ՀՀ ԳԱԱ Հ. Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի գիտաշխատող Տորք Դալալեանը Վենետիկի մէջ

12/11/2017

          2017 թ. Օգոստոս 1-էն 19 Վենետիկի մէջ տեղի ունեցաւ Հայագիտական 32-րդ խտացեալ դասընթացքը, որ նախատեսուած
է ամէն տարիքի չափահասներու համար։ Ամէն տարի օգոստոսին փափաքողները 3 շաբթուան ընթացքին, ըստ իրենց
լեզուական իմացութեան, կը մասնակցին 4 մակարդակներէն որեւէ մէկուն դասերուն։ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառեանի անուան լեզուի
ինստիտուտի գիտաշխատող Տորք Դալալեանը այս տարի երրորդ անգամ կը մասնակցէր որպէս դասախօս, կը դասաւանդէր
2-րդ մակարդակին՝ արեւելահայերէն, եւ 4-րդ մակարդակին՝ լեզուի պատմութիւն, լեզուի դասաւանդման մեթոդաբանութիւն։ 
          2017 թ. Օգոստոսին ընդհանուր առմամբ մասնակցեցան աւելի քան 40 ուսանողներ՝ 15-էն 60 տարեկան, աշխարհի
զանազան երկիրներէ՝ ինչպէս Քանատա, ԱՄՆ, Ֆրանսա, Պէլճիքա, Իտալիա, Մեծն Բրիտանիա, Գերմանիա, Լեհաստան,
Թուրքիա, Հայաստան։ 

        Վենետիկի դասընթացքին կազմակերպիչն է՝ Padus-Araxes մշակութային ընկերակցութիւնը (http://www.padus-araxes.com/en/)՝ Հայր Լեւոն Զէքիեանի գլխաւորութեամբ։

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.