Հանդիպում Լի­բանանահայ օգնության խաչի «Անի» մասնաճյուղի ատենապետուհի և ուսուցչուհի Մարալ Վարդապետյանի հետ

19/06/2018
          Հունիսի 19-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժինը հյուրընկալեց Լի­բանանահայ օգնության խաչի «Անի» մասնաճյուղի ատենապետուհի և ուսուցչուհի Մարալ Վարդապետյանին։ Ողջունելով հյուրին՝ հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ Գ. Մխիթարյանը կարևորեց Հայաստանի և Սփյուռքի մտավորականության ջանքերի համատեղումը՝ Սփյուռքում հայ ինքնության պահպանմանը նպաստելու, հայ գրական լեզվի երկու տարբերակների ուսումնասիրության և զարգացման ուղղությամբ աշխատանքներ ծավալելու նպատակով:
        Ծավալվեց զրույց լիբանանահայ համայնքի կրթական, մշակութային տարբեր հարցերի շուրջ, քննարկվեցին հայկական ամենօրյա և մեկօրյա դպրոցների առջև ծառացած մարտահրավերներին առնչվող հարցեր:

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.