ՀՀ ԳԱԱ 75-ամյակին ընդառաջ

19/09/2018

           ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի սեպտեմբերի 14-ի նիստում  որոշվեց ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում կազմակերպել  գիտական միջոցառումների շարք՝ նվիրված ՀՀ գիտությունների ազ­գա­յին ակադեմիայի 75-ամյակին: Ըստ այդմ՝  ս.թ. հոկտեմբերի 1-ից 31-ը ինս­տի­տու­տում տեղի կունենան գիտական մի­ջո­ցա­ռումներ, որոնց ընթացքում կլսվեն   անվանի լեզվաբանների (Հ.Աճառյան, Գ.Ղափանցյան, Ա.Ղարիբյան, Գ.Ջահուկյան) կյանքին ու գործու­նեու­թյանը նվիրված գիտական զեկու­ցումներ, կկազմակերպվեն հրատա­րակված գրքերի շնորհանդեսներ: Որոշվեց նաև կազմակերպել «Հայերենագիտության արդի խնդիրներ» խորագրով առցանց գիտաժողով՝ նվիրված ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի 75-ամյակին:

          Գիտական միջոցառումների անցկացման ժամանակացույցը կներկայացվի ինս­տի­տուտի կայքէջի «Հայտարարություններ»  բաժնում:

 

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.