բարբառներին նվիրված հետա­զոտությունները: Ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը, կարևորելով միջազգային գիտական կապերը, ներկայացրեց ինստիտուտի գիտական գործունեության այն ուղղությունները, որոնց գծով կարելի է  ­համագործ­ակցել: Հանդիպման ավարտին  նախնական պայմա­նավորվածություն ձեռք բերվեց ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Միլանի պետական համա­լսարանի բանասիրության և լեզվաբանության ամբիոնի միջև համա­գործակցություն սկսելու վերաբերյալ:

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.