Գիտական քննարկում կիրառական լեզվաբանության բաժնում

17/05/2019
         Ս.թ. մայիսի 17-ին կիրառական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ գիտական քննարկում`  նվիրված www.translator.am կայքում գործող ISMA Online Translation թարգ­մանական համակարգին: Այս թարգմանական համակարգի օգնությամբ կարելի է կատարել բառերի և տեքստերի թարգմա­նություն, նախադասության շարահյուսական վերլուծություն, տառասխալների ուղղում:
       Նշվեց,  որ  www.translator.am կայքը  էլեկտրոնային թարգմա­նական համակարգի ստեղծման հետաքրքրական փորձ է, սակայն այն լիակատար թարգմանական համակարգ դարձնելու համար պետք է զգալի փոփոխությունների ենթարկել:  Օրինակ` բառի թարգմանության ժամանակ ներկայացվում է ոչ բոլոր իմաստ­ների թարգմանությունը,   նա­խա­­դա­­սության քերականական մշակումը  թերի է,  տառասխալներն ուղղելիս համակարգը երբեմն  առաջարկում է սխալ տարբե­րակ­ներ:  
          Բաժնի աշխատակիցները կարևորեցին էլեկտրոնային թարգմանության արդի փուլում բազմալեզու թարգմանական նոր համակարգի ստեղծումը և առաջարկեցին      նա­խա­պես ուսումնասիրել օտա­րալեզու հեղինակավոր թարգմանական բառարանների կազմութ­յան սկզբունք­ները, թարգմանական նորա­գույն տեխնոլոգիաները:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

Շուշանիկ Իշխանի Զաքարյան  «Բայի սեռի ձևաբանական, շարահյուսական և իմաստային

 յուրահատկությունները ժամանակակից թուրքերենում (հայերենի զուգադրությամբ)»

 (թեկնածուական ատենախոսություն) ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.