Իր մահկանացուն կնքեց նշանավոր լեզվաբան Խաչիկ Գաբրիելի Բադիկյանը

18/08/2020

        Իր մահկանուցուն է կնքել նշանավոր լեզվաբան, սիրված դասախոս և գործընկեր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գաբրիելի Բադիկյանը: Անվանի գիտնականը իր բազմաթիվ մենագրություններով ու հոդվածներով մեծ ավանդ ունի ժամանակակից հայերենի դարձվածաբանության, ձևաբանության ու շարահյուսության ուսումնասիրության ոլորտում, նրա հեղինակած դասագրքերն ու բառարանները կարևոր գիտակրթական արժեք ունեն: Լեզվաբանը նաև լավ պատմող էր. Կոմիտասին, Հր.Աճառյանին նվիրված նրա գրքերը մեծ հետաքրքրությամբ են ընթերցվում: ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում սիրով են հիշում խորամիտ գիտնականի, ազնիվ գործընկերոջ դրվատող ու ոգևորող կեցվածքը, լուսավոր ու բարի սրախոսություններն ու կատակները:

            Ցավակցում ենք գիտնականի հարազատներին և խոնարհվում նրա հիշատակի առաջ: 

                                                 ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն «Հայոց լեզու» մասնագիտությամբ:

            Դիմումներն ընդունվում են ս.թ. հունիսի 1-ից մինչև հունիսի 24-ը ներառյալ (ժ.10.00-15.00 Մ.Բաղրամյան 24դ, 10-րդ հարկ,...

Ատենախոսություններ

Թամարա Նելսիկի Պողոսյան «17-րդ դարի աշխարհաբար տպագիր գրքերի լեզվական  քննություն»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.03.2020, ժ.15-ին

Գիտական ...

Զարուհի Հրայրի Խաչատրյան «Ձիանունները պարսկերենում և հայերենում․ համեմատական քննություն»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

10.02....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.