Ջահուկյանական ընթերցումներ- 2017

16/06/2017

     Սույն թվականի հունիսի 15-ին ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում իր աշխատանքներն սկսեց «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային ամենամյա գիտաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը՝ ողջունելով մասնակիցներին և մաղթելով հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յու.Սուվարյանը: Նա հատկապես կարևորեց լեզվի ուսումնասիրության տարբեր բնագավառներին վերաբերող ուսումնասիրությունները, որոնք էականորեն նպաստում են հայ լեզվաբանական մտքի զարգացմանը: Երկօրյա գիտաժողովին մասնակցեցին շուրջ երեք տասնյակ գիտնականներ Հայաստանի և Արցախի գիտակրթական տարբեր հաստատություններից: Զեկուցումներում արծարծվեցին հայոց լեզվի զարգացմանը, կառուցվածքին ու գործառույթներին, բարբառագիտությանը, ընդհանուր և համեմատական լեզվաբանությանը, ինչպես նաև կորպուսային լեզվաբանությանն առնչվող տարաբնույթ հարցեր:

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Անդրանիկ Վաչագանի Այվազյան «Լռություն» ֆենոմենի լեզվամշակութային դրսևորումները քաղաքական խոսույթում (անգլերեն և հայերեն նյութի հիման վրա)»
(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «...
Սեյեդե Շոհրե Սաջջադի «Համադանի և Ֆարսի ֆահլավիյաթը»
(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն»
19.02.2018. ժ.15-ին
Գիտական...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.