Հայոց լեզվի պատմության բաժնի սեմինար

22/02/2013

2013թ. փետրվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի սեմինար-քննարկումը:

Ինստիտուտի գիտական անձնակազմին ներկայացվեցին ուսումնասիրվող ոլորտի որոշ հարցադրումներ:

Ելույթ ունեցավ հայոց լեզվի պատմության բաժնի վարիչի պաշտոնակատար, ավագ գիտաշխատող Գ.Մխիթարյանը: Նա ներկայացրեց  2012թ. Բեյրութի  §Հայկազեան հայագիտական հանդէսում¦  տպագրված "Հայոց միջնադարյան ձեռագրերը երաժշտաբուժության մասին" (հեղ. Արփի Վարդանյան) հոդվածը:

Բաժնի գիտաշխատակից Վ.Խաչատրյանը անդրադարձավ 12-17-րդ դարերի ձեռագրերի հիշատակարաններում առկա բարբառային  երևույթների, որոշ փոխառությունների:

Եղան հետաքրքիր  քննարկումեր, հարցադրումներ և նկատառումներ:

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.