«Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսի հոբելյանական համարի շնորհանդես

20/09/2019

         Սույն թվականի սեպտեմբերի  20-ին ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ «Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսի 20-րդ հոբելյանական համարի շնորհանդեսը:
       Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը: Շնորհավորելով պարբերականի խմբագրակազմին` ցանկացավ նորանոր ձեռքբերումներ, գիտության աշխարհում հանդեսի շարունակական առկայություն և անընդհատ վերելք:
Տնօրենը Ներկայացրեց նաև ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանի ողջույնի խոսքը:
Հանդեսի գլխավոր խմբագիր Վ. Համբարձումյանը ներկայացրեց հանդեսի անցած ուղին, նշեց, որ «մինչ օրս հանդեսն ունեցել է շուրջ 120 մամուլ ծավալով հրապարակում, որն, ինչ խոսք, յուրօրինակ ձեռքբերում է արդի հայագիտության, ամենից առաջ մեր երկրում առհասարակ լեզվաբանության զարգացման ճանապարհին»:
        Խմբագրակազմին շնորհավորելու էին եկել ԳԱԱ տարբեր հաստատությունների, ՀՀ բուհերի, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ: Ողջույնի և շնորհավորական խոսքերով հանդես եկան «Տաթև» գիտակրթական համալիրի լեզվաբանության բաժանմունքի ղեկավար Հ. Զաքարյանը, ՀՊՄՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Ա. Գալստյանը, ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Ս. Դանիելյանը, ԵՊՀ լեզվաբանության ամբիոնի վարիչ Վ.Պետրոսյանը, ԵՊԼՀ լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ Կ. Աբրահամյանը, ԳՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Թ. Ասոյանը, Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Մ. Քումունցը, ԳԱԱ լեզվի ինստիտուտի աշխատակիցներ Գ. Մխիթարյանը, Լ. Հովսեփյանը, Ն.Սիմոնյանը, Ռ. Թոխմախյանը:
          Միջոցառումը եզրափակվեց Վ. Կատվալյանի ամփոփիչ խոսքով, տնօրենն անդրադարձավ նաև ինստիտուտի գիտական գործունեության հեռանկարներին:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

Շուշանիկ Իշխանի Զաքարյան  «Բայի սեռի ձևաբանական, շարահյուսական և իմաստային

 յուրահատկությունները ժամանակակից թուրքերենում (հայերենի զուգադրությամբ)»

 (թեկնածուական ատենախոսություն) ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.