Հայ մշակույթի ոսկեդարը. համաշխարհային նշանակության նվաճումներ

19/11/2018
                2018թ.            նոյեմբերի 10-11-ը Մոսկվայի հայկական առաջնորդանիստ համալիրում կայացավ «Հայ մշակույթի ոսկեդարը. համաշխարհային նշանակության նվաճումներ» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել էր Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմին առընթեր գործող Հայագիտության կենտրոնը: Գիտաժողովը կյանքի էր կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի կազմակերպչական ջանքերի շնորհիվ: ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտից գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին ԼԻ տնօրեն, բ.գ.դ. Վ. Լ. Կատվալյանը, բ.գ.թ.  բ.գ.թ. Ս. Մ. Գրիգորյանը, Տ. Ս. Դալալյանը, Ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, բ.գ.դ. Վ. Գ. Համբարձումյանը, ԼԻ փոխտնօրեն, բ.գ.թ. Ն. Գ. Հովհաննիսյանը (հեռակա մասնակից), բ.գ.դ.  Հ. Հ. Մեսրոպյանը, Հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ, բ.գ.թ. Գ. Մ. Մխիթարյանը: Գիտաժողովը քննարկումների հարթակ էր տարբեր երկրներից ժամանած մասնագետների համար: Ոսկեդարի հայ մտածողների ստեղծագործական ժառանգությունը այսօր էլ կարևոր աղբյուրագիտական նշանակություն ունի Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև հարևան երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար: Այդ տեսանկյունից գիտաժողովը խիստ արդիական էր:
          Լիագումար և մասնաճյուղային նիստերում լսվեցին մոտ 50 զեկուցումներ և հաղորդումներ, որոնք նվիրված էին հայագիտության զարգացման հիմնական ուղղություններին ու գիտական նորություններին՝ արտացոլելով հայագիտական հետազոտությունների արդի մակարդակը։ Պատահական չէ, որ մասնաճյուղային նիստերն ընթանում էին կարծիքների և տեսակետների բուռն քննարկումներով:
          Զեկուցումներն աչքի ընկան տարաբնույթ թեմատիկայով՝ ընդգրկելով V դարի հայոց մշակույթի արժեքային բազմազանությունը՝ ինքնուրույն և թարգմանական գրականությամբ ներկայացված հայ դպրություն, լեզվական, հոգևոր-մշակութային, ազգային-ժողովրդագրական և սոցիալ-քաղաքային առանձնահատկու­թյուններով բնութագրվող պատմական իրողություններից մինչև քաղաքակրթական-միջմշակութային կապերի զարգացման հարուստ ավանդույթներ:
          Գիտաժողովը կարևոր էր նաև ճանաչողական տեսանկյունից. հայագետները եղան Սուրբ Պայծառակերպության մայր տաճարում, Սուրբ Խաչ եկեղեցում, համալիրի տարածքի  «Տապան» թանգարանում, որտեղ ներկայացված էին հնատիպ գրքեր, Աստվածաշունչ մատյաններ, տարբեր բարերար հայորդիների՝ թեմին նվիրաբերած հայ անվանի նկարիչների կտավներ ու քանդակներ, Նարեկացու անվան դպրոցում, այցելեցին Ռուսիո մայրաքաղաքի պատմամշակութային վայրեր ու հուշարձաններ։
          «Հայ մշակույթի ոսկեդարը. համաշխարհային նշանակության նվաճումներ» գիտաժողովն ամփոփեց վերջին տարիներին հայագիտության ասպարեզում ձեռք բերած աշխատանքների արդյունքները՝ ակնհայտ դարձնելով  այն փաստը, որ զգալիորեն աճել Է ինչպես հանրապետական, այնպես Էլ օտարերկրյա հետազոտողների գիտական հետաքրքրությունը հայ մշակույթի ոսկեդարի նկատմամբ:
 
 
 
 
 
 
 
 

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.