ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատակիցները աշխատանքային այցով Լեհաստանի Կրակով քաղաքում են

27/06/2022
        ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող 20TTSH-063 «Հայերենի դերը և ուսուցման խնդիրները բազմալեզու միջավայրում» գիտական թեմայի ուսումնասիրության շրջանակներում ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյանը (թեմայի ղեկավար) և գիտաշխատող, բ.գ.թ. Սոնա Միքայելյանը (թեմայի կատարող) աշխատանքային այցով ս.թ. հունիսի 23-28-ը գործուղվել են Լեհաստանի Կրակով քաղաք:
       «Հայերենի դերը և ուսուցման խնդիրները բազմալեզու միջավայրում» նախագծինպատակնէներկայացնել բազմալեզու միջավայրում՝ մասնավորապես Լեհաստանի հայկական համայնքի օրինակով,հայերենի լեզվավիճակը, զարգացման միտումները, ինչպես նաև հայերենը որպես երկրորդ լեզու կամ օտար լեզու դասավանդելու խնդիրները՝ որպես կիրառական լեզվաբանության ուսումնասիրության առարկա:
Գիտաշխատողները Լեհաստանում ապրող լեզվական հանրույթի հանրալեզվաբանական քննություն են իրականացնում, հավաքում անհրաժեշտ տեղեկություններ լեզվական հանրույթի և գործառող լեզուների վերաբերյալ, քննում տարբեր համայնքների լեզվակիրների խոսքի ընդհանրությունների ու տարբերությունների,փոխներթափանցումների և փոխազդեցությունների հետևանք հանդիսացող հատկանիշները,անհարկի օտարաբանությունների և նորաբանությունների անհրաժեշտությունը, հայերենի վրա օտար լեզուների դրական և բացասական ազդեցությունը:
        Այցի շրջանակներում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ հայկական համայնքի գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, դպրոցների, համալսարանական աշխատակիցների հետ, ինչպես նաև դասախոսություններ՝ հայերենի դասավանդման  արդի հիմնախնդիրներին նվիրված:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

Շուշանիկ Իշխանի Զաքարյան  «Բայի սեռի ձևաբանական, շարահյուսական և իմաստային

 յուրահատկությունները ժամանակակից թուրքերենում (հայերենի զուգադրությամբ)»

 (թեկնածուական ատենախոսություն) ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.