Հարցազրույց Արտեմ Սարգսյանի հետ

30/10/2016
       Պարոն Սարգսյան, Ձեզ գոհացնու՞մ է լեզվաբանության արդի վիճակը Հայաստանում
       Անկեղծ ասած, ո՛չ: Եթե մի ժամանակ ռուսերենն էր վտանգում մեր լեզվի անաղարտությանը, հիմա՝ անգլերենը. ցուցանակների մեծ մասը օտարալեզու են և աղավաղումներով: Պետք է լրջորեն մտածել այդ մասին:
      Իսկ ի՞նչ պետք է անել, պարոն Սարգսյան, կացությունը շտկելու համար
     Նախ, պետք է վերականգնել եզրաբանական խորհրդի գոյությունը:
     Կարծում եմ, պատժելուց առաջ, լեզուն կիրառողներին պետք  բացատրել հայերենի կանոնը: Միահամուռ ջանքեր են պետք և նպատակասլաց գործունեություն:
     Կարծում եք  միանգամից կարո՞ղ ենք հասնել արդյունքի
     Ո՛չ, բայց ցանկալի արդյունքի ճանապարհին կլինենք:
     Արդյոք եթերի լեզուն է հիմնական մեղավորը:
     Եթերը հայելին է մեր լեզվական «դեմքի». ցույց է տալիս այն, ինչ կա: Եթե աղճատված, աղտոտ է մեր լեզուն, միշտ չէ, որ եթերն է մեղավոր: Մեր գնահատականը կլինի թերի, եթե մեղքը բարդենք եթերին:
      Պարոն Սարգսյան,  այսօրվա դասագրքերն է՞լ թերություններով լի են
      Հարցը շատ տարողունակ է,  դրան կանդրադառնանք ավելի ուշ, հիմա պարզապես պետք է շեշտել, որ դասագիրքը այնքան լավը պետք է լինի, որ այն պահեն բարձի տակ:
     Արևելահայերենի և արևմտահայերենի ազդեցությունների հարցը ինչպե՞ս եք դիտարկում
     Փոխազդեցությունների ճանապարհով:
     Պարոն Սարգսյան, ի՞նչ եղավ «Մեր լեզուն մեր խոսքը» հեռուստահաղորդաշարի ճակատագիրը
     Հաղորդաշարի գլխավոր նպատակն է եղել մի կողմից մեր աղքատիկ խոսքը հարստացնել, կանոնարկել, ըստ հնարավորին, մոտեցնել գրական լեզվին, մյուս կողմից՝ գրական լեզուն դարձնել ավելի կենդանի, հյութեղ, մոտ առօրյա խոսքին: Երկու տարի անց կլրանա «մեր լեզուն մեր խոսքը» հաղորդաշարի եթերային կյանքի քառասնամյակը: Նվաճումներ եղել են, անշուշտ, սակայն մեր օրերում հաղորդաշարի բացակայությունը եթերից շատերն են ցավով ընդունում: Անտարակույս, պետք է վերականգնել հաղորդաշարը: Ոչ թե կրկնելով երեք-չորս տասնամյակ առաջ եղած խնդիրները, այլ՝ ասօրվա հրատապ հարցերը: Տալ գիտական լուծումներ, գիտական, բայց մատչելի, մի խոսքով՝ շատ անելիքներ կան և պետք չէ մոռանալ, որ լեզուն ամենօրյա հոգածության առարկա պետք է լինի, այլապես՝ վարկաբեկվելը կդառնա վարքաբեկվել:
     Լեզվի պետական տեսչությունը այդ գործունեությունը չի ծավալում:
     Լեզվի պետական տեսչությունը գործադիր մարմին է: Մեր պահանջն է ունենալ օրենսդիր մարմին, ինչը ժամանակին անում էր տերմինաբանական կոմիտեն, հետագայում՝ անկախության առաջին տարիներին, հայերենի բարձրագույն խորհուրդը: Մեր համոզումն է, որ տերմինաբանական կոմիտեն կամ հայերենի բարձրագույն խորհուրդը  պետք է գործի կա՛մ կառավարությանն առընթեր, կա՛մ Ազգային ժողովին: Թե չէ, ինչ է ստացվում. հայերենի բարձրագույն խորհուրդը Լեզվի պետական տեսչության կազմում է, Լեզվի պետական տեսչությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում, Կրթության և գիտության նախարարությունը կառավարության կազմում է. ստացվում է եռաստիճան հպատակություն, մենք գիտենք հայտնի ասույթը. «իմ վասալի վասալը իմ վասալը չէ»: Մեկ խոսքով, հայերենի բարձրագույն խորհրդին պետք է տրվեն լայն իրավասություններ, միևնույն ժամանակ, ներկայացնեն ռեալ պահանջներ: Հիշում եմ բեյրության «Զարթոնք» թերթում մի հրաշալի հոդվածի խորագիր. «Ջանին մատաղ մայր հայրենիքի. կը պահանջէ առանց տալու, կու տայ առանց պահանջելու…»: Մենք հավատում ենք, որ, նախ պետք է տալ վերահսկելու իրավասությունը, մյուս կողմից կատարելու տևական կանոնարկման աշխատանքներ:
 
                                                                                                                                Արևմտահայերենի բաժնի  կրտսեր գիտաշխատող Անահիտ Քարտաշյան

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.