Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

26/04/2019
            2019 թ. ապրիլի 26-ին հայոց լեզվի պատմության բաժնում տեղի ունեցավ Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզութեան. Ձմեռան հատոր»-ում գործածվող ծի­սա­կարգային մի քանի անվանումներին  վերաբերող  քննարկում:
            Բանախոսը մասնավորապես ներկայացրեց «պահք», «սրբապահք», «ծո­մապահք» բառերի իմաստային տարբերությունները: «Պահք»-ը միայն պտուղ­նե­րից և բույսերից բաղկացած կերակուրն է, «սրբապահք»-ը ենթադրում է ուտելիքի  որոշակի ընտրություն՝ բացառելով մարմինը սնող  ուտելիքները, ինչպիսին ձեթը և գինին են. «ծոմապահք»-ը ամենևին ոչինչ չուտելն է: Բանախոսը նշեց, որ Գրիգոր Տաթևացու հա­վաստ­մամբ՝ «Հիւանդութիւն մարդոյն յուտելոյն է ...ապա ուրեմն ա­ռող­ջութիւն մարդոյն ի պահոց լինի» (Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, Ձմե­ռան հատոր, Կ.Պօլիս, 1740թ., էջ 130)
Այնուհետև բանախոսը ներկայացրեց Ավագ շաբաթվան առնչվող «գերեզ­մանօրհնէք, տնօրհնէք»  ծիսանունների բացատրությունը: Այդ անվանումներն ա­ռա­ջին անգամ վկայում է Գրիգոր Տաթևացին: Նշվեց, որ «գերեզմանօրհնէք»-ը, ըստ Տաթևացու, կատարվել է միայն Ավագ շաբաթվա ուրբաթ օրը, բառիմաստի ընդ­լայնմամբ հետագայում  դարձել է ընդհանրապես գերեզմանի օրհնության կարգի անվանում:
      Բանախոսը նաև պատասխանեց  բաժնի  գիտաշխատակիցների հարցերին:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.